For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ռոտշիլդյան (Ֆաբերժեի ձու).

Ռոտշիլդյան (Ֆաբերժեի ձու)

Ռոտշիլդյան
Ստեղծման թնական1902
ՊատվիրատուBéatrice Ephrussi de Rothschild?
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդր Իվանով, Ռոտշիլդներ (տոհմ), Պետական Էրմիտաժ և Germaine de Rothschild?
ՀավաքածուՊետական Էրմիտաժ
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի[1], արծնապակի և ալմաստ
Բարձրություն27 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Ռոտշիլդյան» (ռուս.՝ Ротшильдовское), ոսկերչական ձու, որը պատրաստել է վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը[2] Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1902 թվականին[3][4]։ 1905 թվականին[5] Բեատրիսա Էֆրուսին (1864-1934) ձուն նվիրում է կրտսեր եղբորը՝ բարոն Էդուարդ Ռիտշիլդին[3] (1868-1949)՝ որպես նշանադրության ընծա. Էդուարդը պսակվել էր Ժերմենա Հալֆենի հետ[6]։ Երկար ժամանակ ձվի մասին պատմությունը լռում էր. այն չէր ցուցադրվում, չէր վաճառվում և համարվում էր Ռոտշիլդների ընտանեկան սեփականությունը։ 2007 թվականին Լոնդոնի Քրիստիս աճուրդի տանից ձուն գնում է Ալեքսանդր Իվանովը 18,5 միլիոն ամերիկյան դոլարով[7]։ Պահվել է «Ռուսական ազգային թանգարան» մասնավոր թանգարանում (տնօրեն՝ Ալեքսանդր Իվանով)։ Հետո ցուցադրվել է Բադեն-Բադենի Ֆաբերժեի թանգարանում[8]։ 2014 թվականին այս ձուն ընծայել են Էրմիտաժին։

Այսօր «Ռոտշիլդյան» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[9] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

«Ռոտշիլդյան» ոսկերչական ձուն գրեթե ամբողջությամբ կրկնօրինակում է 1900 թվականին ստեղծված կայսերական «Աքաղաղ» ձու-ժամացույցը։

Ձու-ժամացույցը պատրաստված է ոսկուց։ Զարդարված է ադամանդներով, թափանցիկ բաց վարդագույն և սպիտակ էմալով, պլատինով, եզրազարդերը՝ մարգարտապատ են։ Թվացույցը երիզված է մարգարտե օղակով։ Ձվի գագաթը պատրաստված է գունավոր ոսկուց։

«Ռոտշիլդյան» ոսկերչական ձվի գագաթը զարդանախշերով է ծածկված, որի տակ թաքցված է ձվի անակնկալը՝ մեխանիկական էմալապատ ադամանդակուռ ոսկե աքաղաղը[9]։ Յուրաքանչյուր նոր ժամին ձվի գագաթի կափարիչը բացվում է և դուրս է գալիս աքաղաղը, որը չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխն է բարձրացնում ու իջեցնում, բացում է կտուցն ու երգում[6]։ Այս «համերգը» տևում է 15 վայրկյան[2], որից հետո հնչում է զանգը՝ ըստ տվյալ ժամի թվաքանակի։

Ձուն պատրաստվել է 1902 թվականին։ Այն Բեաթրիս Էֆրուսիան նվիրել է եղբորը 1905 թվականին։ Մինչև 2007 թվականը այն Ռոտշիլդների ընտանիքին է պատկանել։

2007 թվականին «Ռոտշիլդյան» ոսկերչական ձու-ժամացույցը Լոնդոնի Քրիստիս աճուրդի տանը հանվում է վաճառքի[10]։ Այն ձեռք է բերում Ալեքսանդր Իվանովը, որը 2014 թվականին նվիրում է հայրենիքին։ Այժմ ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 "The Rothschild Faberge egg " - Egg Shaped Clock which Belonged to Baron Edward Rothschild (1868—1949)Hermitage Museum.
  2. 2,0 2,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (7). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  3. 3,0 3,1 Gorbutovichwrote, 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00. «Как христосовались покупатели Фаберже. Часть 2». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.((cite web)): CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  5. «Яйцо Ротшильда 1902». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  6. 6,0 6,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  7. «Etoday». Яйцо Фаберже продано за рекордную сумму в Лондоне. etoday.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 10». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  9. 9,0 9,1 «Ротшильдовское - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  10. «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ռոտշիլդյան (Ֆաբերժեի ձու)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?