For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կելխի շանտեկլեր.

Կելխի շանտեկլեր

Կելխի շանտեկլեր
Ստեղծման թնական1904
ՊատվիրատուԱլեքսանդր Կելխ
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Վարվառա Բազանովա
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, մարգարիտ, ալմաստ, արծնապակի և արծաթ
Բարձրություն277 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Կելխի շանտեկլեր» (ռուս.՝ Шантеклер Кельха), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար[1]։ Այն ստեղծվել է 1904 թվականին[2][3]։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին։

Այսօր «Կելխի շանտեկլեր» ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[4]։

«Կելխի շանտեկլեր» «Շանտեկլեր»[5] (ֆր.՝ chanticleer - աքաղաղ[6]) ոսկերչական ձու-ժամացույցը պատրաստել է Ֆաբերժեի ընկերության ոսկերիչ Միխայիլ Պերխինը։ Այն գրեթե ամբողջությամբ պատճենում է «Աքաղաղ» կայսերական ձուն և «Ռոտշիլդյան» ձուն։ Երկար ժամանակ կարծում էին, որ այն կայսերական ձու է։

Ձուն պատրաստված է դեղին, կանաչ և կարմիր ոսկուց։ Զարդարված է ադամանդներով, թափանցիկ բաց երկնագույն էմալով, արծաթով, մարգարտե եզրազարդով։ Ձվի վրա տեղադրված է ժամացույց։ Սպիտակ թվացույցի շրջանակը մարգարիտներով է երիզված[7]։

«Կելխի շանտեկլեր» ոսկերչական ձվի գագաթը պսակված է վարդագույն ոսկով պատրաստված ցանցկեն կափարիչով[8]։ Դրա տակ էլ տեղադրված է անակնկալը։ Այն իրենից ներկայացնում է մեխանիկական էմալապատ ոսկյա աքաղաղ՝ զարդարված ադամանդներով։ Յուրաքանչյուր նոր ժամի բացվում է ծակոտկեն կափարիչը և դուրս է գալիս աքաղաղը։ Այն թափահարում է թևերը, բացում ու փակում կտուցը և երգում է[9]։

«Կելխի շանտեկլեր» ոսկերչական ձու-ժամացույցը պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1904 թվականին։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին[10]։

1920 թվականին ձուն ձեռք է բերում Փարիզի «A La Vieile Russie» պատկերասրահը։ 1928 թվականին այն ձեռք է բերում ամերիկացի մի գնորդ։

1949 թվականից պատկանել է Մորիս Սանդոզին (Շվեյցարիա1958 թվականին այն գնում է Նյու Յորքի «A La Vieile Russie» թանգարանը։ 1966 թվականից Ֆորբսի հավաքածու մասն էր կազմում։

2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տանից Վիկտոր Վեկսելբերգը գնում է ձուն և վերադարձնում հայրենիքին[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Коллекция Фаберже: семь яиц Кельха». Фаберже: семь яиц Кельха. vision7.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  2. «Коллекция яиц Фаберже Варвары Кельх». «Шантеклер Кельха», 1904. equal.lv. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  3. «Фаберже, коллекция Варвары Кельх». «Шантеклер Кельха», 1904. faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  4. «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  5. «Mieks: clock-eggs». Fabergé clock-eggs (անգլերեն). mieks.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Chanticleer». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  7. A-delina. [https://www.liveinternet.ru/users/lviza_neo/post213507338/ «���� �������. �����- 6. ���� ��� ������.. ���������� �� LiveInternet - ���������� ������ ������-���������»]. www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. ((cite web)): replacement character in |title= at position 1 (օգնություն)
  8. [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Shantekler-Kelkha «��������� ������ - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. ((cite web)): replacement character in |title= at position 1 (օգնություն)
  9. «Яйцо Шантеклер Кельха Фаберже 1904». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  10. «Пасхальные яйца Карла Фаберже». Пасхальные яйца Карла Фаберже. mylitta.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Яйца Фаберже. Часть- 6». Семь яиц Кельха. liveinternet.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կելխի շանտեկլեր
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?