For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Յուսուպովի ձու.

Յուսուպովի ձու

Յուսուպովի ձու
ՊատվիրատուՖելիքս Սումարոկով Էլսթոն
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԶինաիդա Յուսուպովա
Ֆաբերժեի ձվեր

«Յուսուպովի ձու» (ռուս.՝ Яйцо́ Юсу́пова), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստել է Հենրիխ Վիգսթրյոմը Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1907 թվականին[1]։ Ձուն-ժամացույցը ստեղծվել է Յուսուպովների համար։ Այն իշխան Ֆելիքս Յուսուպովը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Զինաիդա Յուսոպովային, որպես ամուսնության քսանհինգամյակի նվեր[2]։

Այսօր «Յուսուպովի ձու» ոսկերչական ձուն գտնվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում (Լոզան, Շվեյցարիա)[3]։

«Յուսուպովի ձու» ոսկերչական ձուն ստեղծվել է որպես սեղանի ժամացույց՝ Լյուդովիկոս XVI-ի ոճով[1]։ Այն պատրաստված է դեղին և կարմիր ոսկուց։ Որպես զարդարանք օգտագործվել են հետևյալ նյութերը՝ ադամանդ, զմրուխտ, մարգարիտ, սուտակ, սպիտակ օնիքս, թափանցիկ մորեգույն, վարդագույն և անթափանց սպիտակ էմալ։ Պտտվող թվացույցը պատված է սպիտակ էմալով։ Հռոմեական թվերը ադամանդակուռ են։ Ոսկերչական ձուն տեղադրված է երեք հենասյուն-ոտքերի վրա, որոնց վերջավորությունն արված է առյուծի թաթերի տեսքով։ Տակդիրի վրա գրված է XXV, որը խորհրդանշում է ամուսնության քսանհինգամյակը։ Ոսկե ծաղկաշղթան շրջանաձև եզրավորում է ձուն, ինչպես նաև որպես շրջանակ է ծառայում երեք մեդալիոնների համար։ Ենթադրվում է, որ դրանց վրա եղել է Ֆելիքս Յուսոպովի և որդիների մանրանկարները։ Այսօր լատիներեն М, Y և S ադամադակուռ տառերն են՝ Մորիս Սանդոզի՝ ներկայիս սեփականատիրոջ անուն, ազգանուն, հայրանվան սկզբնատառերը (Maurice Yves Sandoz): Ձվի գագաթը պսակված է ոսկե թասով, որից դուրս են գալիս ոսկուց պատրաստած կրակի բոցերը՝ զարդարված ադամանդներով և սուտակներով[1]։

Քանի որ այս ձուն իրենից ներկայացնում է ժամացույց և աշխատող մեխանիզմ, չի պարունակում անակնկալ։

Ֆելիքս Յուսուպովը[4] 1907 թվականի Զատկի տոնին ձուն նվիրել է կնոջը՝ Զինաիդա Յուսոպովային, որպես ամուսնության քսանհինգամյակի նվեր։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ Յուսուպովները փախչում են երկրից և հարստության զգալի մասը, այդ թվում և այս ձուն պահում գաղտնարանում։ Սակայն հինգ տարի անց այն հայտնաբերվում և վաճառքի է հանվում։ Հնարավոր է, որ այն վաճառվել է ռուս չինովնիկի Փարիզում կամ Բեռլինում[3]։ 1949 թվականին այն գտնվել է Լոնդոնում։ 1953 թվականին ձու-ժամացույցը ձեռք է բերում շվեյցարացի մագնատ Մորիս Սանդոզը[1]։ 1995 թվականից ցայսօր ձուն պահվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում։

Նույն ֆոնդին են այսօր պատկանում նաև կայսերական «Կարապ» (1906) և «Սիրամարգ» (1908) ձվերն իրենց անակնկալներով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Яйцо-часы Юсуповых - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  2. Gorbutovichwrote, 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00. «Как христосовались покупатели Фаберже. Часть 2». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.((cite web)): CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 3,2 «Яйцо Юсуповых Фаберже 1907». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  4. Deligentknamewrote, 2016-06-02 23:38:00 Deligentkname Deligent 2016-06-02 23:38:00. «Очарование искусства династии Фаберже.Часть 2.Пасхальные яйца в различных коллекциях». deligent.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.((cite web)): CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Յուսուպովի ձու
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?