For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Եկատերինա Մեծ (Ֆաբերժեի ձու).

Եկատերինա Մեծ (Ֆաբերժեի ձու)

Եկատերինա Մեծ
Ստեղծման թնական1914
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Marjorie Merriweather Post? և Hillwood Museum & Gardens?
ՀավաքածուHillwood Estate, Museum & Gardens?
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ալմաստ, արծնապակի, մարգարիտ և թավիշ
Բարձրություն121 միլիմետր
Լայնություն89 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Եկատերինա Մեծ» (ռուս.՝ Екатерина Великая), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1914 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։

Այսօր «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Հիլվուդի թանգարանում[4] (Վաշինգտոն, ԱՄՆ

«Եկատերինա Մեծ» ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց[5]՝ Լյուդովիկոս XVI-ի ոճով[6]։ Պատված է վարդագույն և անթափանց սպիտակ էմալով։ Քանդակադրոշմի մեթոդով ոսկյա զարդանախշեր են ագուցված ձվին։ Կողային հատվածներին Ֆրանսուա Բուշեի[4] մանրանկարներ են արված՝ արվեստի և գիտության տեսարաններով. դրանք նկարել է Վասիլի Զուևը[5]։ Նկարները թվով ութն են և շրջապատված են մարգարիտներով[7]։ Թվի վրա ընդհանուր առմամբ օգտագործվել է 937 ադամանդ և 500 մարգարիտ։ Ձվի գագաթները պսակված են հարթ ադամանդներով, որոնց տակ տեղադրված են կայսրուհու միացագիրն ու ստեղծման տարեթիվը՝ «1914»[6]: Ձվի տակդիրը պատրաստված է ոսկուց, ընդ որում 4 գույնի։

Մարիա Ֆեոդորովնան քրոջը՝ Ալեքսանդրա Դանիացուն գրված նամակում հայտնում է, որ «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Եկատերինա Մեծի գահավորակի մեխանիկական մանրակերտն է, որը տեղափոխում են երկու սևամորթ սպասավոր[2]։

Գահավորակի պատուհանները լեռնային բյուրեղապակուց են[1]։ Դրանց մեջից կարելի է տեսնել Եկատերինայի մանրակերտը։ Թագուհու վրա կնգումի մորթուց պատմուճան է։ Գահավորակը ոսկուց քանդակադրոշմներով է պատված։ Սևամորթ սպասավորները վառ հանդերձանքով են ստեղծված։ Անակնկալը մեխանիկական է, երբ լարում են այն, խափշիկները դանդաղ քայլում են, իսկ գահավորակը շարժվում է անիվների վրա[8]։

Նիկոլայ II կայսրը «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1914 թվականին՝ Զատկի տոնին[3]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1927 թվականին ձուն վաճառում են Արմանդ Համմերին, որը տեղափոխում է այն Նյու Յորք[8]։ 1931 թվականին ձուն գնում է Էլեոնոր Բարզինը։ 1973 թվականին «Եկատերինա Մեծ» ոսկերչական ձուն նվիրում են Հիլվուդի թանգարանին[4], ուր ցայսօր էլ մշտական ցուցադրության է ներկայացված[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  2. 2,0 2,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  3. 3,0 3,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Catherine the Great Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Catherine the Great Easter Egg | Hillwood Estate, Museum and Garden». www.hillwoodmuseum.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  5. 5,0 5,1 «Яйцо Катерина Великая Фаберже 1914». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Екатерина Великая - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  7. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  8. 8,0 8,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Եկատերինա Մեծ (Ֆաբերժեի ձու)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?