For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մալբորո դքսուհու ժամացույց-ձու.

Մալբորո դքսուհու ժամացույց-ձու

Մալբորո դքսուհու ժամացույց-ձու
Ստեղծման թնական1902
ՊատվիրատուConsuelo Vanderbilt?
Ներկա սեփականատեր
ՍեփականատերConsuelo Vanderbilt?, Ganna Walska?, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի, մարգարիտ և ալմաստ
Բարձրություն23,5 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» (ռուս.՝ Яйцо́-часы́ герцоги́ни Ма́льборо), ոսկերչական ձու[1], որը պատրաստել է վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը[2] Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1902 թվականին[3]։ Այն պատրաստվել է դքսուհի Կոնսուելո Մալբորոյի (Վանդերբիլտ) համար։

Այսօր «Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» ոսկերչական ձուն պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին։ Պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[4]։

«Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» ոսկերչական ձուն պատրաստված է նեոդասական ոճով[5]։ Այն պատված է վարդագույն թափանցիկ էմալով։ Ձվի վրա տեղադրված է հորիզոնական պտտվող թվացույցը, որը պատված է սպիտակ էմալով, իսկ վերևից և ներքևից երիզված է մարգարտաշարով։ Հռոմեական թվերը ադամանդակուռ են։ Ժամացույցի անշարժ սլաքն իրենից ներկայացնում է ադամանդապատ օձ, որը փաթաթված է ձվին և սողացել է դեպի վերև։ Ոսկերչական ձվի վերին հատվածը զարդարված է ոսկե շղթաներով՝ ժապավենների տեսքով, որոնք պատված են ադամանդներով։ Ձվի գագաթը պսակված է ոսկե կաղինով, որի վրա ադամանդներ են ամրացված։ Երկու կողմից ոսկե բռնակներ են ագուցված։

Ոսկերչական ձուն տեղադրված է եռաթև պատվանդանին, որը պատված է թափանցիկ սադափագույն էմալով։ Որմնասյուները, գետնախարիսխները և եզրազարդերը պատված են վարդագույն էմալով և զարդարված են բուսական ոսկե նախշերով։ Պատվանդանի մի կողմում դքսուհի Մալբորոյի միացագիրն է, մյուսում՝ գունավոր ոսկով պատրաստած առատության եղջյուրը, իսկ երրորդ կողմում՝ սիրո այլաբանության ոսկյա խորհրդանիշը[4]։

Այս ձուն 1895 թվականին ստեղծված «Կապույտ ձու-ժամացույց օձով»[6] կայսերական ձվի նմանությամբ է ստեղծվել։

Անակնկալը ոսկերչական ձվի մեջ գտնվող ժամացույցի մեխանիզմն է։

Կոնսուելո Մալբորո

Կոսնուելո Վանդերբիլտը ամերիկացի միլիոնատեր Կոռնելիուս Վանդերբիլտի դուստրն է։ Աղջկա կամքին հակառակ հայրը նրան 1895 թվականին կնության է տվել Չարլզ Սփենսեր-Չերչիլին՝ Մալբորոյի 9-րդ դուքսին։ 1902 թվականին[7] ամուսիններն այցելում են Ռուսաստան և պատվիրում ոսկերչական ձուն։

Սեփականատերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին[8], ամուսնալուծվելուց հետո, Կոնսուելոն «Մալբորո դքսուհու ժամացույց-ձու» ոսկերչական ձուն բարեգործական աճուրդ-վաճառքի է հանում։ Այն գնում է լեհ երգչուհի Աննա Վալսկան՝ «International Harvester» ընկերության սեփականատիրոջ կինը։ 1965 թվականին[2] նյույորքյան Parke-Bernet աճուրդում ձուն ձեռք է բերում Մալկոմ Ֆորբսը։ 2004 թվականին այն գնում և հայրենի Ռուսաստան է բերում Վիկտոր Վեկսելբերգը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Mieks Faberge Eggs». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին. ((cite web)): More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն) (անգլ.)
  2. 2,0 2,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (7). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  3. «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. 4,0 4,1 «Яйцо герцогини Мальборо - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  5. «Культурно-исторический фонд «Связь Времён»». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին. ((cite web)): Invalid |url-status=unknown-host (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  7. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  8. «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 9». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  9. «Яйцо часы Герцогини Мальборо Фаберже 1902». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մալբորո դքսուհու ժամացույց-ձու
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?