For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ձմեռային (Ֆաբերժեի ձու).

Ձմեռային (Ֆաբերժեի ձու)

Ձմեռային
Ստեղծման թնական1913
ՊատվիրատուՆիկոլայ II[1]
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա և Համադ բին Խալիֆա ալ Թանի
Հավաքածուանհայտ
Դիզայն և նյութեր
ՆյութերՕրթոկլազ, ալմաստ, Քվարց, պլատին, ոսկի[2] և Դեմանտոիդ
Բարձրություն10,2 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Ձմեռային» (ռուս.՝ Зимнее), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1913 թվականին[3] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[4]։

Այսօր «Ձմեռային» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Կատարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Թանիին[5]։

«Ձմեռային» ոսկերչական ձուն տեղադրված է լեռնային բյուրեղապակուց պատրաստված հիմքին, որը ստեղծված է հալչող սառցաբեկորի տեսքով։ Որպես առվակներ օգտագործվել է պլատին և ադամանդ։ Ձուն նույնպես ստեղծված է լեռնային բյուրեղապակուց[6]։ Գագաթին լուսնաքար է տեղադրված։ Ձուն բաժանվում է երկու հավասար մասի, որոնք միմյանց են միանում ադամանդակուռ պլատինով։ Ձվի վրա մանրամասնորեն փորագրված է սառցե բյուրեղիկների տեսարան։

«Ձմեռային» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը պլատինե ցանցկեն զամբյուղն է՝ երկու բռնակով, որոնք զարդարված են վարդագույն ադամանդներով։ Զամբյուղում տեղադրված է ձնծաղիկների ծաղկեփունջ։ Յուրաքանչյուր ծաղիկ ստեղծված է սպիտակ քվարցից[7]։ Որպես ցողուն կիրառվել են ոսկե լարեր։ Տերևները պատրաստված են նեֆրիտից, իսկ դրանց մեջտեղի հատվածները՝ կանաչ քվարցից[8]։ Զամբյուղի հիմքին փորագրված է «Фаберже 1913» (Ֆաբերժե 1913) գրությունը[5]։

Նիկոլայ II կայսրը «Ձմեռային» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1913 թվականին՝ Զատկի տոնին[9]։ Ձուն արժեցել է 24600[8] կամ 25000[6] ռուբլի։ Այն ամենաթանկ[10] ձուն էր, որի համար երբեէ վճարել էին Ֆաբերժեին։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[11]։

1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին։ 1948 թվականին այն պատկանել է սըր Բերնարդ Էքսեինին։ Մեկ տարի անց «Ձմեռային» ոսկերչական ձուն գնում է Բրայեն Լեդբրուքը[12]։ Վերջինիս մահից հետո՝ 1975 թվականին ձվի մասին պատմությունը սկսում է լռել[11]։

Կրկին ձվի մասին սկսում են խոսել 1994 թվականին, երբ հայտնաբերվում է Լոնդոնում և փոխանցվում Քրիստիս աճուրդի տանը, որտեղից այն գնում է ամերիկացի մի գնորդ։

2002[13] թվականին Նյու Յորքի Քրիստիս[14] աճուրդի տանից ձուն գնում է Կատարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Թանին՝ 9 579 500 դոլարով[8]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆինլանդիայի փոստը նամականիշներ թողարկեց՝ նվիրված այս ձվին[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pihl, Alma (շվեդերեն)Svenska folkskolans vänner.
  2. 2,0 2,1 Revel in Fabulous Fabergé Imperial Easter Eggs — 2020.
  3. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  4. Gorbutovichwrote, 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00. «Как христосовались покупатели Фаберже. Часть 2». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.((cite web)): CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  6. 6,0 6,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Winter Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  7. «Яйцо Зимнее Фаберже 1913». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Зимнее - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  9. House, © Future Publishing Limited Quay; Ambury, The; Engl, Bath BA1 1UA All rights reserved; number 2008885, Wales company registration. «George VI's fight against fascism: History of Royals issue 12 on sale now | All About History». www.historyanswers.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.((cite web)): CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  11. 11,0 11,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  12. Nikkhah, Roya (2008 թ․ մարտի 16). «Worth hunting for, the ultimate Easter eggs» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  13. «Faberge egg sold for record $9.58 million». UPI (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  14. «A HIGHLY IMPORTANT FABERGÉ IMPERIAL EASTER EGG WITH ORIGINAL SURPRISE GIVEN BY TSAR NICHOLAS II TO HIS MOTHER, THE DOWAGER EMPRESS MARIA FEODOROVNA AT EASTER 1913 , WORKMASTER ALBERT HOLMSTRÖM, ST. PETERSBURG, DESIGNED BY ALMA THERESIA PIHL, THE SURPRISE ENGRAVED FABERGÉ 1913». www.christies.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  15. «WNS: FI046.05 (Fabergé winter egg)». www.wnsstamps.post. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ձմեռային (Ֆաբերժեի ձու)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?