For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հավալուսն (Ֆաբերժեի ձու).

Հավալուսն (Ֆաբերժեի ձու)

Հավալուսն
Ստեղծման թնական1898
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան և Լիլիան Թոմաս Պրաթ
ՀավաքածուՎիրջինիայի կերպարվեստի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերալմաստ, արծնապակի և ոսկի
Բարձրություն10,2 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Հավալուսն» (ռուս.՝ Пеликан), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը[1]՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1898 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։

Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[4] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ

«Հավալուսն» ոսկերչական ձուն պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերության ոսկերիչ Միխայիլ Պերխինի և մանրանկարիչ Յոհաննես Զենգրաֆի կողմից[5]։ Այն պատրաստվել է կարմիր ոսկուց, ադամանդներից, մարգարիտներից, մոխրագույն, վարդագույն, օպալե կապույտ էմալից և փղոսկրից։ Տակդիրը պատրաստված է բազմագույն ոսկուց[2]։

«Հավալուսնը» այն քիչ ձվերից է, որոնք չունեն էմալապատ մակերես։ Ձուն պատված է դրվագազարդված կարմիր ոսկով՝ ամպիր ոճով, իսկ գագաթը պսակված է փայլատ մոխրագույն, կապույտ և վարդագույն էմալե հավալուսնով։ Վերջինիս թևերը դրվագազարդ ադամադներով է։ Թռչունը կերակրում է իր ձագերին, որոնք գտնվում են ոսկե բնի մեջ, ինչը խորհրդանշում է մայրական խնամքն ու սերը։ Ձվի մակերեսին փորագրված են դասական մոտիվներ, ինչպես նաև հիշարժան տարեթվեր՝ 1797 թվականից 1897[6]:

Ձուն տեղադրված է ոսկուց պատրաստած կլոր տակդիրի վրա, որը բաղկացած է երկու օղակից։ Այն զարդարված է զարդաքանդակներով, ունի չորս ոտք, որոնք վերևի մասում պսակված են կայսերական թագով և արծվի գլուխներով, որոնք հենվում են գազանի թաթերի վրա։ Ինչպես նաև ձուն ունի թավշյա ծածկաշապիկ, ինչը կայսերական բոլոր ձվերի մեջ առաջին անգամ է հանդիպում[6]։

«Հավալուսն» ոսկերչական ձուն նվիրված է ռուս կայսրուհիների պատրոնաժի (կազմակերպված տնային բժշկական օգնություն հիվանդներին և մանկահաս երեխաներին) հարյուրամյակին (1797-1897 թվականներ)։ Հիմնարկությունները, որոնք հիմնադրվել էին հիմնականում արքունի աղջիկների կրթության համար, պատկերված են ութ ձվաձև տախտակադրվագների վրա, որոնք ունեն մարգարտե շրջանակներ[5]։ Դրանք կարելի է տեսնել, երբ ձուն բացվում է և բաժանվում ութմասանի շիրմայի։ Մանրանկարների հեղինակը Յոհաննես Զենգրաֆն է, որը դրանք պատրաստել է փղոսկրից։ Հակառակ կողմում պատկերված են հիմնարկությունների անվանումները։ «Իներորդ» տախտակադրվագը բացառապես որպես տակդիր է ծառայում՝ բացված ձվի համար։

Տախտակադրվագներին պատկերված են[3].

  • Քսենյան ինստիտուտ (1894)
  • Նիկոլաևյան որբանոց (1837)
  • Հայրենասիրական ինստիտուտ (1827)
  • Սմոլնի ինստիտուտ (1764)
  • Եկատերինյան ինստիտուտ (1798)
  • Ազնիվ կույսերի Պավլովյան ինստիտուտ (1798)
  • Ցեսարևից Նիկոլայ Ալեքսանդրովիչի անվան որբանոց (1837)
  • Ելիզավետյան ինստիտուտ (1808)

Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային է նվիրել 1898 թվականի Զատկի տոնին[2]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1930 թվականին «Հավալուսն» կայսերական ձուն վաճառվում է Արմանդ Համմերին և տեղափոխվում Նյու Յորք[3]։ 1936 թվականին ձուն գնում է Լիլիան Թոմաս Պրատը՝ General Motors ընկերության տնօրենի կինը[5]։ Նրա մահվանից հետո, 1947 թվականին, ըստ կտակի, «Հավալուսն» ոսկերչական ձուն փոխանցվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանին։ Ցայսօր էլ ձուն պահպանվում և ցուցադրվում է այդ թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bunyan, Dr Marcus. «Fabergé | Art Blart» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  4. «Imperial Pelican Easter Egg - (RG262264)». Virginia Museum of Fine Arts | (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 «Matt & Andrej Koymasky - Fabergé Pelican Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  6. 6,0 6,1 «Пеликан - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հավալուսն (Ֆաբերժեի ձու)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?