For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կոկորդիլոսի արցունքներ.

Կոկորդիլոսի արցունքներ

Կառլոս Լատուֆի ծաղրանկարը

Կոկորդիլոսի արցունքներ, դարձվածք, որն օգտագործվում է բազմաթիվ լեզուներում և նշանակում է կեղծ զգացմունքի արտահայտություն, ձևական լաց[1]։

Ծագում

Բեռնարդ Գիլլամի ծաղրանկարը

Արտահայտությունը գալիս է հին հավատալիքից, թե իբր կոկորդիլոսները լաց են լինում զոհին հոշոտելու ժամանակ[2]։ Պլուտարքոսի ստեղծագործություններից մեկում կոկորդիլոսի վարքագիծը համեմատվում է այն մարդկանց հետ, որոնք ցանկանում են ինչ-որ մեկին սպանել, բայց հետո ողբում են զոհին[3]։ Ըստ Կոնստանտին Բոգդանովի՝ կոկորդիլոսի արցունքների մասին առաջին տեղեկությունը հայտնաբերվում է Փոտ պատրիարքի «Միրիոբիբլիոն»-ում (գրված է IX դարի կեսերին)[3]։ Միջնադարում արտահայտության իմաստը միանշանակ չի եղել. այդ ժամանակի որոշ բեստիարիաներում կոկորդիլոսը սգում է զոհին՝ զղջալով իր արածի համար։ Ժամանակակից նշանակության հաստատմանը նպաստել է Էրազմ Ռոտերդամցին իր «Առածներ» գրքում, ավելին, ըստ Ա. Ե. Մախովի՝ «հենց Էրազմն է կոկորդիլոսի արցունքները «կենդանաբանականից» դարձրել առած, «իրերից»՝ «բառեր»[4]։ «Ազբուկովնիկը» (բառարան) XVII դարում հաղորդում է. «Կոկորդիլոսը ջրային կենդանի է. երբ ուտում է մարդուն, լալիս է, բայց ուտել չի դադարում։ Իսկ գլուխը մարմնից պոկելով՝ լաց է լինում»։

Կենսաբանության բնագավառում արտահայտությունը բացատրվում է աչքերի մոտ կոկորդիլոսի քրտնքագեղձերի առկայությամբ[5]։ Երբ կոկորդիլոսը ուտում է զոհին, նրա քրտինքը դուրս է գալիս գեղձերից։ Հնարավոր է, որ դա է պատճառ դարձել առասպելի առաջացման համար։

Կոկորդիլոսի արցունքների համախտանիշ

Կոկորդիլոսի արցունքի համախտանիշը կամ Բոգորադի համախտանիշը[6] առաջացել է Բելի կաթվածիի ոչ պատշաճ բուժման պատճառով, որի պատճառով արցունքագեղձերը գրգռվում են ուտելիս[7]։ Համախտանիշն առաջին անգամ նկարագրել է խորհրդային ֆիզիոլոգ Ֆ. Ա. Բոգորադը 1928 թվականին և առաջարկել է անունը[8]։

Գրականության մեջ

Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմության» մեջ գրված է․ «Նրա այդ բոլոր արցունքները կոկորդիլոսի էին» (ռուս․՝ «Все те его слёзы были крокодиловы»)։ Ալեքսանդր Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (ռուս.՝ «Волки и овцы») կատակերգական պիեսում գրված է․ «Եվ կոկորդիլոսները լացում են, բայց այնուամենայնիվ ամբողջական հորթ են կուլ տալիս» (ռուս․՝ «И крокодилы плачут, а всё-таки по целому телёнку глотают»)։ «Կոկորդիլոսի արցունքներ» արտահայտությունն օգտագործվել է նաև Վլադիմիր Վիսոցկու «Песенке ни про что, или Что случилось в Африке» երգում․ «Льют жираф с жирафихой // Слёзы крокодильи», նկատի ունենալով, որ ընձուղտներն իրենց աղջկան ամուսնացրել են բիզոնի հետ։

Ծանոթագրություններ

  1. Каторгина Д. Ю., Ромашина О. Ю. Сравнительный анализ эмоциональных фразеологических единиц с компонентом-зоонимом в русском, английском и французском языках // Universum: Филология и искусствоведение : электронный научный журнал. — 2016. — № 8(30). Архивировано из первоисточника 7 Դեկտեմբերի 2019.
  2. Николаева Ю. Ю. Фразеологизмы, обозначающие нереальные явления в русском и английском языках // Актуальные вопросы современной филологии и журналистики. — 2011. Архивировано из первоисточника 13 Դեկտեմբերի 2019.
  3. 3,0 3,1 Константин А. Богданов О крокодилах в России. Очерки из истории заимствований и экзотизмов. — Новое Литературное Обозрение, 2014. — 1451 с. — ISBN 9785444803493 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. Махов А. Е. Крокодиловы слёзы, другие реалии и символы: эмблематика пересматривает бестиарную традицию // Бестиарный код культуры: сб. статей. — М.: Intrada, 2015. — С. 49—64. Архивировано из первоисточника 16 Հոկտեմբերի 2019.
  5. Игорь Иванович Акимушкин Патенты подводного царства. — М.: Знание, 1965. — 20 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. Тамаз Мчедлидзе Энциклопедическией словарь оториноларингологических терминов. Автор-составитель Т. П. Мчедлидзе. — Издательские решения, 2017. — 670 с. — ISBN 978-5-4490-1206-7
  7. Жмуров В.А Психиатрия. Энциклопедия. — T/O Neformat, 2016. — 3629 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. Богорад Ф.А. Синдром «крокодиловых слёз» // Врачебное дело. — 1928. — Т. 11. — С. 1328—1330.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկորդիլոսի արցունքներ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կոկորդիլոսի արցունքներ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?