For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ալեքսանդր Օստրովսկի.

Ալեքսանդր Օստրովսկի

Ալեքսանդր Օստրովսկի
Ծնվել էմարտի 31 (ապրիլի 12), 1823[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1][4][3][…]
Վախճանվել էհունիսի 2 (14), 1886[1][2] (63 տարեկան)
Վախճանի վայրՇչելիկովո, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԿոստրոմայի մարզ
Մասնագիտությունթարգմանիչ, լիբրետիստ, դրամատուրգ, լրագրող, գրող և թատերական ռեժիսոր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի 1-ին գիմնազիա և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Ժանրերկատակերգություն
Ուշագրավ աշխատանքներEnough Stupidity in Every Wise Man? և Որոտ
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալեքսանդր Օստրովսկի Վիքիդարանում
 Alexander Ostrovsky (playwright) Վիքիպահեստում

Ալեքսանդր Նիկոլաևիչ Օստրովսկի (մարտի 31 (ապրիլի 12), 1823[1][2][3][…], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1][4][3][…] - հունիսի 2 (14), 1886[1][2], Շչելիկովո, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս դրամատուրգ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։

Կենսագրություն

1835-1840 թվականներին Ալեքսանդր Օստրովսկին սովորել է Մոսկվայի թիվ 1 գիմնազիայում և 1840-1843 թվականներին` Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1843-1851 թվականներին ծառայել է Մոսկվայի դատարաններում։

Ստեղծագործության առաջին շրջան

Օստրովսկու ստեղծագործության առաջին շրջանին (1847-1860) են վերաբերում Ռուսաստանի նախառեֆորմյան կյանքն արտացոլող պիեսները։ Այս շրջանի սկզբում նա հանդես է եկել որպես նատուրալ դպրոցի, գոգոլյան խարազանող ուղղության ներկայացուցիչ։ Դրական ճանաչում է ձեռք բերել «Մենք ու մենք ենք, կհարմարվենք» (1850) առաջին կատակերգությամբ։ Պիեսում ներկայացված է սեփականատիրական աշխարհի մռայլ պատկերը։ Պիեսի բեմադրությունն արգելվել է, իսկ հեղինակը, Նիկոլայ I-ի կարգադրությամբ, առնվել է ոստիկանության հսկողության տակ։

Դեռևս վաղ շրջանի գործերում ձևավորվել են Օստրովսկու ռեալիզմի բնորոշ առանձնահատկությունները։ «Աղքատ հարսնացուն» (1851) կատակերգության մեջ Օստրովսկին ձգտել է ստեղծել սոցիալ-հոգեբանական երկ՝ աստիճանավորների կյանքից։ Այս պիեսից հետո Օստրովսկու ստեղծագործական որոնումների մեջ տեղի է ունեցել շրջադարձ դեպի սլավոնասերների (սլավոնաֆիլներ) դիրքերը։ «Ուրիշի սահնակը մի նստիր» (1852), «Աղքատությունը արատ չէ» (1853), «Այնպես մի ապրիր, ինչպես ցանկալի է» (1854) կատակերգություններում Օստրովսկին ժամանակավորապես հրաժարվել է խարազանման միտումից։ Այդ երեք պիեսներում Օստրովսկու ստեղծագործության մեջ առաջին անգամ հայտնվել են մաքուր բարոյական աշխարհով «փոքր մարդկանց» կերպարներ։

1856 թվականից Օստրովսկին եղել է «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրի աշխատակիցը, մոտեցել ռուս դեմոկրատական գործիչների հետ։ 1861 թվականի ռեֆորմին նախորդած հասարակական վերընթացի տարիներին նրա ստեղծագործության մեջ նորից է ուժեղացել սոցիալական քննադատությունը։ «Ուրիշի քեֆից գլխացավանք» (1855), «Շահավետ պաշտոն» (1856), «Սանուհին» (1858), «Ամպրոպ» (1859) պիեսներում մարմնավորվել են գրողի ազատասիրական գաղափարները։ «Ամպրոպ»ի հերոսուհու (Կատերինայի) ինքնասպանությունը ռուս կնոջ բողոքի դրսևորումն է, որը Դոբրոլյուբովն անվանել է «լույսի շող՝ խավարի մռայլ թագավորության մեջ»։

Ստեղծագործության երկրորդ շրջան

Երկրորդ շրջանի (1860-1875) պիեսներում արտացոլված է ետռեֆորմյան ռուսական կյանքը։ Օստրովսկին ստեղծել է «Ջերմ սիրտ» (1868), «Մոլի դրամներ» (1869), «Անտառ» (1870), «Գայլեր և ոչխարներ» (1875) կատակերգությունները։ Դրանց մեջ տրված են ետռեֆորմյան կյանքի, ֆինանսական գործարարների, առևտրականների, կալվածատերերի, կուլակների երգիծական փայլուն կերպարներ։ Պիեսների ամենամեծ շարքը նվիրված է ազնիվ մարդկանց կյանքի պատկերմանը («Կատակասերները» (1864), «Հորձանուտ» (1865), «Ամեն օր բարեկենդան չի լինի» (1871) և այլն)։ Այս շրջանում Օստրովսկին դիմել է նաև հայրենի պատմությանն ու հայրենասիրական թեմային՝ «Կոզմա Զախարիչ Մինին-Սուխորուկ» (1861, 2 խմբ․, հրտ․ 1866), «Վոյեվոդա» (1864, 2 խմբ․, 1885), «Կեղծ Դմիտրին և Վասիլի Շույսկին» (1866))։ Օստրովսկու պատկերացումը երջանկության, կյանքի իմաստի, մարդու պարտքի մասին մարմնավորված է «Վաստակած հաց» (1874) պիեսում և «Ձյունանուշիկ» (1873) չափածո պոեմում։

Ստեղծագործության երրորդ շրջան

Ստեղծագործության երրորդ շրջանում (1875-1886) Օստրովսկին գրել է «Վերջին զոհը» (1877), «Անօժիտը» (1878), «Տաղանդներ և երկրպագուներ» (1881), «Գեղեցիկ տղամարդ» (1882), «Անմեղ մեղավորներ» (1883) և այլ պիեսներ, որոնք պատկերում են կանանց ողբերգական ճակատագիրը ետռեֆորմյան Ռուսաստանում։

Օստրովսկու հուշարձանը Մոսկվայի Փոքր թատրոնի դիմաց

Օստրովսկու թատրոն

Յուրացնելով իր նախորդների փորձը՝ Օստրովսկին ստեղծել է ռուսական ինքնատիպ ազգային թատրոն (Օստրովսկու թատրոն), գրել է 47 պիես, կատարել է թարգմանություններ ու փոխադրություններ, որոնք կազմել են ռուս, թատրոնի հարուստ խաղացանկը։ Օստրովսկու ստեղծագործությանը բնորոշ է ճշմարտացիությունը, կոնֆլիկտների սոցիալական հագեցվածությունը, դրամատուրգ- ռեալիստի բարձր քաղաքացիականությունը։

Օստրովսկին հանդես է եկել ընդդեմ օբյեկտիվիստական, գաղափարազուրկ արվեստի։ Թատրոնի ազդեցությունը հասարակության վրա նա կապել է նախ և առաջ արվեստի ժողովրդականացման հետ։ Թատրոնը, ըստ նրա, «բեմականացված կյանքն» է։

Օստրովսկու դրամատուրգիան

Օստրովսկու դրամատուրգիան մեծ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ ժողովուրդների թատերագրության և թատրոնի զարգացման վրա։ Հայ նոր թատրոնի սկզբնավորման հետ նրա պիեսները թարգմանվել ու բեմադրվել են հայ բեմում։ 1864 թվականին Թիֆլիսի դրամատիկ խումբը բեմադրել է «Ուրիշի սահնակը մի նստիր» պիեսը՝ «Ով քո բարը չէ, հիդը մի ձգվի» անունով։ Այնուհետև նախախորհրդային և խորհրդային շրջանում Օստրովսկու մոտ երկու տասնյակ պիեսներ («Արդյունավետ պաշտոն», «Բելուգինի հարսանիքը», «Անտառ», «Ամպրոպ», «Անմեղ մեղավորներ», «Անօժիտը», «Տաղանդներ և երկրպագուներ», «Ջերմ սիրտ» և այլն) ներկայացվել են Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների, Մոսկվայի, Թիֆլիսի, Բաքվի, Խարկովի, Ստեփանակերտի և այլ հայկական թատրոններում։ Նրա պիեսների բեմադրությանը մասնակցել են Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Պետրոս Ադամյանը, Դ․ Ավետյանը, Արուս Ոսկանյանը, Ժասմենը, Օլգա Մայսուրյանը, Հասմիկը, Օլգա Մայսուրյանը, Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը, Ավետ Ավետիսյանը և ականավոր այլ դերասաններ։ Օստրովսկին գոհունակություն է հայտնել իր պիեսները հայ բեմում ներկայացնելու առթիվ։ Մոսկվայում, «Արդյունավետ պաշտոն»-ի բեմադրությունից հետո, նա շնորհավորել է Պետրոս Ադամյանին։ Օստրովսկու պիեսները մեծ ազդեցություն են գործել Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործության վրա։ Հեղինակի հետ հայ գրողը ծանոթացել է Թիֆլիսում։

Օստրովսկու դրամաների հիման վրա նկարահանվել են «Ամպրոպ» (1934), «Անմեղ մեղավորներ» (1945) և «Դաժան ռոմանս» («Անօժիտը», 1984) կինոնկարները։

Ֆիլատելիա

Երկեր

  • Полное собрание сочинений, т․ 1-12, М․, 1973-1980;
  • Ընտիր երկեր, Ե․, 1948։
  • Ամպրոպ, Ե․, 1973։

Գրականություն

  • Բաբայան Ս․, Մելքումյան Լ․, Ռուս մեծ դրամատուրգ Ա․ Ն․ Օստրովսկի․ 1823 - 1948, Ե․, 1948
  • Կագրամանով Ն․, Ալեքսանդր Օստրովսկին հայ բեմում․ 1864 - 1972, Ե․, 1973
  • Коган Л․ Р․, Летопись жизни и творчества А․ Н․ Островского, М․, 1953
  • Лотмаи Л․ М․, А․ Н․ Островский и русская драматургия его времени, М․-Л․, 1961
  • Холодов Е․ Г․, Мастерство Островского, 2 изд․, М․, 1967
  • Ревякин А․ И․, Искусство драматургии А․ Н․ Островского, 2 изд․, испр․ и доп․, М․, 1974

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Варнеке П. Б. В. Островский, Александр Николаевич (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1905. — Т. 12. — С. 425—448.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ostrovskiy, Alexander Nikolaivich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 20. — P. 362—363.
  4. 4,0 4,1 4,2 Островский Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Օստրովսկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Օստրովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 569
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ալեքսանդր Օստրովսկի
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?