For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թագավորման տասնհինգամյակ.

Թագավորման տասնհինգամյակ

Թագավորման տասնհինգամյակ
Ստեղծման թնական1911
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի, ալմաստ, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր
Բարձրություն13,2 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Թագավորման տասնհինգամյակ» (ռուս.՝ Пятнадцатая годовщина царствования), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1911 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]՝ ի նշանավորումն թագադրման տասնհինգամյակի։

Այսօր «Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում[3] (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին։

«Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց։ Զարդարված է թափանցիկ կանաչ էմալով, անթափանց սպիտակ էմալով, շողշողուն էմալով, ադամանդներով, լեռնային բյուրեղապակիով, ինչպես նաև փղոսկրի վրա ջրաներկ նկարներով[4]՝ երեսապատված լեռնային բյուրեղապակու շերտով։ Ձուն բաժանված է տասնութ հատվածի՝ կազմված տասնվեց մանրանկարով, որոնց հեղինակը Վասիլի Զուևն[5] է։ Յոթ ձվաձև մանրանկարները դիմանկարներ[1] են, որոնք շրջանակված են ադամանդակուռ շրջանակով[3]. պատկերված են կայսերական ընտանիքի անդամները[6]։ Մնացած ինը նկարներում պատկերված են Նիկոլայի II կայսեր կյանքի կարևորագույն պահերը։ Նիկոլայի և կնոջ դիմանկարներից ներքև՝ ադամանդե շրջանակի մեջ երկու հիշարժան տարեթվեր են նշված՝ «1894»[7]՝ գահակալման տարեթիվը և «1911»՝ ձվի ստեղծման տարեթիվը։ Ձվի գագաթին մեծ ադամանդ է տեղադրված, որի տակ կայսրուհու միացագիրն է[8]։

Դիմանկարներում պատկերված են[4]՝

Մյուս մանրանկարներում պատկերված են կասեր համար հիշարժան պահերը[4].

«Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն անակնկալ չունի[4]։

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային նվիրել 1911 թվականի Զատկի տոնին[5]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Թե ինչպես է այդտեղից ձուն հայտնվել Արևմուտքում՝ պատմությունը ցայսօր լռում է[8]։

1962 թվականին «Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն եղել է Ալեքսանդր Շաֆերի մասնավոր հավաքածուում։ 1966 թվականին «Թագավորման տասնհինգամյակ» կայսերական ոսկերչական ձուն հայտնվում է Ֆորբսի հավաքածուում, Նյու Յորքում[6]։ 2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տունը ձուն վաճառում է Վիկտոր Վեկսելբերգին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  2. Gorbutovichwrote, 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00. «Как христосовались покупатели Фаберже. Часть 2». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.((cite web)): CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 «Թագավորման տասնհինգամյակ ձուն թանգարանի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «15-я годовщина царствования - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  5. 5,0 5,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé 15th Anniversary Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  6. 6,0 6,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. 7,0 7,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  8. 8,0 8,1 «Яйцо Пятнадцатая годовщина царствования Фаберже 1911». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թագավորման տասնհինգամյակ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?