For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սուրբ Հրեշտակի ամրոց.

Սուրբ Հրեշտակի ամրոց

Սուրբ Հրեշտակի ամրոց
իտալ.՝ Castel Sant'Angelo
Նկարագրություն
Տեսակթանգարան, քառանկյուն ամրոց, roman mausoleum? և դամբարան
ՏեղագրությունՀռոմ
ՀասցեLungotevere Castello, 50[1] և Лунготевере Кастело, 50
Վարչական միավորRoma Capitale?[1]
Գտնվում է ափինՏիբեր
ԵրկիրԻտալիա
Կառուցված135 (135)-139 (139)
ԿառուցողԿայսր Հադրիանոս
ՃարտարապետDecriannus?[2]
Անվանված էՄիքայել Հրեշտակապետ
Բացման օր1906
Ընթացիկ վիճակՌազմա-պատմական թանգարան
Ընթացիկ
սեփականատեր
Հադրիանոս
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ
Կայքcastelsantangelo.beniculturali.it և castelsantangelo.com(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ
 Castel Sant'Angelo (Rome) Վիքիպահեստում

Սուրբ Հրեշտակի ամրոց (իտալ.՝ Castel Sant'Angelo), որը տեղակայված է Հռոմում, իրենից ներկայացնում է մեծագույն ճարտարապետական հուշարձան, որն իր մեջ կրում է քրիստոնեական կայսրության հիմնադրման պատմության գաղտնիքները։ Սուրբ Հրեշտակի ամրոցը սկզբնապես եղել է դամբարան, այնուհետև ամրոց, իսկ հետո անձամբ Հռոմի պապերի նստավայր և հանդիսանում էր նրանց թանկարժեք իրերի գանձարան և, միևնույն ժամանակ, բանտ, իսկ այսօր այն հանդիսանում է ճարտապետական հուշարձան՝ Ռազմա-պատմական թանգարան, ամենաայցելվողներից մեկը Իտալիայում։

Սուրբ Հրեշտակի ամրոցը տեղադրված է հետևյալ հասցեով. Italia, Roma, Lungotevere Castello – 50։ Այնտեղ կարելի է հասնել մետրոյով, մինչև Lepanto կամ Ottaviano-San Pietro կայարանները, կամ այդ ուղղությամբ գնացող ավտոբուսով։ Մուտքի տոմսի արժեքը կազմում է 10,50 եվրո։ Թանգարանն աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի։ Զբոսաշրջիկները կարող են տեսնել Կլիմենտ VII-ի սրահը, գաղտնի արխիվը, Պավել IV-ի լոջիան, պապական հարկաբաժինը, թանկարժեք իրերի սրահը, Պավել III-ի լոջիան, Ալեքսանդր VI-ի բակը և ևս ավելի քան 50 սենյակներ, որոնք կազմում են իրական անանցանելի լաբիրինթոս։

Կայսր Հադրիանոսը սկսում է կառուցել այն 135 թվականին, որպես դամբարան իր և իր ընտանիքի անդամների համար։ Շինարարությունն ավարտվում է 139 թվականին, Հադրաինոսի մահից հետո, նրա ժառանգորդ Անտոնինոս Պիոսի կողմից։ Դամբարանկ նման էր էտրուսկյան թումուլուսին. քառակուսի հիմքի վրա (կողմի երկարությունը — 84 մետր) տեղադրվում է գլան (տրամագիծը — 64 մետր, բարձրությունը մոտ 20 մետր), պսակված լցնովի բլուրով, իսկ նրա գագաթին ճարտարապետական խումբ՝ կայսրը Հելիոսի տեսքով, քառաձի մարտակառքը կառավարելիս։ Դամբարանում տեղադրվում են կայսրերի աճյունասափորները՝ սկսած Հադրիանոսից և վերջացրած Սեպտիմիոս Սևերոսով։ Այնուհետև այդ վիթխարի կառույցը ներառվում է Ավրելիանոսի ժամանակ կառուցված պատի մեջ, որը շրջապատում է քաղաքը և սկսվում է օգտագործվել ռազմական և ռազմավարական նպատակներով։

Ավանդույթի համաձայն, 590 թվականին, համաշխարհային համաճարակի ժամանակ, Գրիգոր I պապը ամրոցի գագաթին տեսնում է Միքայել հրեշտակապետին, Ով սուրը դնում է պատյան, ինչը նշանակում էր աղետի ավարտ, այստեղից էլ առաջանում է ամրոցի անվանումը՝ Սուրբ Հրեշտակի ամրոց։ Միջին դարերում ամրոցը պասետով միացվում է Վատիկանին, ամրացված միջանցքով։ Հռոմի պապերը այն վեր են ածում իսկական բերդի։ Կլիմենտ VII-ը 1527 թվականին թաքնվում է ամրոցում, երբ կայսր Կառլոս V-ի զորքերը ներխուժում են Հռոմ։ Պաշարված ամրոցում այդ ժամանակ գտնվում և հարձակումների դիմագրավմանը ակտովորեն մասնակցություն էր ունենում Բենվենուտո Չելինին, քանդակագործ, ոսկերիչ, հայտնի հուշագրությունների հեղինակ։ Մի քանի տարի անց նա բանտարկվում է ամրոցում որպես կալանավոր և կարողանում է կատարել անհնարինը՝ փախչում է բանտից։ Ամրոցի ամբողջ պատմության ընթացքում նա միակ մարդն է, ում դա հաջողվում է։

Շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Հրեշտակի ամրոցը և կամուրջը Ա. Պ. Բրյուլովի նկարում, 1823-1826 թվականներ
Սուրբ Հրեշտակի ամրոցը և կամուրջը Ս. Ֆ. Շչեդրինի նկարում, 1823-1825 թվականներ

Բնական է, որ շինությունները, որոնք գոյություն ունեն համարյա երկու հազար տարի, բազմակի անգամներ վերակառուցվել են և նրա տարածքները վերագրվում են տարբեր դարաշրջանների։ Պարույրաձև վերնասրահը, որը թվագրվում է Հադրիանոսի ժամանակներին, տանում է դեպի սրահ, որտեղ գտնվում էին աճյունասափորները։

Հրեշտակի բակը այդ անվանումը ստացել է այն պատճառով, որ նրանում տեղադրում են XVI դարի մարմարե արձանիկ, որը մինչ XVII հարյուրամայակը գտնվում էր ամրոցի բարձունքին։ Բակից ձգվում է միջնադարյան սրահների անֆիլադ, որոնք վերակառուցվել են XVII դարում։ Արդարադատության սրահում (Sala della Giustizia) XVI դարում տեղի էին ունենում դատարանի նիստեր։ Ամրոցում կան պապական հարկաբաժիններ, Ալեքսանդր VI-ի բակը, Կլիմենտ VII-ի սրահը, Климента VIII-ի սրահները, Պավել III-ի լոջիան և Պավել IV-ի լոջիան, վերջինիս սահմանակցում են տարածքներ, որոնցում տեղակայված էր բանտը։ Այստեղ կա գրադարան, ինչպես նաև Գանձրանի սրահ և Գաղտնի արխիվ։ Ամրոցի սանդղավանդակից, որի վրա կախված է Հրեշտակի զարդապատկերը, բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաք։

Հիշատակումներ գեղարվեստական գրականությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերիոնի երկնոլորտում Սուրբ Հրեշտակի ամրոցը մասն է կազմում Նոր Վատիկանի, տեղափոխված Պասեմ մոլորակի վրա։ «Հիպերիոնի երվեր» շարքի երկրորդ երկերգությունում Բարեփոխված Կայսերական Եկեղեցին այն օգտագործում է որպես Սուրբ Ինկվիզիցիայի աստավայր, նաև այստեղ տանջահար է արվում և իր մահն է ընդունում Էնեան։ Սուրբ Հրեշտակի ամրոցը նաև հիշատակվում է Ալեքսանդր Դյումայի «Ասկանիո» վեպում։ Հենց այդտեղից, կապված սավանների օգնությամբ, փախչում է քանդակագործ Բենվենուտո Չելինին։

Նաև, Սուրբ Հրեշտակի ամրոցը հիշատակվում է Պետեր Բերլինգի «Գրաալի զավակները» գրքում, որպես պապի կողմնակիցների հենարան և «մոխրագույն կարդինալի» (նույն ինքը Ռայները Կապոչոից) նստավայր։

Համակարգչային խաղերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հրաշտակի ամրոցը հայտնվում է «Assassin's Creed II» և «Assassin's Creed: Brotherhood» համակարգչային խաղերում։ Առաջին խաղում գլխավոր հերոսը «անցնում է ամրոցի կողքով»՝ ուղղություն վերցնելով դեպի Սիքստինյան կապելլա։ երկրորդ խաղում խաղացողին հնարավորություն է տրվում լինել մեծագույն հուշարձանի ներսում, տեսնել, թե ինչպիսին է եղել այն 1500-1507 թվականներին, հռոմեական պապեր Ալեքսանդր VI-ի և Հուլիոս II-ի կառավարման ժամանակաշրջաններում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Piranesi, Le antichità Romane. Firmin Didot Freres, Paris, 1835. T. 4 tav. IV — XII

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հրեշտակի ամրոց» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սուրբ Հրեշտակի ամրոց
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?