For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պիացցա Բարբերինի.

Պիացցա Բարբերինի

Պիացցա Բարբերինի
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Միանում էVia delle Quattro Fontane?, Via del Tritone?[1], via Veneto?[1], Via Sistina?[2] և Barberini street?
Անվանվել էՊալացցո Բարբերինի[3]
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Պիացցա Բարբերինի (իտալ.՝ Piazza Barberini), ընդարձակ հրապարակ Հռոմի կենտրոնում՝ Կվիրինալ բլրի վրա։ 1625 թվականին այն անվանակոչվել է Բարբերինի՝ Վերածննդի դարաշրջանի արիստոկրատ ընտանիքներից մեկի անունով, որոնց ունեցվածքը՝ Պալացցո Բարբերինին, տեղակայված էր այդ տարածքում։

Հրապարակը ստեղծվել է 16-րդ դարում։ Սկզբնական անվանումը եղել է «Ջրիմանա» լատին․՝ Grimana, քանի որ այն պատկանել է կարդինալ Ջրիմանիին, ապա 1625 թվականին հրապարակը վերանվանվեց Սֆորցա՝ լատին․՝ Sforza a Capo le Case, քանի որ այն պատկանում էր կարդինալ Ալեսանդրո Սֆորցային։ Սֆորցան նրա մեջ ընդգրկեց Ռոդոլֆո Պիո դա Կապրի պալատը, որը գտնվում էր լատին․՝ Capo Le Case շրջանում։ Այն բանից հետո, երբ Սֆորցայի ունեցվածքը գնեց Ֆրանչեսկո Բարբերինի կարդինալը, հրապարակը վերջնականապես վերանվանվեց Բարբերինի։ 1627-1633 թվականներին այստեղ կառուցվեց Բարբերինի պալատը։ Բացի դրանից հրապարակում կային նաև փոքրիկ այգիներ ու տներ, պանդոկ, հետագայում նաև Բարբերինի թատրոնը՝ կառուցված 1634 թվականին։ Այն իրենից ներկայացնում էր 200 տեղանոց թատրոն, որում բեմադրվում էին երաժշտական կատակերգություններ, պարային տոնախմբություններ, պսակադրության արարողակարգեր՝ ինչպիսին էր Մաֆեո Բարբերինիի ամուսնությունը Օլիմպիա Ջուստինիանիի հետ։

Արտաքին տեսքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեղուների շատրվանը
Բարբերինի պալատը

Հրապարակի կենտրոնում գտնվում է Տրիտոնի շատրվանը՝ լատին․՝ Fontana del Tritone: Այն կառուցվել է ճարտարապետ Լորենցո Բերնինիի կողմից 1642 թվականին Ուրբանոս 7-րդ Պապի պատվերով։ 1644 թվականին կառուցվում է ևս մեկը՝ «Մեղուների շատրվանը»։ Այն գտնվում է Բարբերինի հրապարակի անկյունում։ Շատրվանը իրենից ներկայացնում է մամարե մեծ խեցի և դրա վրա նստած երեք մեղուներ, որոնք համարվել են Բարբերինի ընտանիքի խորհրդանիշը։ Խեցու վրա փորագրված է լատիներեն ուղերձ՝ որտեղ ներկայացվում է, որ շատրվանը նախատեսված է քաղաքի հասարակության համար, ինչպես նաև՝ կենդանիների ծարավը հագեցնելու համար։ 1880 թվականին շատրվանը տեղափոխվեց և վերստին վերակառուցվեց 1917 թվականին Վիա Վենետո փողոցի սկզբնամասում։ Նրա որոշ մասեր պահուստի ընթացքում անհետացան և ձեռակերտը ոչ ճիշտ ձևով վերակերտվեց։ Բարբերինի հրապարակում է գտնվում նաև Բարբերինի պալատը։ Այն այժմ հնագույն մշակույթի ազգային պատկերասրահ է։ Պալատի կառուցումը սկսվել է 1627 թվականին ճարտարապետ Կառլո Մադերնայի կողմից, իսկ 1629 թվականին, երբ վերջինս մահացավ, այն շարունակվեց և ավարտվեց Լորենցո Բերնինիի կողմից (1633թ)։ Այժմ այնտեղ ներկայացվում են Վերածննդի դարաշրջանի բազմաթիվ կտավներ։ Պատկերասրահի մուտքը Չորս շատրվանների փողոցի կողմից է։

Այսօր հրապարակը հռոմեական երթևեկության բանուկ խաչմերուկ է։ Սկսած 1980 թվականից այստեղ է տեղակայվել Հռոմի մետրոպոլիտենի «Բարբերինի-Տրևի շատրվան» կայարանը։ 18-րդ դարում Բարբերինի հրապարակը սակավաթիվ բնակեցված տարածք էր։ Հռոմի պարսիսպների ու հրապարակի միջև ընկած հատվածը զբաղեցնում էին պալատներ. որոնցից ամենամեծը Լոդովիսի Վիլլան լատին․՝ Villa Lodovisi է։ 19-րդ դարի վերջերին պալատները փոխարինվեցին ժամանակակից թաղամասերով, և այսօր մշտական մեքենաների հոսք է նկատվում այս թաղամասերից դեպի քաղաքի կենտրոնը։ Վիա դել Տրիտոն նեղլիկ փողոցը, որը կապում է Բարբերինի հրապարակը Կոլլոնա հրապարակի հետ, ընդարձակվել է։ Սակայն այս փոփոխությունների արդյունքը բացասաբար չի ազդել Տրիտոնի շատրվանի և Բարբերինի հրապարակի վրա։

Barberini Square Արխիվացված 2016-06-10 Wayback Machine
Piazza Barberini
http://www.romasegreta.it/trevi/piazza-barberini.html
Палаццо Барберини

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Blunt A. Guide to Baroque Rome. — Granada, 1982. — С. 230.
  • Henze A. Kunstführer Rom. — Stuttgart: Reclam, 1994. — ISBN 3-15-010402-5.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիացցա Բարբերինի» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պիացցա Բարբերինի
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?