For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ճշմարտության բերան.

Ճշմարտության բերան

Ճշմարտության բերան
Bocca della Verità
ԵրկիրԻտալիա
🌐dpsusa.com/bocca_verita_history.shtml
Քարտեզ
Քարտեզ

«Ճշմարտության բերան» (իտալ.՝ Bocca della Verità), մարմարյա շրջանաձև անտիկ սալաքար Տրիտոնի (կամ ջրերի աստված Օվկիանոսի) պատկերով։ Թվագրվում է մեր թվարկության 1-ին դարին։ 17-րդ դարից ի վեր գտնվում է Հռոմի Սանտա Մարիա ին Կոսմեդին բազիլիկում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմակը կշռում է շուրջ 1300 կգ և ունի 1,75 մետր տրամագիծ։ Աչքերը, քթանցքները և բերանը բաց են։

Սալաքարի կիրառության նպատակի վերաբերյալ պատմաբանների կարծիքները հստակ չեն։ Հնարավոր է, որ այն ծառայել է որպես ծածկ մոտակայքում գտնվող Հերկուլես Վիկտորի տաճարի կոյուղու համար։ Վարկած կա, որ խոշոր եղջերավոր անասունների վաճառականներն այն օգտագործել են անասունների արյունը Հերկուլես աստծուն զոհաբերելու համար։ Հնարավոր է նաև, որ այն եղել է շատրվանի մաս։

13-րդ դարում հավանաբար սկավառակը հանվել է տաճարից և տեղափոխվել Սանտա Մարիա ին Կոսմեդին եկեղեցու պատի դիմաց։ 17-րդ դարում այն վերջնականապես տեղափոխվել է իր ներկայիս վայրը[1]։

Միջնադարում բերանը ծառայել է որպես յուրահատուկ ստի դետեկտոր․ եթե ստախոսը ձեռքը մտցներ այդ բերանի մեջ, ապա այն կկծեր։

Տեսարան «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից, Օդրի Հեփբերն և Գրեգորի Պեք

«Ճշմարտության բերան»-ը մեծ ճանաչում ձեռք բերեց 1953 թվականին՝ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից հետո։ Ֆիլմում սալաքարն օգտագործվում է նաև իբրև պատմության բաղկացուցիչ, քանի որ հերոսները լիովին անկեղծ չեն միմյանց նկատմամբ։

Հոլանդացի գրող Ռինդեր Կրոմհաութի «Het geheim van de afgebeten vingers» ստեղծագործության մեջ Սանտա Մարիա դելա Կոնչեցիոնեում ապրող կմախքը կտրում է ստախոս երեխաների մատները[2]։

Արվեստի մեջ կան «Ճշմարտության բերան»-ին նվիրված բազմաթիվ աշխատանքներ։ Ամբողջական չափի մի նմուշ գտնվում է Կալիֆոռնիայի Ալտա Վիստա այգում։ Քանդակագործ Ժյուլ Բլանչարդի՝ Լյուքսեմբուրգյան այգում տեղակայված քանդակը պատկերում է կնոջ, ով ձեռքը մտցրել է քանդակի բերանը։

Աշխարհի տարբեր երկրներում տեղադրվել են մետաղադրամով աշխատող սարքավորումներ, որոնք գուշակում են ապագան։ Դրանցից մեկը ցուցադրված է Կալիֆոռնիայի Մեխանիկական թանգարանում[3][4]։

«Ճշմարտության բերան»-ը ներառվել է նաև եվրոպական արվեստի թեմատիկայում։ Գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը Վերածննդի դարաշրջանում ստեղծել է երկու նկար, որտեղ կինը շրջապատողների հայացքների ներքո ձեռքը մտցրել է առյուծի արձանի բերանը։ Սուբյեկտը նկարել է Ալբրեխտ Ալթդորֆերը, իսկ փայտյա փորագրությունը պատրաստել է Լուկաս Լեյդենցին[5]։

1900 թվականին կոմպոզիտոր Հենրիխ Պլացբեկկերը և գրող Ադել Օստերլոն ստեղծել են համանուն օպերետ։

«Ճշմարտության բերան»-ը երևում է նաև Տոկիո Հուլի անիմեի չորրորդ տեսարանում, որտեղ գլխավոր հերոսը փորձում է պաշտպանվել մարդակերներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alberto Angela, Una giornata nell'antica Roma, Pag.208.
  2. Telkers, Anne (2001 թ․ մայիսի 18). «De eerste beursdag in Turijn». Boekblad. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  3. «BOCCA DELLA VERITA' facts and history». Dpsusa.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Nolte, Carl (2002 թ․ փետրվարի 27). «Old and in the way / The Musee Mecanique will soon be history». San Francisco Chronicle. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Property From An Important European Private Collection - Lucas Cranach the Elder». sothebys.com.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Henze, Anton. Kunstführer Rom. — Stuttgart: Reclam, 1994. — ISBN 3-15-010402-5.
  • Snyder, James. Northern Renaissance Art, 1985, Harry N. Abrams, ISBN 0136235964
  • AA. VV., Guida ai Misteri e Segreti di Roma, Sugar Editore, Milano 1968
  • Cesare D'Onofrio, Un popolo di statue racconta, Roma 1990

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտության բերան» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ճշմարտության բերան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?