Ասկանիո
Ասկանիո ֆր.՝ L’Orfèvre du roi, ou Ascanio | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1843 |
Նկարագրում է | Բելգիա |
Հրատարակման տարեթիվ | 1843 |
Թարգմանիչ հայերեն | Ա. Հայրապետյան |
Վիքիքաղվածք | Ասկանիո |
«Ասկանիո» (ֆր.՝ L’Orfèvre du roi, ou Ascanio), Ալեքսանդր Դյումա հոր լավագույն պատմավեպերից մեկն է։ Նրանում նկարագրված է հռչակավոր իտալացի քանդակագործ ու ոսկերիչ Բենվենուտո Չելինիի կյանքի մի ժամանակաշրջանը, երբ նա իր սիրելի աշակերտ Ասկանիոյի հետ ծառայում էր ֆրանսիական արքա Ֆրանցիսկ Առաջինի մոտ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորի ֆավորիտուհի դքսուհի դ'Էտամպը սիրահարվում է հրաշագեղ Ասկանիոյին և հանուն նրա պատրաստ է անգամ դավաճանել Ֆրանսիային։ Բայց Ասկանիոն ամբողջ սրտով սիրահարված է գեղեցկուհի Կոլոմբային և չի էլ կասկածում, թե ինչ ինտրիգներ են պատրաստում արքունականները իր թիկունքի հետևում։ Այդ ժամանակ համարձակ Չելինին որոշում է պաշտպանել սիրահարներին։ Տաղանդավոր վարպետը հրաշալի տիրապետում էր սուսերին և դաշույնին։ Նա քաջ է, համարձակ, խելացի և ազնիվ, այդ պատճառով էլ չի ընկնում արքունական որոգայթների մեջ՝ հյուսված ստի ու զրպարտության վրա։
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.