For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Շինուհայր.

Շինուհայր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շինուհայր (այլ կիրառումներ)
Գյուղ
Շինուհայր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՏաթև (համայնք) | Տաթև համայնք[1]
Այլ անվանումներՇնհեր
Մակերես30.56 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2661[2] մարդ (2011)
Խտություն94 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՇինուհայրցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ3213
Շինուհայր (Հայաստան)##
Շինուհայր (Հայաստան)
Շինուհայր (Սյունիքի մարզ)##
Շինուհայր (Սյունիքի մարզ)

Շինուհայր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։

Գյուղի պաշտոնական անունը Շինուհայր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Շինհեր անունով։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում՝ սարավանդի վրա, ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 68 կմ։

Շնհերը Հաբանդ գավառի հնագույն գյուղերից է, պատմական աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարի սկզբից[3]։ Ստ. Օրբելյանի՝ "Սյունիքի պատմություն" աշխատության մեջ Շնհերի հարկի չափը նշանակված է 24, որն ապացույց է, թե գյուղը ոչ միայն հաբանդ գավառի, այլև ամբողջ Սյունիքի մեծագույն գյուղերից մեկն է եղել իր ժամանակին[4]։ Հավանաբար այդ հանգամանքը նկատի ունենալով՝ հետագայում ոմանք գրել են Շինու հայր և նույնիսկ Հայրաշեն ձևերով։ Սակայն Օրբելյանի մոտ կա միայն երկու ձև՝ Շնհեր և Շինոյ Հերք։ Արձանագրությունների մեջ ևս օգտագործված է Շնհեր անունը։

Շնհերը նախապես պատկանել է Սյունյաց իշխան Ֆիլիպեին, ապա նվիրել է Տաթևի վանքին, որը վերահաստատել է Տարսայիճ Օրբելյանը 1274 թ.։ Գյուղը վանքի սեփականությունը մնաց մինչև 19-րդ դարի սկիզբը։

Վրաստանից Հայաստան վերադառնալուց առաջինը Շնհերում հաստատվեց Դավիթ Բեկը։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին գյուղատեղիում պահպանվել է 18-րդ դարի Շնհեր ամրոցի հետքերը, հարավային կողմում՝ գտնվում է Շնհերի Սուրբ Աստվածածին անապատ համալիրը[5] (1676), իսկ բուն գյուղում գտնվում են Սուրբ Ստեփանոս եռանավ եկեղեցին (17-րդ դար) և «Խաչեր» գերեզմանատունը (1261)։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շինուհայրի մշտական բնակչությունը կազմել է 2661, առկա բնակչությունը՝ 1999 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով, բացառությամբ որոշ ժամանակահատվածների, երբ հայերի հետ բնակվել են նաև ադրբեջանցիներ[6]։ Ստորև ներկայացված է Շինուհայր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[7].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 244 1517 1282 1343 1146 1306 1896 2645 2593 2590 2661

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տաթև համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․01․2024 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Բարխուդարյան, Ս. Գ. (1960). Դիվան հայ վիմագրության, հատոր. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ. էջ 55.
  4. Օրբելյան, Ստեփանոս (1986). Սյունիքի պատմություն. Երևան: Սովետական գրող հրատարակչություն.
  5. ՇՆՀԵՐԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
  8. Հայաստանի Հանրապետության նիստերի արձանագրություններ։ 191-1920թթ. (խմբ. Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան), Երևան, «Հայաստանի ազգային արխիվ», 2009 — 593-597, էջեր 593-597 — 616 էջ. — 1000 հատ, ISBN 978-99941-878-3-6։
  9. «Zarkfoundation - Խիկար Բարսեղյան». zarkfoundation.com.
  10. «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 4.
  11. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  12. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  13. «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 3.
  14. «Yerevan.Today | Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինուհայր» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Շինուհայր
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?