For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մետր.

Մետր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետր (այլ կիրառումներ)
Ջրաչափերի միջազգային ստանդարտ, որն օգտագործվում է 1889-ից 1960 թվականներին

Մետր (հին հունարենից՝ μέτρον - չափ, չափիչ), երկարության չափման միավոր է միավորների մետրական և միջազգային համակարգերում։ Նշանակվում է մ (միջազգային նշանակումը՝ m)։ Սկզբնականորեն որոշված է եղել որպես հասարակածից մինչև Հյուսիսային Բևեռ եղած հեռավորության մեկ տասը հազարերորդը։ 1983-ից սկսած մետրը համարվում է այն երկարությունը, որը լույսը վակուումում անցնում է 1/299 792 458 վայրկյանում"[1]:

Երկարության միասնական չափի միավոր ունենալու անհրաժեշտությունը Եվրոպայում առանձնապես ուժեղ զգացվեց XVII դարից սկսած, երբ զարգացում էր ապրում գիտությունը։ 1668 թ. իր մի աշխատությունում անգլիացի փիլիսոփա և լեզվաբան Ջոն Ուիլքինսն առաջարկում է մտցնել «ունիվերսալ չափ» (universal measure[2])։ Առաջին անգամ մետր բառը հանդիպում է 1675 թ. իտալացի գիտնական Տիտո Բուրատինիի (իտալերեն՝ Tito Livio Burattini) Misura Universale, աշխատության մեջ, որտեղ նա գործածում է հունարեն μέτρον καθολικόν (մետրոն կաթոլիկոն) արտահայտության իտալերեն metro cattolico (նշ. կաթոլիկ չափ), ձևը, որի հիմքում պետք է լիներ որևէ բնական երևույթ[3]։

Առաջին անգամ մետրի սահմանումն առաջարկել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Թալեյրանը որպես՝

  • այն ճոճանակի երկարություն, որի տատանման կիսապարբերությունը 45° լայնությունում 1 վրկ է։ Այսօրվա միավորներով այդ երկարությունը կազմում է մ։ Այս սահմանումը, սակայն, կիրառություն չգտավ։

Սահմանումների ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետրի ամերիկյան No. 27 էտալոնը, որ պատրաստվել է 1889 թ., Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի (անգլերեն՝ International Bureau of Weights and Measures (BIPM)) կողմից և հանձնվել է Միացյալ նահանգներին և օգտագործվել է որպես չափի էտալոն 1893-ից մինչև 1960 թ.
  • 1790 մայիսի 8՝ Ֆրանսիայի ազգային ժողովը որոշում է, որ նոր մետրի երկարությունը պետք է լինի հավասար մեկ վայրկյանի հավասար կիսապարբերությունով ճոճանակի երկարությանը։
  • 1791 մարտի 30՝ Ֆրանսիայի ազգային ժողովը Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի օգտագործման համար ընդունում է նոր սահմանում մետրի համար, որ այն հավասար է Փարիզով անցնող միջօրեականի հասարակածից մինչև հյուսիսային բևեռ հեռավորության մեկ տասը միլիոներորդ մասը։
  • 1795 թ.՝ Մետրի ժամանակավոր արույրե էտալոնի պատրաստումը։
  • 1799 դեկտեմբերի 10՝ Ֆրանսիայի ազգային ժողովը հաստատում է 1799 թ. հունիսի 20-ին պատրաստված մետրի պլատինե ձողը, որպես վերջնական էտալոն։
  • 1889 սեպտեմբերի 28 Կշիռների և չափերի 1-ին գլխավոր կոնֆերանսը (անգլերեն՝ General Conference on Weights and Measures (CGPM)) որպես մետրի չափ է ընդունում սառույցի հալման ջերմաստիճանում չափված 10% իրիդիում պարունակող պլատինե համաձուլվածքի վրա նշված երկու գծերի հեռավորություն։
  • 1927 հոկտեմբերի 6՝ Կշիռների և չափերի 7-րդ ԳԿ-ը մետրի համար ընդունում է նոր որոշում որպես 0 °C-ում պլատինա-իրիդիումային համաձուլվածքից պատրաստված ձողի վրա նշված երկու գծերի առանցքների միջև եղած հեռավորությունը։
  • 1960 թ. Ընդունվում է որպես մետրի էտալոն մարդու պատրաստած առարկաներից հրաժարվելու որոշում։ 1960 հոկտեմբերի 14՝ Կշիռների և չափերի 11-րդ ԳԿ-ը մետրի համար որպես չափ է սահմանում վակուումում 86Kr-ի ատոմի 2p10 և 5d5 քվանտային մակարդակների միջև եղած ալիքի երկարության 1 650 763.73 պատիկին[4]։
  • 1983 հոկտեմբերի 21 Կշիռների և չափերի 17-րդ ԳԿ-ը մետրը սահմանում է որպես վակուումում վայրկյանի 1/299 792 458 մասում լույսի անցած ճանապարհ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «17th General Conference on Weights and Measures (1983), Resolution 1». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  2. Wilkins, John (1668), An Essay Towards a Real Character, And a Philosophical Language (PDF), London: Gillibrand.
  3. George Sarton (1935). «The First Explanation of Decimal Fractions and Measures (1585). Together with a History of the Decimal Idea and a Facsimile (No. XVII) of Stevin's Disme». Isis. 23 (1): 153–244.
  4. Barbrow & Judson 1976, appendix 6.
  5. Taylor and Thompson (2008a), Appendix 1, p. 70.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մետր
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?