For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Զանգեզուրի գավառ.

Զանգեզուրի գավառ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգեզուր (այլ կիրառումներ)
Զանգեզուրի գավառ
Зангезурский уезд

Զինանշան

Ելիզավետպոլի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵլիզավետպոլի նահանգ
Ներառում է75 համայնք
ՎարչկենտրոնԳորիս (Կյորես)
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)142 064
Ազգային կազմհայեր (45 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (50 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք7,773
Հիմնադրված է1868 թ.
Պատմական շրջան(ներ)Աղահեճք (Քաշաթաղ), Ծղուկք (Սիսիան),
Հաբանդ (Գորիս),
Բաղք և Ձորք (Կապան), Արևիք (Մեղրի),
Կովսական (Կուբաթլու և Զանգելան)

Զանգեզուրի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1868 թվականին՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Գորիս քաղաքն էր։

Զանգեզուրի գավառը հյուսիսից սահմանակցում էր Ջևանշիրի, արևելքից՝ Շուշիի և Ջաբրայիլի գավառներին, իսկ արևելքից՝ Երևանի նահանգին։ Հարավում՝ Արաքս գետի երկայնքով, անցնում էր սահմանը Ղաջարական Պարսկաստանի հետ։

Ներառել է հիմնականում ժամանակակից Սյունիքի մարզը, ինչպես նաև՝ Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանը։

«Զանգեզուր» անվանումը հասնում է մինչև Զաքարյան իշխանապետության շրջան, երբ Սյունիքի թագավորությունը բաժանված էր երեք հիմնական շրջանի՝ Զանգեզուր, Վայոց ձոր և Գեղարքունիք։ Ստուգաբանորեն կապվում է Ձագաձոր բերդավանի կամ Ծաղկեձոր տեղանվան հետ։ Հավանական վարկածներից են նաև «Զանգը զոռ» (հզոր զանգ) և «Զանգը զուր է» արտահայտությունները։

Գավառը կազմվել է 1868 թվականին՝ անջատվելով Ղարաբաղի գավառից (1806-1840)։ Նախկինում, նրա մեծ մասը մտել է Պարսկաստանի Ղարաբաղի խանության (1747-1806), իսկ Սիսիանի և Մեղրու շրջանները՝ Նախիջևանի խանության մեջ (1747-1827)։ Պարսկական տիրապետության շրջանում Զանգեզուրի հայկական իշխանությունները և մուսուլման բեկերին ենթակա տարածքները բաժանված էին հետևյալ մահալների՝ Աճանանի (Կուբաթլու), Բարգուշատի և Բաղաբերդի (Կապան), Մեղրու, Սիսիանի, Տաթևի, Քյուփարայի (Բերձոր)։ Այդպիսով, Զանգեզուրը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 20 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։

Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են Շամախու (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։ 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, մյուս գավառները՝ Բաքվի նահանգից։ Զանգեզուրի գավառը իր վերջնական սահմաններով ենթարկվում էր դրա նահանգապետին։

1918-1920 թվականներին Զանգեզուրի գավառը մտել է Հայաստանի առաջին հանրապետության մեջ, խորհրդայնացումից հետո դարձել ինքնիշխան՝ Լեռնահայաստանի հանրապետություն, և 1921 թվականի կեսերից մտել Խորհրդային Հայաստանի կազմ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 142064 մարդ էր, որի մոտ 44.8 տոկոսը հայեր էին (63622 մարդ), իսկ 50 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (71206 մարդ)։ Գավառի տարածքում հաշվվել էր 97 հայկական եկեղեցի և հայկական վանք, ինչպես նաև հիմնականում՝ դաշտավայրային հատվածում 9 սուննիական և 24 շիական մզկիթ։ Գորիս քաղաքի բնակչությունը 1897 թվականին 1450 մարդ էր[2]։

1921 թվականին Զանգեզուրի գավառից անջատվում և Ադրբեջանին են միացվում մի շարք տարածքներ, որոնցից հետագայում կազմվելու էին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջանները։ Հայաստանի կազմում Զանգեզուրի գավառից անջատվում է Մեղրու գավառը (1922)։ 1930 թվականին գավառը լուծարվում է։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը 326 գյուղերը միավորված էին 75 գյուղական համայնքների միջև[3]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Зангезурский уезд
  2. Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния
  3. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Զանգեզուրի գավառ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?