For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սեն (քաղաք).

Սեն (քաղաք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեն (այլ կիրառումներ)
Քաղաք
Սեն
խորվ.՝ Senj
Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանիաԼիչկո Սենսկա
ՀամայնքԼիչկո Սենսկա
ՔաղաքապետԴամիր Մրշիչ
Մակերես658 կմ² կմ²
ԲԾՄ0 մ մ
Բնակչություն7 182 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 053
Փոստային ինդեքս53270
Փոստային դասիչ53270[1]
Պաշտոնական կայքsenj.hr
Սեն (քաղաք) (Խորվաթիա)##
Սեն (քաղաք) (Խորվաթիա)
Նավահանգիստը
Նեհայի բերդը

Սեն (խորվ.՝ Senj, իտալ.՝ Segna, գերմ.՝ Zengg, լատին․՝ Senia), քաղաք Խորվաթիայում, Ադրիատիկ ծովի ափին, Լիչկո Սենսկայի ժուպանությունում։ Գավառի երկու խոշոր քաղաքներից մեկն է(Գոսպիչի հետ միասին)։ 2011 թվականի տվայլներով բնակչությունը 7 182 մարդ է։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենը գտնվում է Ադրիատիկի մայրուղու վրա, Զադարից 150 կմ դեպի հյուսիս, Նովի Վինոդոլսկիից 22 կմ դեպի հարավ և Ռիեկայից 42 կմ դեպի հարավ։ Սենի կողքին գտնվում է Վրատնիկի լեռնանցքը, որը բաժանում է Գորսկի Կոտարի լեռները Վելեբիտից։ Մյուս կողմում գտնվում է Զագրեբ - Զադար - Սպլիտ(А1) ժամանակակից մայրուղին, որը կապում է Ադրիատիկի ափը Զագրեբի և ցամաքային Խորվաթիայի հետ։

Սենից 20 կմ դեպի հյուսիս գտնվում է Հյուսիսային Վելեբիտ ազգային պարկը։ Սենը հայտնի զբոսաշրջային վայր է։ Քաղաքը հայտնի է նաև իր նավասպորտի վարպետներով։

Սենում օգոստոսի կեսին անցկացվում է ավանդական բարեկենդանը, որի ժամանակ քաղաքը հյուրընկալում է շատ հյուրերի։

Սեն

Քաղաքի տարածքում բնակավայր գոյություն է ունեցել դեռ նախապատմական ժամանակներում։ Այն Աթենիս անվան տակ հիշատավել է մ․թ․ա IV դարում՝ հունական աղբյուրներում։ Բնակավայրը ստացավ Սեն անվանումը, որը իլլիրիացիների դեմ պայքարում ծառայեց որպես բերդ։ VII դարում Դալմաթիայի ափ եկան սլավները և ձուլվել տեղի բնակչությանը։

Սենի թեմը հիմնադրվել է 1169 թվականին։ 1271 թվականին Սենը դարձավ Ֆրանկոպանի հզոր իշխանական ընտանիքի սեփականությունը։

Միջնադարում Սենը Կրկ կղզու հետ միասին մեկն էր գլագոլիցայի զարգացման կենտրոններից։

XV դարում Սենի ռազմավարական նշանակությունը կտրուկ աճել է։ Քաղաքը դիմացել է թե՛ Վենետիկյան, թե՛ թուրքական հարձակումներին։ 1558 թվականն Սեն քաղաքի պաշտպանության համար մոտակա բլրի վրա կառուցվել է Նեհայի ամրոցը։ Թուրքական պատերազմների ժամանակ Սենը դարձավ արշավախմբի մայրաքաղաք։ Ֆրանկրոպաններին թույլատրվում էր բնակություն հաստատել քաղաքում, հաշվի առնելով նրանց դաշնակցությունը թուրքական և Վենետիկյան պատերազմների ժամանակ։

XVII դարում Սեն քաղաքը ընդգրկվել է Հաբսբուրգների կայսրության կազմում, ինչը օգտակար ազդեցություն է ունեցել քաղաքի տնտեսական աճի և զարգացման վրա։ Սենը դարձավ Ադրիատիկ ծովի ամենամեծ նավահանգիստներից մեկը, առևտուրը և նավաշինությունը արագ զարգացան։ Կարլովա-Ռիեկա երկաթուղու բացումից հետո XIX դարում սկսեց նվազել Սենի կարևորությունը որպես նավահանգստի։ Հիմնական կարևորությունը տրվեց Ռիեկային։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սենը դարձավ Հարավսլավիայի թագավորության մասը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի պատմական կենտրոնը լուրջ վնասվածք էր ստացել ռմբակոծության հետևանքով։ Քանդել են քաղաքի շենքերի կեսից ավելին, որի հետևանքով տուժել են քաղաքացիներ[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքը դարձել է ԽՍՀՄ-ի մի մասը, իսկ 1991 թվականին ԽՍՀՄ-ի անկումից հետո դարձավ անկախ Խորվաթիայի մասը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Սենը ծովափնյա զբոսաշրջային քաղաք է։ Առաջնային ոլորտներն են ձկնորսությունը, նավաշինությունը և զբոսաշրջությունը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենի վարչական միավորը 7 182 բնակիչ ունի։

Բնակչության ազգային կազմը․

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վլադիմիր Չոպիչ
  • Նիկոլա Ջուրիշիչ
  • Սիլվիե Ստրահիմիր Կրանչեվիչ
  • Էուգեն Կվարտերնիկ
  • Միլան Մոգուս
  • Վենցեսլավ Նովակ
  • Յոհան Պասկիվիխ

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նեհայի բերդ, քաղաքի խորհրդանիշը։ Ամրոցի կառուցումը ավարտվել է 1558 թվականին։ Այժմ ամրոց-թանգարան է։
  • Վուկասովիչի պալատ, XIV դարի պալատ։ Կառուցվել է XV դարում։ Համատեղում գոթական և վերածննդի տարրերը։ Այժմ քաղաքային թանգարան է։
  • Սուրբ Մարիամի մայր տաճար, կառուցվել է XII դարում։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. Mihael Sobolevski (December 1, 2003). "Bombardiranje Senja zrakoplovima u Drugom svjetskom ratu". The Review of Senj (in Croatian). City Museum Senj – Senj Museum Society. ISSN 0582-673X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն (քաղաք)» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սեն (քաղաք)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?