For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դարուվար.

Դարուվար

Քաղաք
Դարուվար
խորվ.՝ Daruvar
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԲելովարսկո-Բիլոգորսկայա
ՀամայնքBjelovar-Bilogora?
ՂեկավարԴալիբոր Ռոխլիկ
Հիմնադրված է1771 թ.
Այլ անվանումներՏոպլիցե, Պոդբորե
Մակերես64,7 կմ², 8,5 կմ²
ԲԾՄ161 մ
Բնակչություն9815 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 043
Փոստային դասիչ43500
Ավտոմոբիլային կոդDA
Պաշտոնական կայքdaruvar.hr
Դարուվար (Խորվաթիա)##
Դարուվար (Խորվաթիա)

Դարուվար (խորվ.՝ Daruvar), քաղաք Խորվաթիայի հյուսիսային մասում։ Մեծությամբ Բելովարսկո-Բիլոգորսկայա ժուպանության երկրորդ քաղաքն է՝ Բելովարից հետո։ Բնակչությունը կազմում է 9 815 մարդ[1]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

50 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Բելովար քաղաքը, 30 կմ դեպի արևմուտք՝ Գերեշնիցա քաղաքը, 50 կմ դեպի հյուսիս՝ Բիրովիտիցա քաղաքը, 20 կմ դեպի հարավ՝ Պակրաց քաղաքը, 45 կմ դեպի արևելք՝ Սլատինա քաղաքը, 50 կմ հարավ-արևմուտք՝ Կուտինա քաղաքը։

Քաղաքի միջով ընթանում է E 661 խճուղին՝ Բուդապեշտ - Բիրովիտիցա - Բանյա Լուկա ուղեգծով։ Քաղաքում կա երկաթուղային կայարան։ Դարուվարը առողջարանային քաղաք է, հայտնի է իր հանքային աղբյուրներով։ Բուժման համար օգտագործվում է տաք հանքային ջուր (46 °C), ինչպես նաև բուժիչ ցեխ։

Դարուվար բնակավայրը հայտնվել է մեր թվարկությունից առաջ։ Կելտական ցեղերը բնակվում էին Դարուվար հովտի բուժիչ աղբյուրների մոտ։

7-րդ դարում տարածքում բնակվել են սլավոնները։ Քաղաքը, ընդհուպ մինչև 18-րդ դարը, հայտնի է եղել Պոդբորե, Տոպլիցե,Դոբրոկուչե անուններով։ 1543 թվականին քաղաքն արդեն գրավված էր թուրքերի կողմից։ 1699 թվականին թուրքերը ավստրիական բանակի կողմից արտաքսվել են։ 1771 թվականին Պոդբորեն և շրջապատը դարձել են Անտուան Հակովիչ իշխանի սեփականությունը։

1837 թվականին Դարուվարը ստացել է թագավորական քաղաքի կարգավիճակ։ 20-րդ դարի 90-ական թվականներին Խորվաթիայի պատերազմի ժամանակ քաղաքի մոտակայքում մարտեր են ընթացել, որը քաղաքին պատճառել է էական վնասներ։ Քաղաքը լքել է սերբ բնակչության մեծ մասը։ Պատերազմի ավարտից հետո ավերված շինությունները վերականգնվել են։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կենտրոնը

2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության 61 %-ը խորվաթներ են, 21 %-ը՝ չեխեր, 12 %-ը՝ սերբեր, շուրջ 1 %-ը՝ հունգարացիներ[2]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը կազմում են տուրիզմը, գինու արտադրությունը, սննդի արդյունաբերությունը։ Քաղաքում կա մետաղամշակման գործարան և ապակե իրերի ֆաբրիկա։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հանքային աղբյուրներ - գրավում են բազմաթիվ ամառային այցելուների։
  • Սուրբ Երրորդություն եկեղեցի - կառուցվել է 1764 թվականին։
  • Սերբիայի ուղղափառ եկեղեցի - 17-րդ դար
  • Յանկովիչ իշխանի ամրոց - կառուցվել է 1777 թվականին։

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դավիթ Ֆրանկֆուտեր - հրեացի ուսանող
  • Միլովոյ Աշներ - խորվաթական ոստիկանության ղեկավար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Распределение населения по полу и возрасту, по поселениям — Центральное бюро статистики Хорватии (անգլ.)
  2. Население по национальности, по городам и муниципалитетам — Центральное бюро статистики Хорватии (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարուվար» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դարուվար
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?