For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հակակոմունիզմ.

Հակակոմունիզմ

Հակակոմունիզմ, քաղաքական շարժում և գաղափարախոսություն, որը դեմ է կոմունիզմին։ Այն հանդես է եկել որպես դիմադրական շարժում ընդդեմ կոմունիզմի սոցիալիստական պետություններում, որտեղ կառավարում էին Մարքսիստ-Լենինիստական կոմունիստական կուսակցությունները։ Կազմակերպված հակակոմունիզմը զարգացավ 1917 թվականի Ռուսաստանի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և գլոբալ շարժում դարձավ Սառը պատերազմի ընթացքում, երբ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը պայքարում էին միմյանց դեմ։ Հակակոմունիզմը շարժումների տարր էր, որոնք ունեին շատ տարբեր քաղաքական դիրքորոշումներ, ներառյալ Պահպանողականություն, Ֆաշիզմ, Ազատականություն, Ազգայնականություն և Սոցիալ ժողովրդավարություն, ինչպես նաև կարող էին ունենալ անարխիստական կամ լիբերտարիական և անգամ սոցիալիստական և հակաստալինական դիրքորոշումներ։

Առաջին կազմակերպությունը, որոը հատուկ որոշեց դեմ դուրս գալ կոմունիզմին ռուսական Սպիտակ շարժումն էր, որը կռվում էր Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում սկսած 1918 թվականից ընդդեմ Բոլշևիկների։ Սպիտակ շարժմանը ռազմական աջակցություն էին ցույց տալի մի շարք օտարերկրյա կառավարություններ, որը դիտվում է որպես առաջին հակակոմունիստական պետական քաղաքականության դրսևորումը։ Այնուամենայնիվ Կարմիր բանակը պարտության մատնեց Սպիտակ շարժմանը և 1922 թվականին ձևավորվեց ԽՍՀՄ-ը։ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին հակակոմունիզմը դարձավ կարևոր նպատակ շատ քաղաքական շարժումների և կառավարությունների համար ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ում հակակոմունիզմը ձևավորվեց 1919-1920 թվականներին։ 1920-ական և 1930 ական թվականներին հակակոմունիզմը Եվրոպայում զարգացավ շնորհիվ պահպանողականների, ֆաշիստների, լիբերալիստների և սոցիալ դեմոկրատների։ Ֆաշիստական կառավարությունները դարձան կոմունիզմի գլխավոր հակառակորները 1930-ական թվականին և 1936 թվականին հիմնադրեցին Հակակոմինտեռն պակտը որպես հակակոմունիստական դաշինք։ Ասիայում Ճապոնական կայսրությունը և Գոմինդանը (Չինական ազգայնական կուսակցություն) այս ժամանակաշրջանի գլխավոր հակակոմունիստական ուժերն էին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմը գլխավոր հակակոմունիստական շարժումն էր։ Հաղթանակած դաշնակցները սկզբնական շրջանում ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը և ԽՍՀՄ-ն էին, որոնց դաշինքը պատերազմից հետո բաժանվեց երկու ընդդիմադիր ճամբարների, կոմունիստական բևեռը գլխավորեց ԽՍՀՄ-ը և կապիտալիստական բևեռը` ՍՄՆ-ն։ Երկու տերությունների դիմակայությունը հայտնի է որպես Սառը պատերազմ և այս ժամանակաշրջանում ԱՄՆ կառավարությունը դարձավ գլոբալ հակակոմունիզմի սատարման գլխավոր դերակատարը որպես իր քաղաքականության մաս։ Տեղի ունեցան բազմաթիվ ռազմական հակամարտություններ կոմունիստների և հակակոմունիստների միջև աշխարհի տարբեր վայրերում, ներառյալ Չինաստանի քաղաքացիական պատերազմը, Կորեական պատերազմը, Մալայական պատերազմը, Վիետնամի պատերազմը և Խորհրդա-աղվանական պատերազմը։ ՆԱՏՕ-ն հիմնադրվեց որպես հակակոմունիստական եազմական դաշինք 1949 թվականին և մնաց հակակոմունիստական Սառը պատերազմի ընթացքում։ 1989 թվականի հեղափոխություններից և 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհի շատ կոմունիստական կառավարություններ տապալվեցին և Սառը պատերազմն ավարտվեց։ Այնուամենայնիվ հակակոմունիզմը մնում է կարևոր տարր շատ քաղաքական շարժումներում և կազմակերպված հակակոմունիզմը դեռևս գործում է Չինաստանի և այլ երկրների ներսում, որոնք ղեկավարում են կոմունիստական կուսակցությունները։

Հակակոմունիստական շարժումներ

Ձախակողմյան հակակոմունիզմ

Սկսած կոմունիստական կուսակցությունների անջատումից սոցիալիստական Երկրորդ ինտերնացիոնալից, Երրորդ ինտերնացիոնալի կոմունիստ սոցիալ դեմոկրատները քննադատում էին Կոմունիզմը հակաժողովրդական բնույթի համար։ Կոմունիզմի ձախաթևյան քննադատներից էին Ֆրիդրիխ Էբերտը, Ջ․ Օրուելը, Բորիս Սուվերեյնը, Բայարդ Ռաստինը, Իրվինգ Հոյը և Մաքս Շեխտմանը։ Աշխատանքի ամերիկյան դաշնությունը միշտ եղել է խիստ հակակակոմունիստ։ Առավել ձախակողմյան Արդյունաբերական կազմակերպությունների կոնգրեսը խզեց կապերը կոմունիստների հետ 1947 թվականին և դրանից հետո միշտ հանդես է եկել որպես հակակոմունիստ[1][2]։ Բրիտանիայում Աշխատավորական կուսակցությունը չի թույլատրել կոմունիստներին համալրել իրենց շարքերը և տեղացիների նկատմամբ հսկողության տարածումը 1930-ական թվականներին։ Աշխատավորական կուսակցությունը դարձավ հակակոմունիստական և կուսակցությունից վարչապետ ընտրված Կլեմենտ Էտտլին միշտ եղել է ՆԱՏՕ-ի ջատագովը[3]։

Անարխիստներ

Չնայած մեծ մասամբ անարխիստները իրենց բնորոշում են կոմունիստներ, նրանցից շատերը քննադատում են ավտորիտար կոմունիստական կուսակցությունները և պետությունները։ Շատերը գտնում են, որ մարքսիստական սկզբունքները, ինչպիսիք են Պրոլետարիատի դիկտատռւրան և պետական սեփականությունը հակասում են անարխիզմին։ Որոշ անարխիստներ քննադատում են կոմունիստը ինդիվիդուալիստ տեսակետից, չնայած այլք, ինչպիսիք են Պյոտր Կրոպոտկինը և ապստամբ անարխիստները աջակցում են կոմունիսզմի ազատագրումը ինդիվիդուալիստ տեսակետից։

Անարխիստները սկզբում միավորվեցին 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ, սակայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ Բոլշևիկները և անարխիստները ունեն տարբեր գաղափարներ։ Անարխիստ Էմմա Գոլդմանը ԱՄՆ-ից արտաքսվեց Ռուսաստան 1919 թվականին և սկբնական շրջանում գովերգում էր հեղափոխությունը, սակայն մեծ հիասթափություն ապրեց և գրեց իր Իմ հիասթափությունը Ռուսաստանում գիրքը։ Անարխիստ Պյոտր Կրոպոտկինը քննադատեց բորշևիկյան բյուրոկրատիան Վլադիմիր Լենինին 1920 թվականին ուղղված նամակում, որտեղ նա նշեց, որ կուսակցության դիկտատուրան վտանգավոր է նոր սոցիալիստական հասրակարգ կառուցելու գործում[4]։ Շատ անարխիստներ կռվեցին ռուս, իսպանացի և հույն կոմունիստների դեմ և սպանվեցին նրանց կողմից, ինչպիսիք էին Լև Չեռնիյը, Կամիլլո Բեռներին և Կոնստանտինոս Սֆերասը։

Ծանոթագրություններ

  1. Harvey A. Levenstein, Communism, anti-communism, and the CIO (1981).
  2. Markku Ruotsila, British and American Anti-communism Before the Cold War (2001).
  3. Paul Corthorn and Jonathan Davis (2007). British Labour Party and the Wider World: Domestic Politics, Internationalism and Foreign Policy. I.B.Tauris. էջ 105. ISBN 9780857711113.
  4. Selected Writings on Anarchism and Revolution, P.A. Kropotkin Anarchist Archives.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակակոմունիզմ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հակակոմունիզմ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?