For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դեն Սյաոպին.

Դեն Սյաոպին

Դեն Սյաոպին
邓小平
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն և Գոմինդան
Կրթություն՝ Moscow Sun Yat-sen University? և Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և դիվանագետ
Ազգություն հան
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր օգոստոսի 22, 1904(1904-08-22)[1][2][3][…]
Ծննդավայր Guanganzhou
Վախճանի օր փետրվարի 19, 1997(1997-02-19)[4][5] (92 տարեկան)
Վախճանի վայր Պեկին, Չինաստան
Քաղաքացիություն  Ցին կայսրություն,  Չինաստանի Հանրապետություն և  Չինաստան
Ամուսին Zhang Xiyuan?, Jin Weiying? և Zhuo Lin?
Զավակներ Deng Pufang?, Deng Nan?, Deng Rong?[6] և Deng Zhifang?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Դեն Սյաոպին (չինարեն ավանդ. 鄧小平, հեշտ. 邓小平 , պինին: Dèng Xiăopíng, ի ծնե՝ Դեն Սիանշեն (չինարեն ավանդ. 鄧先聖, հեշտ. 邓先圣 , պինին: Dèng Xiansheng, օգոստոսի 22, 1904(1904-08-22)[1][2][3][…], Guanganzhou - փետրվարի 19, 1997(1997-02-19)[4][5], Պեկին, Չինաստան), չինացի քաղաքական գործիչ և բարեփոխիչ, Չինաստանի կոմունիստական կուսակցության գործիչ, որը երբեք չի զբաղեցրել երկրի ղեկավարի պաշտոնը, բայց փաստացի եղել է Չինաստանի ղեկավարը 1970 թվականից 1990-ական թվականներին։

Վաղ տարիներ

Ծնվել է Սիչուան նահանգի Գուանան գավառի Պայֆան գյուղում, գյուղական մտավորականի ընտանիքում։ Նրա հայրը՝ Դեն Վենին, գիտակցելով կրթության նշանակությունը, որդուն ուղարկել է սովորելու լավագույն Չունցինա դպրոցում։ Դպրոցում Դենը փոխել է իր անունը և դարձրել Դեն Սիսիան։

Դեն Սյաոպին Ֆրանսիայում, ուսումնառության ժամանակ

1919 թվականին Դենը և ևս 80 ուսանողներ մեկնել են սովորելու Ֆրանսիայում (ինչպես և շատ այլ հեղափոխականներ, ինչպիսիք են Լա Շի Մին, Չժոու Էնլայը և Պոլ Պոտը)։ Այդ ժամանակ Դենին ընդամենը 15 տարեկան էր։ Ֆրանսիայում գումար չունենալու պատճառով ժամանակի մեծ մասն օգտագործել է ոչ թե սովորելու, այլ աշխատելու վրա։ Նա նախ աշխատել է երկաթի հանքերում, ապա Ռենոյի ավտոգործարանում, նաև աշխատել է հրշեջ և մատուցող։ Մայրը մահացել է, երբ նա եղել է Ֆրանսիայում։ Մոր մահվանից հետո հայրը մի քանի անգամ ամուսնացել է, բայց անհաջող։

Ֆրանսիայում ավագ ընկերների հետ Դենը վարել է քարոզչական աշխատանքներ։ 1921 թվականին նա մտել է Չինաստանի Կոմունիստական երիտասարդական միություն։ 1923 թվականի երկրորդ կեսին Դենը անդամակցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը և դարձել է Չինաստանի եվրոպական բաժանմունքի Կոմունիստական երիտասարդական միության առաջատարներից մեկը։ 1926 թվականի հունվարին նա շտապ մեկնել է Ֆրանսիա։

1926 թվականին սովորել է Արևելքի համալսարանում՝ Իոսիֆ Ստալինի հետ։ Այն ժամանակ ԽՍՀՄ-ում գնում էր սուր պայքար և Դենը հնարավորություն է ունեցել ծանոթանալ ռուս բոլշևիկների հետ։

1926 թվականի սեպտեմբերին Դենը վերադարձել է հայրենիք։

Քաղաքական կարիերայի սկիզբ

Դեն Սյաոպին 1941 թվականին

Վերադառնալով հայրենիք՝ Դեն Սյաոպին դարձել է ընդհատակյա գործիչ։ 1934 թվականի դեկտեմբերին նա կրկին նշանակվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար[7]։

Քաղկոմիսարի աշխատանքի ժամանակ Դենը կազմակերպել է մի քանի հաջող ռազմական գործողություններ Ճապոնա-չինական պատերազմի ժամանակ։ 1947 թվականի նոյեմբերին Դենի ղեկավարած ուժերը գործողություններ ծավալեցին Սիչուան նահանգում, որտեղ հաստատվել էր հենց Չան Կայշին։

1949 թվականին ՉԺՀ-ի կազմավորումից հետո Դենը ուղարկվել է աշխատանքի՝ հարավարևմտյան շրջաններ, որտեղ նա զբաղեցնում է կուսակցական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոն։

Շնորհազրկում

1966 թվականին սկսվել է մշակութային հեղափոխություն։

Մշակութային հեղափոխության ժամանակ Դան և նրա ընտանիքը դառնում են խունվեյբինների թիրախ։ Խունվեյբինները բռնել էին նրա որդուն՝ Դեն Պուֆանային, որին նրանք նախ խոշտանգել են, իսկ հետո նետել են 3-րդ հարկից, ինչի արդյունքում նա դարձել է հաշմանդամ։

Այն բանից հետո, երբ վարչապետ Չժոու Էնլայը հիվանդանում է քաղցկեղով, Դենը ընտրվում է որպես իր հետնորդ։ 1974 թվականին Դենը դառնում փոխվարչապետ Չժոու Էնլայի կառավարությունում։ Դեն սկսում է մեծ ուշադրություն դարձնել երկրի տնտեսության վերականգնմանը։ Բայց, այնուամենայնիվ, Դենը պահպանում է զգուշություն, քանի որ մշակութային հեղափոխությունը դեռ չէր ավարտվել, և «Չորսի ավազակախումբը», որը գլխավորում էր Մաո Ցյան Չինգի կինը, վարում էր ակտիվ պայքար իշխանության համար։

1976 թվականի հունվարին Չժոու Էնլայը մահանում է։ Չժոուն շատ կարևոր դեր էր խաղում քաղաքական կարիերայում, և նրա մահը զրկեց Դենին տրված պաշտոնից։ Նույն թվականի փետրվարի 2-ին Կենտկոմը ընդունում է ժամկետային հրահանգ, ըստ որի՝ Դեն փոխադրվում է արտաքին կապերի ոլորտ, որից հետո էլ հեռացվում է պաշտոնից։ Հետագա ամիսները Դենն անցկացնում է տանը, սպասում է իր ճակատագրի որոշմանը։

Վերականգնում

Մի քանի ամիս հետո՝ 1976 թվականի հոկտեմբերին, Դեն Սյաոպին փաստացի դառնում է Չինաստանի առաջնորդ։

1977 թվականին Դենը չեղյալ է համարել «մշակութային հեղափոխության» արդյունքները՝ սկսելով քարոզչություն, որը կոչվում է «Պեկինյան գարուն»։

Դենն աստիճանաբար սկսվել է ազատվել իր ընդդիմախոսներից։ Խրախուսելով հրապարակային քննադատություն՝ նա ասում է, որ մշակութային հեղափոխությունը թուլացնում է այն մարդկանց դիրքերը, որոնք իրենց դրության հասել են մշակութային հեղափոխության ժամանակ, և, միևնույն ժամանակ, ուժեղացնում է նրանց, ովքեր, ինչպես և նա, տուժել էին դրա ընթացքում։

Դենն ուզում էր սկսել պետական համակարգի խորքային բարեփոխումներ և քաղաքականությունը շարունակելու դասակարգային պայքարի։

Չինաստանը բացվում է աշխարհին

Դեն Սյաոպին հանդիպում է Ջիմի Քարտերին

Դենի շնորհիվ Արևմուտքի հարաբերությունները Չինաստանի հետ զգալիորեն բարելավվել են։ Դենը շատ է մեկնել արտասահման և ունեցել է մի քանի ընկերական հանդիպումներ արևմտյան առաջնորդների հետ։ 1979 թվականին Դենն այցելել է ԱՄՆ, որտեղ Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Ջիմի Քարտերին։ Մինչ այս հանդիպումը ԱՄՆ-ը դադարեցրել էր դիվանագիտական կապերը Չինական Թայվան Հանրապետության հետ, և հաստատել դիվանագիտական հարաբերություններ Չինաստանի հետ։

Ճապոնա-չինական հարաբերությունները նույնպես զգալիորեն բարելավվել են։

Նաև ձեռքբերում է եղել համաձայնագրի ստորագրումը Մեծ Բրիտանիայի և ՉԺՀ-ի միջև։ 1984 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրվել է չին-բրիտանական համատեղ հռչակագիրը, որի հիման վրա 1997 թվականին Հոնկոնգը վերադարձվել է Չինաստանին։ Ռուսաստանը նմանատիպ համաձայնագիր է ստորագրել Պորտուգալիայի հետ, որով վերջինս պարտավորվում էր Չինաստանի վերադարձնել Մակաոն։ Դենը հայտարարեց սկզբունք, որը կոչվում էր «Մեկ երկիր, երկու համակարգ»։

Բայց չնայած այս ամենին, Դեն ոչինչ չի արել, որպեսզի բարելավի հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ։ Չինաստանը շարունակել է իրականացնել քաղաքականություն ԽՍՀՄ-ի նկատմամբ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 974. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 946. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
  7. Александр Панцов. Дэн Сяопин. М. Молодая гвардия (серия ЖЗЛ). 2013. С. 484
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Սյաոպին» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դեն Սյաոպին
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?