For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հո Շի Մին.

Հո Շի Մին

Հո Շի Մին
վիետ․՝ Hồ Chí Minh
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1890(1890-05-19)[1][2][3][…]
ԾննդավայրKim Liên, Ֆրանսիական Հնդկաչին
Մահացել էսեպտեմբերի 2, 1969(1969-09-02)[2][3][4][…] (79 տարեկան)
Մահվան վայրՀանոյ, Հյուսիսային Վիետնամ
ԳերեզմանHo Chi Minh Mausoleum
Քաղաքացիություն Հյուսիսային Վիետնամ,  Վիետնամ,  Աննամ և  Ֆրանսիական Հնդկաչին
Մայրենի լեզուվիետնամերեն
ԿրոնVietnamese folk religion?
ԿրթությունԻ․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան և Քուոք Հոք, Օժտված երեխաների Հյու ավագ դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Nguyễn Sinh Sắc?, մայր՝ Hoàng Thị Loan?
Զբաղեցրած պաշտոններՎիետնամի նախագահ
ԿուսակցությունՎիետնամի կոմունիստական կուսակցություն, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[5] Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Ոսկե Աստղ շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Ho Chi Minh Վիքիպահեստում

Հո Շի Մին (վիետնամերեն՝ 胡志明, ծնված որպես Նույեն Շին Կուն [Nguyễn Sinh Cung] մայիսի 19, 1890(1890-05-19)[1][2][3][…], Kim Liên, Ֆրանսիական Հնդկաչին - սեպտեմբերի 2, 1969(1969-09-02)[2][3][4][…], Հանոյ, Հյուսիսային Վիետնամ), վիետնամցի մարքսիստ-լենիստական քաղաքական գործիչ, հեղափոխական, Վիետնամի աշխատավորների կուսակցության (ՎԱԿ) կոմունիստական կուսակցության նախագահ, Հյուսիսային Վիետնամի վարչապետ (1945-1955) և նախագահ (1945-1969)։

1911 թվականից հեռացել է Վիետնամից։ 1912-1916 թվականներին, որպես նավաստի և բեռնակիր աշխատել է ֆրանսիական և անգլիական նավերի վրա։ Բնակվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում (1916-1919 թվականներին), իսկ 1919 թվականից՝ Ֆրանսիայում։ 1920 թվականին մասնակցել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության Տուրի համագումարին, որտեղ ստեղծվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և մտել դրա շարքերը։ Մասնակցել է նաև Կոմինտերնի հինգերորդ (1924) և յոթերորդ (1935) համագումարներին։ 1925 թվականին Վիետնամի կոմունիստական խմբերի բազայի վրա ստեղծել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերությունը։ 1930 թվականին նրա ղեկավարությամբ երկրի բոլոր կոմունիստական կազմակերպությունները միավորվեցին Հնդկաչինի կոմունիստական կուսակցության մեջ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է, 1929 թվականին, հեռակա կարգով, դատապարտվել է մահապատժի։ 1934-1938 թվականներին սովորել է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, աշխատել Մոսկվայում։ 1941 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ նրա ղեկավարությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ծավալվեց հեղափոխական շարժում ընդդեմ ֆրանսիական գաղութարարների և Կայսերական Ճապոնիայի։ 1941 թվականին Հո Շի Մինի ղեկավարությամբ ստեղծվեց Վիետնամի անկախության համար պայքարի լիգան, և նա ընտրվեց որպես նախագահ։ 1945 թվականի Օգոստոսյան հեղափոխության հաղթանակից հետո Մինն ընտրվել է ՎԴՀ ժամանակավոր կառավարության նախագահ, 1946 թվականի մարտից՝ ՎԴՀ նախագահ։ Կուսակցության համագումարում (1951), որտեղ Հնդկաչինի կոմունիստական կուսակցությունը անվանափոխվեց Վիետնամի աշխատավորների կուսակցության (1976 թվականից՝ Վիետնամի կոմունիստական 2-րդ կուսակցություն), ընտրվեց կուսակցության նախագահ, միաժամանակ (1956-1960)՝ գլխավոր քարտուղար։ 1955 թվականից եղել է Վիետնամի հայրենասիրական ճակատի պատվավոր նախագահ։

Քաղաքական գործունեությունից զատ, եղել է նաև գրող-հրապարակախոս, բանաստեղծ և լրագրող։ Ստեղծագործել է ֆրանսերեն, չինարեն և վիետնամերեն լեզուներով։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lacouture J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հո Շի Մին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 545
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հո Շի Մին
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?