For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Տրինկուլո (արբանյակ).

Տրինկուլո (արբանյակ)


Տրինկուլո
(Ուրան XXI)
Trinculo
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է13 օգոստոս 2001[1][2] (հաստատվել է 2002 թ.[1][3]) թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Դեն Միլիսավլևիչի և Բրետ Գլեդմանի կողմից)
Հեռավորությունը Ուրանից8 504 000 կմ[4][5]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք8 504 000 կմ[4][5]
Էքսցենտրիսիտետ0,2200[4][5]
Սիդերիկ պարբերություն749,24 օր
Թեքվածություն147.83° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
167° (Խավարածրի հարթության նկատմամբ)[4]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~9 կմ[6]
Մակերևույթի մակերես~1000 կմ²
Ծավալ~3000 կմ³
Զանգված~3,9 × 1015 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0021 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,007 կմ/վ
Ալբեդո0,04[6]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան65 Կ (−208 °C)

Տրինկուլո (Uranus XXI), Ուրանի 27 հայտնի արբանյակներից 22-րդն է, և չորրորդն է արտաքին անկանոն արբանյակներից։ Հանդիսանում է մոլորակի ամենափոքր արբանյակներից մեկը։

Հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի ղեկավարության տակ աշխատող աստղագետների խմբի կողմից 2001 թվականի օգոստոսի 13-ին։ Ուրանի առաջին արբանյակն էր, որը հայտնաբերվել է 21-րդ դարում։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/2001 U 1 անվանումը[1][7]։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XXI անվանումը։

2003 թվականի օգոստոսի 8-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Տրինկուլո անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոս խմած ծաղրածու Տրինկուլոյի անունով։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։

Ուրանի անկանոն արբանյակների ուղեծրերը

Տրինկուլոն պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին հակադարձ ուղղությամբ 8 501 260 կմ մեծ կիսաառանցքով, մոլորակի ամպերի շերտից մոտ 8 475 700 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,2177350, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 166,25279°։ Տրինկուլոն պտտվում է մոտ 14 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։

Տրինկուլոն պատկանում է Կալիբանի խմբին, որում նույնպես գտնվում են Ֆրանցիսկոն, Կալիբանը և Ստեֆանոն։ Խմբի արբանյակները ունեն չափավոր էքսցենտրիսիտետ և մեծ ուղեծրի թեքում՝ 140-ից 170°։

Արբանյակը պտտվում է Ուրանի շուրջ 748 օր 19 ժամ 55 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 2,050 երկրային տարի։ Տրինկուլոյի մեկ պտույտը Ուրանի շուրջ մոտավորապես հավասար է Մարսի պտույտին Արեգակի շուրջ։

Ֆիզիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրինկուլոյի տրամագիծը գնահատվում է մոտ 18 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Ամենայն հավանականությամբ Տրինկուլոն Ուրանի ամենափոքր հայտնի արբանյակն է։

Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Տրինկուլոյի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0021 մ/վ²։

Ենթադրվում է, որ Տրինկուլոն որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Daniel W. E. Green (2002 թ․ սեպտեմբերի 30). «IAUC 7980: S/2001 U 1». IAU Circular. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  2. Jennifer Blue (2008 թ․ հոկտեմբերի 16). «Planet and Satellite Names and Discoverers». Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. Sheppard, Scott S. «New Satellites of Uranus Discovered in 2003». Institute for Astronomy at the University of Hawaii. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
  5. 5,0 5,1 5,2 Jacobson, R.A. (2003) URA067 (2007 թ․ հունիսի 28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.((cite web)): CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 Sheppard, Jewitt & Kleyna 2005, էջ. 523, Table 3 ... ri (km) ... 9 ... i Radius of satellite assuming a geometric albedo of 0.04.
  7. It is about 10km in diameter. Brian J. Gladman; Kavelaars, J. J.; Holman, M. J.; Petit, J.-M.; Scholl, H., Nicholson, P. D.; and Burns, J. A.; The Discovery of Uranus XIX, XX, and XXI, Icarus, 147 (2000), pp. 320–324
  • Sheppard, S. S.; Jewitt, D.; Kleyna, J. (2005). «An Ultradeep Survey for Irregular Satellites of Uranus: Limits to Completeness». The Astronomical Journal. 129: 518. doi:10.1086/426329.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Տրինկուլո (արբանյակ)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?