For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մաբ (արբանյակ).

Մաբ (արբանյակ)


Մաբ
(S/2003 U 1; Ուրան XXVI)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է25 օգոստոս 2003 թ. (Մարկ Շոուոլտերի և Ջեք Լիսաուերի կողմից)
Բացարձակ մեծություն (H)26[1]
Հեռավորությունը Ուրանից97 736 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք97 736 կմ[2]
Էքսցենտրիսիտետ0,0025[2]
Սիդերիկ պարբերություն0,923 օր[2]
Թեքվածություն0,1335° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~24 կմ[2]
Մակերևույթի մակերես~1900 կմ²
Ծավալ~8000 կմ³
Զանգված~1,0 × 1016 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0044 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,011 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն[2]
Առանցքի թեքում0,0°[2]
Ալբեդո0,103
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Մաբ (անգլ.՝ Mab), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է Մարկ Շոուոլտերի և Ջեք Լիսաուերի կողմից 2003 թվականի օգոստոսի 25-ին օգտագործելով Հաբլ տիեզերական աստղադիտակը[3]։ Այն սկզբում ստացել է S/2003 U 1 ժամանակավոր անվանում[3]։ Հետագայում այն անվանվել է Մաբ թագուհու անունով, փերիների թագուհի, ով հիշատակվում է Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ պիեսում[4]։ Այն նույնպես անվանվում է Ուրան XXVI[4]:

Քանի որ արբանյակը փոքր է և ունի մուգ մակերևույթ, այն չի նկատվել Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարներում 1986 թվականի Ուրանի մոտով անցման ժամանակ։ Այնուամենայնիվ, այն ավելի պայծառ է քան Պերդիտան, որը նկատվել էր Վոյաջերի կատարած լուսանկարների վրա 1997 թվականին։ Սա ստիպեց գիտնականներին կրկին վերազննել լուսանկարները, որի արդյունքւոմ էլ հայտնաբերվեց արբանյակը[2]։

Մաբի ճշգրիտ չափերը հայտնի չեն, և եթե այն ունի նույն մակերևույթի գույն, ինչպես Պակը, նրա տրամագիծը կարող է լինել 24 կմ։ Մյուս կողմից եթե այն նման է մյուս հարևան արբանյակին՝ Միրանդային, ապա այն կարող է լինել նույնիսկ ավելի փոքր քան Կուպիդոնը և կարող է համեմատվել ամենափոքր արտաքին արբանյակների հետ[2]։

Մաբը ենթարկվում է հղոր գրավիտացիոն հուզումների, այս հուզումների իրական աղբյուրը դեռևս պարզ չէ, սակայն ենթադրվում է որ դա հարևան արբանյակներից մեկն է[2]։

Մաբը պտտվում է Ուրանի շուրջ նույն հեռավորության վրա, ինչպես և μ օղակը (նախկին անվանումը R/2003 U 1)։ Արբանյակը շատ մոտ է օղակի ձևավորման չափերին, քանի-որ մեծ արբանյակները ձգում են իրենց օղակի մասնիկներին, իսկ փոքրերը չունեն բավարար գրավիտացիոն ուժ դա անելու համար, և հակառակը տարբեր մանր մարմինների հետ բախվելու արդյունքում արտանետում են մասնիկներ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Շեփարդ, Սքոթ Ս. «Ուրանի հայտնի արբանյակները». Կարնեգիի ինստիտուտ (Տիեզերական մագնետիզմի բաժին). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (2006 թ․ փետրվարի 17). «Ուրանի երկրորդ օղակ-արբանյակ համակարգը. Հայտնաբերումը և դինամիկան». Սայենս. 311 (5763): 973–977. Bibcode:2006Sci...311..973S. doi:10.1126/science.1122882. PMID 16373533.
  3. 3,0 3,1 Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (2003 թ․ սեպտեմբերի 25). «S/2003 U 1 և S/2003 U 2». ՄԱՄ թերթիկ. 8209. ISSN 0081-0304. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
  5. Լեյտոն, Լաուրա (2005 թ․ դեկտեմբերի 28). «Ուրանի երկրորդ օղակ-արբանյակ համակարգը». Astronomy.com. Աստղագիտություն ամսագիր. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մաբ (արբանյակ)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?