For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սոմբատհեյ.

Սոմբատհեյ

Քաղաք
Սոմբատհեյ
հունգ.՝ Szombathely
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄեդյեՎաշ
ՔաղաքապետՏիվադար Պուշկաշ
Հիմնադրված էմ.թ.ա. 45 թվական թ.
Այլ անվանումներՍավարիա
Մակերես97,52 կմ²
ԲԾՄ216 մ
Պաշտոնական լեզուհունգարերեն
Բնակչություն77 566 մարդ (2014)
Խտություն813,82 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+36)94
Փոստային դասիչ9700
Պաշտոնական կայքszombathely.hu
Սոմբատհեյ (Հունգարիա)##
Սոմբատհեյ (Հունգարիա)
Սամբատհեյ քաղաքի տեսքը
Գլխավոր հրապարակը

Սոմբատհեյ (հունգ.՝ Szombathely ['sombɒt.hɛj], գերմ.՝ Steinamanger, խորվ.՝ Sambotel, սլովեն.՝ Sombotel, սլովակ.՝ Kamenec), քաղաք Հունգարիայի արևմուտքում։ Բնակչությունը կազմում է 77 566[1] մարդ (2014)։

Աշխարհագրություն և տրանսպորտ

Սոմբատհեյ քաղաքը գտնվում է Արևմտյան Տրանսդանուբիա երկրամասում։ Մոտ 220 կմ դեպի արևմուտք Բուդապեշտի սահմանն է, իսկ 10 կմ դեպի արևելք Ավստրիայի սահմանը։ Քաղաքի միջով անցնում է Բուդապեշտ-Սեկեշֆեհերվար-Սոմբատհեյ-Գրաց երկաթուղին։ Գնացքով Բուդապեշտ գնալու համար անհրաժեշտ է մոտ 4 ժամ։ Քաղաքի միջով հոսում են երկու փոքր գետեր՝ Պերինտը և Դյոնդոշը։

Ստուգաբանություն

Քաղաքի հունգարական անունը գալիս է հունգ.՝ Szombat (շաբաթ) և հունգ.՝ hely (տեղ) բառերից, քանի որ քաղաքում ամեն շաբաթ անցկացվում էին տոնավաճառներ։ Գերմանական գերմ.՝ Steinamanger անունը բառացի թարգմանվում է որպես «քարերի դաշտ»։ Այն հնարավոր է, որ վերաբերում է հռոմեական Սավարիա քաղաքի ավերակներին, կամ միգուցե ակնարկում է 458 թվականի երկրաշարժը, որի հետևանքով քաղաքը լիովին ավերվել է։

Պատմություն

Սոմբատհեյը Հունգարիայի ամենահին քաղաքն է։ Այն հիմնադրել են հռոմեացիները մ.թ.ա. 45 թվականին Սավարիա անվան տակ և եղել է Պանոնիա նահանգի մայրաքաղաքը։ Քաղաքում կառուցվել է կայսերական նավահանգիստ, ամֆիթատրոն։

Քաղաքը ծաղկել է Կոնստանդին Մեծի օրոք, ով այցելել է Սավարիա մի քանի անգամ։ Քաղաքում կառուցվել են նոր շենքեր, թատրոններ և եկեղեցի։ Ըստ վարկածներից մեկի այստեղ է ծնվել Մարտին եպիսկոպոսը (իսկ մեկ այլ վարկածի ծնվել է Պանոնհալմում)։ Վալենտինիանոս III-ի օրոք Պանոնիան նվաճվել է։ 458 թվականին հզոր երկրաշարժի հետևանքով Սավարիան ավերվել է։

Մայր տաճար

5-8-րդ դարերում այստեղ ապրել են սլավոնական ազգերը։ 1242 թվականին մոնղոլները քաղաքը ավերել են, սակայն այն արագ վերակառուցվել է և 1407 թվականին ստացել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ։ Օսմանյան թուրքերը երկու անգամ ներխուժել են քաղաք։ Առաջին անգամ 1664 թվականին թուքերը պարտությունից հետո ստիպված են եղել նահանջել։ 1683 թվականին Սոմբատհեյը փրկվել է պարսպապատերի շնորհիվ։

18-րդ դարի սկզբին քաղաքում աղետներ են տեղի ունեցել։ 1710 թվականին ավելի քան 2000 մարդ զոհվել է ժանտախտից, իսկ 1716 թվականին քաղաքի շինությունները հրդեհվել են։ Աղետը հանգեցրել է բնակչության թվաքանակի կրճատման, որն էլ առաջացրել է գերմանացիների ներհոսքի։ Շուտով քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմել են գերմանացիները։

1772 թվականին քաղաքում կառուցվել է վարժարան։ Հինգ տարի հետո Սոմբատհեյը դարձել է եպիսկոպոսի նստավայր։ Այստեղ կառուցվել է մայր տաճար, բազմաթիվ շենքեր և շինություններ։ 1809 թվականին քաղաքը Նապոլեոն Բոնապարտը գրավել է։ 1849 թվականի հեղափոխության ժամանակ ապստամբները պաշտպանել են Սոմբատհեյը, սակայն քաղաքի մերձակայքում մարտական գործողություններ տեղի չեն ունեցել։ 1865 թվականին քաղաքում կառուցվել է երկաթուղի։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունգարիան կորցրել է իր տարածքի մի մասը, իսկ Սոմբատհեյը դարձել է սահմանամերձ քաղաք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է ռմբակոծության։ Հետպատերազմյան ժամանակ այստեղ կառուցվել են մի շարք ձեռնարկություններ։

Քաղաքի թաղամասերից «YoshkarOla»-ն իր անվանումը ստացել է ի պատիվ Յոշկար Օլա քույր քաղաքի։ Իր հերթին Յոշկար Օլայի թաղամասերից մեկը կրում է «Սոմբատհեյ» անվանումը։

Տեսարժան վայրեր և իրադարձություններ

Քաղաքապետարան
  • Սավարիա քաղաքի ավերակներ
  • Քաղաքի մայր տաճար - բարոկկո ոճով տաճար, որը կառուցվել է 18-րդ դարում։
  • Եպիսկոպոսի պալատ - ռոկոկո ոճով պալատ, որը կառուցվել է 18-րդ դարում, երբ Սոմբատհեյը դարձել է եպիսկոպոսի նստավայր։
  • Քաղաքի քաղաքապետարան
  • Կանոնիկոսի տուն
  • Սուրբ Մարտին եկեղեցի
  • Սուրբ Ելիզավետա եկեղեցի
  • «Սավարիա» թանգարան
  • «Սավարիա» պատմական փառատոն
  • Քաղաքային ջրմուղ աշտարակ

Սպորտ

Քաղաքում հիմնվել է Հալադաշ ֆուտբոլային ակումբը։ Այն Հունգարիայի 2008/2009 առաջնության բրոնզե մեդալակիրն է։

Մշակույթ

1962 թվականին քաղաքում հիմնվել է սիմֆոնիկ նվագախումբ։

Եղբայր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմբատհեյ» հոդվածին։
Հունգարիա Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սոմբատհեյ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?