For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պանչևո.

Պանչևո

Քաղաք
Պանչևո
սերբ.՝ Панчево
Դրոշ Զինանշան

Պանչևո քաղաքը
ԵրկիրՍերբիա Սերբիա
ՄարզՎոյեվոդինա
ՀամայնքCity of Pančevo?
ՔաղաքապետՍաշա Պավլով
Մակերես148,8 կմ²
ԲԾՄ80 մ
Խոսվող լեզուներՍերբերեն
Բնակչություն76,203 մարդ (2011)
Խտություն512 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ013
Փոստային ինդեքս26000
Փոստային դասիչ26101
Ավտոմոբիլային կոդPA
Պաշտոնական կայքpancevo.rs
Պանչևո (Սերբիա)##
Պանչևո (Սերբիա)

Պանչևո (սերբ.՝ Панчево, արտասանություն: [pâːnt͡ʃe̞v̞ɔ̝], սլովակ.՝ Pánčevo), քաղաք Սերբիայի Հանրապետության Վոյեվոդինայի ինքնավար մարզում։

Քաղաքի տարածքով հոսում են Արևելյան Եվրոպայի խոշորագույն Դանուբ և Տիմիշ ջրառատ գետերը։ Պանչևոն գտնվում է Սերբիայի, Ռումինիայի և Հունգարիայի միջև «բաժանարար գիծ» հանդիսացող Բանատ պատմական շրջանում և համարվում է Սերբիայի Հարավային Բանատի շրջանի վարչական կենտրոնը։

Պանչևոն բնակչության թվով Վոյեվոդինայի ինքնավար մարզի չորրորդ ամենամեծ քաղաքն է։ Ըստ 2011 թվականի նախնական տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 76,203 մարդ։ Նույն թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը հասնում էր 123 414-ի։

Քաղաքի տեղաբնիկները՝ սերբերը, քաղաքը անվանում են Պանչևո (սերբ.՝ Панчево), իսկ հունգարները՝ Պանցսովո։ Թուրքերեն լեզվով քաղաքի անունը հնչում է որպես Պանչովա (թուրքերեն՝ Pançova): Գերմանացիները քաղաքը կոչում են Պանշյովա (գերմ.՝ Pantschowa):

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանչևո քաղաքը տեղակայված է Սերբիայի հյուսիսային հատվածում՝ Բանատ պատմա-աշխարհագրական մարզում։ Պանչևոն մտնում է Վոյեվոդինայի ինքնավար մարզի կազմի մեջ։

Կլիման մեղմ ցամաքային է։ Տարվա ամենատաք եղանակը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։

Սերբական այս քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 80 մետր բարձրության վրա և տարածքը հիմնականում հարթավայրա-դաշտավայրային է։

Կենդանական աշխարհում գերակշռում են սմբակավորները։ Ունի հարուստ բուսական աշխարհ։ Ներքին ջրերը հարուստ են տարբեր ձկնատեսակներով։

Քաղաքի տարածքում հայտնաբերված և մ.թ.ա. 8-րդ դարի թվագրվող մամլիչը հավաստում է, որ ներկայիս Պանչևոյի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս հնագույն ժամանակների[1]։

Քաղաքի մասին առաջին հիշատակումները եղել են 1153 թվականին՝ «Իդրիսիա» գրքում, երբ Պանչևոն հիշատակվում է որպես առևտրական նավահանգիստ։ Քաղաքը բնակեցված է եղել սերբերով, իսկ 9-րդ դարում կառավարվել Բուլղարիայի կայսրության կողմից։ 11-րդ դարում այն բաժին է հասել Հունգարիայի թագավորությանը, իսկ 16-րդ դարում կազմել է Օսմանյան կայսրության մաս։

Օսմանյան կայսրության տիրապետության ներքո քաղաքը միավորվել է թուրքական Տեմեսվեր նահանգի մեջ և եղել է խոշոր սերբաբնակ բնակավայրերից մեկը Օսմանյան կայսրության կազմում։

1716 թվականին քաղաքը անցել է Հաբսբուրգյան իշխանության տակ։ Այն միավորվել է հաբսբուրգյան Բանատ գավառի մեջ։ 1751 թվականին քաղաքի հյուսիսային մասը անցել է քաղաքացիական վարչակազմի ենթակայության տակ։ Հաբսբուրգյան վարչակազմի տարիներին ավստրո-գերմանական կառավարությունը խրախուսեց քաղաքում գերմանացիների վերաբնակեցումը։ Շուտով՝ Պանչևո քաղաքը բաժանվեց երկու հատվածների՝ սերբական և գերմանական։ Ըստ 1767 թվականի տվյալների՝ Պանչևոյի ապրում էր 424 սերբ և 132 գերմանական ընտանիք։

Ըստ 1787 թվականի տվյալների՝ քաղաքի բնակիչներից 3,506-ը ուղղափառ քրիստոնյաներ էին իսկ մնացած 2005-ը՝ կաթոլիկ։ 18-րդ դարի երկրորդ կեսին քաղաքի սերբական հատվածը կցվեց Օսմանյան կայսրությանը, իսկ գերմանականը՝ Ավստրիական կայսրությանը։

1918 թվականին Պանչևոն (ինչպես նաև Արևմտյան Բանատի մյուս քաղաքները) դարձան սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության մասը (այդ թագավորությունը հետագայում վերանվանվեց Հարավսլավիա)։ Ըստ 1921 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 19 362 մարդ, որոնցից 9,422 սերբեր էին, 7,237-ը՝ գերմանացիներ, իսկ 887-ը՝ հունգարներ։

1941 թվականին Հարավսլավիան ենթերկվել է Նացիստական Գերմանիայի ռազմախուժմանը[2]։ Այս տարիներին քաղաքի գերեզմանատանը կատարվել է հանցագործություն, որի ընթացքում քաղաքում զոհված չորս գերմանացի զինվորների փոխարեն նացիստները սպանել են 35 տղամարդ և մեկ կին։ Պանչևոն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բազմիցս եղել է գերմանական և հունգարական վայրագությունների զոհ։

1941-1944 թվականներին Պանչևոյի տարածքը՝ Սերբիայի հետ մեկտեղ բռնազավթվել է առանցքի երկրների կողից։ Հոլոքոսթի տարիներին Սերբիայի և Հունգարիայի Վոյեվոդինա շրջանի տարածքներում սպանվել են 6-7,000 հրեաներ[3]։

1999 թվականին քաղաքը ռմբակոծվել է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի կողմից։ Թիրախակետերը եղել են քաղաքի նավթազտարանը, ավիացիոն գործարանը և մի շարք քիմիական գործարաններ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին քաղաքի բնակչությունը կրտրուկ ավելացել է։ Ըստ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ սերբական այս քաղաքի բնակչությունը կազմում է 123,414 մարդ։

Բնակչության ճնշող մեծամասնությունը զբաղեցնում են սերբերը, ովքեր խոսում են սերբերենով։ 2011 թվականի տվյալներով խոշոր էթնիկական մեծամասնություններ են նաև մակեդոնացիները (4,558), ռումինացիները (3,173), ռումինացիները (3,422) և սլովակները (1,411)։

Հիմնական կրոնը քրիստոնեության ուղղափառ ճյուղն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սերբական Վոյեվոդինա, Պանչևո սերբական քաղաքի պատմություն
  2. Յուրգեն Մարտշուկատ, Նորագույն պատմություն, էջ 182, Սերբիան սպասում է Աքսիսի հարձակմանը
  3. Հրեաների Հոլոքոսթ, Հատորներ 11-12, Աշխարհի հրեաների կոնգրես, 1981.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանչևո» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պանչևո
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?