For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մամուխ.

Մամուխ

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Մամուխ
Մամուխ
Մամուխ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Տեսակ Մամուխ (P. spinosa)
Միջազգային անվանում
Prunus spinosa
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է, ձվաձև ատամնեզր տերևներով։ Լատիներեն անվանումն է՝ Prunus spinosa L.։

Ծաղիկները մանր են, հնգաթերթ, սպիտակ, դառը նշի հոտով։ Պտուղը կորիզապտուղ է, կլոր, մուգ գույնի, թթվաքաղցր, ուժեղ տտիպ համով։ Ունի գորշամոխրավուն, թեթևակի ճաքճքված կեղև։ Ծաղկում է գարնանը, մինչև տերևների դուրս գալը, պտղակալում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Բույսը բավականաչափ չորադիմացկուն է և լուսասեր։

Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի ծաղիկները և պտուղները։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղները պարունակում են մինչև 9.3% շաքար, մինչև 1.7% խնձորաթթու, ցիանային միացություններ, պեկտինային, բուրավետ և դաբաղիչ նյութեր, վիտամիններից՝ C, B1, B2, PP, E, կարոտին, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ։ Ծաղիկներում հայտնաբերված են կապտաջրածնաթթու, բենզալդեհիդ, եթերայուղ, դառը և դաբաղիչ նյութեր։

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Հռոմի և Հին Հունաստանի բժիշկները դեղաբույսի պտղահյութը օգտագործել են դիզենտերիայի ժամանակ։ Աշխարհի տարբեր ժողովուրդների բժշկության մեջ մամխո պտուղները թարմ վիճակում կամ եփուկի ձևով օգտագործում են որպես մածող, հակաբորբոքիչ և կազդուրիչ միջոց՝ աղիների խանգարումների, ձայնի խզման և հազի ժամանակ։ Ծաղիկները որպես լուծող օգտագործում են այլ լուծողականների հետ։ Դրանք օժտված են նաև միզամուղ և խուխամուղ հատկություններով և առավել գնահատվում են մանկական հիվանդությունների բուժման ժամանակ։

Չեխական բժշկության մեջ պտղաթեյն օգտագործում են մաշկային ցանավորումների և հազի ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը նշանակում են մաշկային ախտահարումների և միզուղիների բորբոքման ժամանակ՝ որպես միզամուխ և հակաբորբոքիչ։

Մամխի պտուղները օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, մածող, սպազմալիտիկ և նյութափոխանակությունը կարգավորող հատկություններով։ Մամխի պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, դեղձին, հոնին, տանձին, կիտրոնին, խնձորին և նարնջին։ Նրանցից պատրաստում են գինի, մուրաբա, կոմպոտ, չիր, պովիդլո, պաստեղ, ցուկատ, մարինատ, օշարակ, իսկ կերակրի մեջ օգտագործում են որպես համեմունք։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամուխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամուխ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մամուխ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?