For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մուրաբա.

Մուրաբա

Մուրաբա
Դեղձի մուրաբա
Տեսակպտուղների պահածո
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիրԱսիա
 Murabba Վիքիպահեստում

Բետ, անուշ (արաբ. Մուրաբաمربة‎, murabba "jam"), շաքարաջրում եփված պտուղների պահածո։ Պատրաստի մուրաբայում պտուղները պետք է լինեն եփված, սակայն չքայքայված, ամբողջական կամ կտրատած կտորներով, օշարակը՝ մածուցիկ, բայց ոչ դոնդողանման։

Մուրաբայում պտուղ - օշարակ հարաբերությունը պետք է կազմի 1։ 1։

Առավել լայն տարածում ունեն ծիրանի, սալորի, խնձորի, հաղարջի և որոշ տարածաշրջաններում՝ մանգոյի մուրաբաները, որոնք աչքի են ընկնում ինչպես երկարադիմացկունությամբ, այնպես էլ բուժիչ հատկություններով[1]։

Բոլոր պտուղները բացի ընկույզից, պետք է լինեն լրիվ հասունացած, սակայն ոչ գերհասունացած։ Խակ պտուղների օգտագործումը բերում է եփման ժամանակ պտուղների ծավալի փոքրացման և դրա հետևանքով պատրաստի մթերային ելքի փոքրացման։ Բացի այդ թերհասունացած հումքը, որը հարուստ է պեկտինով (սև հաղարջ, գետնամորի) առաջացնում է օշարակի ժելեացում։ Կանաչ հունական ընկույզը մուրաբայի եփման համար օգտագործվում է կաթնամոմային հասունացման շրջանում։ Վարդի մուրաբան պատրաստվում է ոչ լրիվ բացված ծաղիկների թերթիկներից։ Հոնի կորիզի զանգվածը չպետք է գերազանցի պտղի զանգվածի 30 %-ը։

Մուրաբայի պատրաստման համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ ջոկում-տեսակավորում, լվացում, հումքի նախապատրաստում, օշարակի պատրաստում, մուրաբայի եփում, լցնում, մակաափակում, ստերիլիզացիա և հովացում։

Օրգանոլեպտիկ ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրաբաների, ջեմերի և թթուների վաճառք
Արտաքին տեսք ամբողջական պտուղներ կամ կտրատած պտղամասերը

հավասարաչափ
մեծությամբ բաշխված շաքարաջրում[2]

Համ և հոտ ցայտուն արտահայտված, հատուկ այն պտղին, որից

պատրաստված է մթերքը[2]

Գույն Հատուկ այն պտղին, որից պատրաստված է մթերքը[2]։
Օշարակի կազմություն ոչ ժելեանման, թույլատրվում է թույլ ժելեացում սերկևիլի,
հոնի, հաղարջի և սալորի որոշ տեսակների մուրաբաներում[2]։

Ֆիզիկա-քիմիական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չոր նյութերի պարունակություն (%, ոչ պակաս)[2]
    • Ստերիլիզացվող՝ 68
    • Չստերիլիզացվող՝ 70
  • Պտղի քանակը պատրաստի մթերքում (%)` 45-50[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Որակի հիմնական պահանջները ԳՈՍՏ 7061-70-ի համաձայն»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մուրաբա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?