For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայաստանի պարի պետական անսամբլ.

Հայաստանի պարի պետական անսամբլ

Հայաստանի պարի պետական անսամբլ
Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը, 2024թ․
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կայքfolkmusicdance.am

Հայաստանի պարի պետական անսամբլ, Կազմավորվել է 1958 թվականի հոկտեմբերի 15-ին Գեորգի Ասատուրյանի, բալետմայստեր Էդվարդ Մանուկյանի և կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել ազգային պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները և, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։

Սկզբնական շրջանում հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել են 16 տղա, 14 աղջիկ և 8 երաժիշտ։ Անսամբլի առաջին համերգային ծրագրի ստեղծման գործում անգնահատելի ավանդ են ունեցել նաև բալետմայստերներ Իլյա Արբատովը (Յաղուբյան) և Վարդգես Ռաշիդյանը։

Ինքնատիպ մեկնաբանությամբ են բեմադրվել «Սասունի պարերը», «Բերդը», «Սրերով պարը», «Շորորը», «Զանգեզուրը», «Կովկասյան պարը» և այլ պարեր՝ պահպանելով հայկական ժողովրդական պարերի ավանդույթները։

Ստեղծումից մեկ տարի հետո՝ 1959 թվականից անսամբլը սկսեց հյուրախաղերը սկզբում խորհրդային երկրներում, հետո` Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում, Իսրայելում, Իրանում, Կիպրոսում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում և այլուր։

1966 թվականին Էդվարդ Մանուկյանին փոխարինել է Հայաստանի վաստակավոր արտիստ Ազատ Ղարիբյանը, ով երկու տարվա ընթացքում անսամբլում բեմադրել է մի շարք պարեր՝ «Տրեխներ», «Պարմանի», «Իլիկներով պար», «Ադաթ» և այլն։

1968 թվականին անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր է նշանավել Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը, ում ղեկավարման տարիներին անսամբլում բեմադրվել են շուրջ 120 պարային համարներ, որոնք երկար տարիներ մնացել են անսամբլի պարացանկում. դրանցից են՝ «Կինտոների պար», «Հովիվների պար», «Սարդարապատ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Էնզելի», Արամ Խաչատրյանի «Սրերով պար», «Ուզունդարա», «Լեզգինկա», Խաչատուր Ավետիսյանի «Կակաչներ», Ալեքսանդր Հարությունյանի «Քարավան», Կոմիտասի «Վաղարշապատի պար», «Սասուն» ազգագրական պարերի շարք և այլն։ Նրա ղեկավարությամբ անսամբլն այդ տարիներին չորս անգամ մասնակցել է մոսկովյան համագումարներին, հինգ անգամ էլ՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին։ 1971թ. նշանակալից են եղել անսամբլի հյուրախաղերը Լատինական Ամերիկայի երկրներում՝ Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Պերու, Էկվադոր, Բոլիվիա, Կոլումբիա, Վենեսուելա։ Այնուհետև հյուրախաղերով հանդես են եկել Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում` Դանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Շվեյցարիայում և այլուր։

1974թ. անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տասնմեկ նահանգների մի շարք քաղաքներում։

Անսամբլում պարել են այնպիսի տաղանդավոր արտիստներ, ինչպիսիք են՝ Ռաշիդ Կարապետյանը, Զեմֆիրա Երիցյանը, Մինաս Խաչատրյանը, Աիդա Հարությունյանը, Հարություն Կարապետյանը, Լևոն Գասոյանը, Ալբերտ Կիզիրյանը, Ժասմենա Ավետիսյանը, Կարինե Ղազարյանը, Սոֆի Դևոյանը, Սերժ Պոտոյանը, Սուրեն Չանչուրյանը, Նորայր Մեհրաբյանը, Գագիկ Կարապետյանը, Սրբուհի Բաբայանը, Վյաչեսլավ Անգուրովը, Պետրոս Ղարիբյանը և այլք[1]։

1992 - 1993 թվականներին անսամբլը ղեկավարել է Հայաստանի վաստակավոր արտիստ Ալբերտ Կիզիրյանը, իսկ 1993 - 2005 թվականներին՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Սուրեն Չանչուրյանը:

1995 - 1998 թվականներին անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Գագիկ Կարապետյանը, իսկ 2005 - 2007 թթ` գեղարվեստական ղեկավարը։ Նրա ղեկավարման տարիներին բեմադրվել են «Զարթոնք», «Մայրություն», «Արցախի», «Իշխանապար», «Նինո», «Հովիվներ», «Ազգագրական պարերի շարան», «Լեզգինկա», «Քոչարի», «Ուրմեցիներ», «Մարտապար», «Վահագնի ծնունդը» և այլ պարային համարներ։

2007 - 2023 թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Ասատուր Կարապետյանը։

1976 թվականին անսամբլը դարձել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, իսկ 1978թ. արժանացել է «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» կոչման։

2022 թվականին անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։

2023 - 2024 թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Ասատուր Քալաշյանը։

Անսամբլի երաժշտական մասը 1999 թվականից ղեկավարում է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը։ 2024 թվականին անսամբլի գլխավոր բալետմայստեր է նշանակվել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը[1]։

  • Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, 1976
  • Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ կոչում, 1978
  • Հայաստանի մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Zarkfoundation - Հայաստանի պարի պետական անսամբլ». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կամո Մկրտչյան, Օ. Մարկոսյան, Ա. Առաքելյան, Ա. Հովսեփյան, «Պարարվեստ. Հայաստանի պարի պետական անսամբլ», Երևան։ Սովետական գրող, 1981
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 149
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայաստանի պարի պետական անսամբլ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?