For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայասա.

Հայասա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայասա (այլ կիրառումներ)
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն
Հայասա
 Արատտա Մ.թ.ա. 15-րդ դար - Մ.թ.ա. 13-րդ դար Նաիրի 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կումախա
Զորք 700 մարտակառք
10.000 հետևազոր
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պատմություն

Հայասա կամ Հայասա-Ազզի, պետական կազմավորում Հայկական լեռնաշխարհի տարածքում, հիշատակվում է խեթական արձանագրություններում մ.թ.ա. 15-րդ դարից առ մ.թ.ա 13-րդ դար։ Գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև։ Հայասայի կարևոր կենտրոններից էր Կումախան՝ հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ էր հայոց թագավորների դամբարանը։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին և մ.թ.ա. 14-րդ դարի սկզբին Հայասա թագավորությունը կարճ ժամանակահատվածում տարածաշրջանում զբաղեցնում է առաջնային դիրքեր։ Հայասան վերջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 13-րդ դարի վերջին։

Անվան ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրողները (Ե. Ֆոռեր, Գ. Ղափանցյան, Պ. Կրեչմեր, Ն. Ադոնց և ուրիշներ) գտնում են, որ Հայասա անունը կազմված է «հայ» արմատից, «սա» խեթական վերջածանցից և նշանակում է հայերի երկիր, Հայաստան։

Հայասան, որպես ցեղային միությունների միավորումից առաջացած պետություն, ձևավորվել է մ.թ.ա. մոտ 15-րդ դարի 3-րդ քառորդին։ Վաղ ստրկատիրական պետություն էր՝ տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ։ Մ.թ.ա. 15-13-րդ դարերում Հայասան ռազմական, դիվանագիտական, տնտեսական և մշակութային լայն հարաբերությունների մեջ էր խեթական պետության հետ։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին-14-րդ դարի սկզբին խեթերը ժամանակավորապես իրենց են ենթարկել Հայասան, որտեղ իշխել է Մարիյա (Մարիաս) թագավորը։ Շուտով Հայասան թոթափել է խեթական տիրապետությունը։ Խեթական թագավոր Թուդխալիա III (մ.թ.ա. մոտ 14-րդ դարի սկիզբ) նոր արշավանք է ձեռնարկել Հայասա, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս)։ Վճռական ճակատամարտը Կումմախա քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ Թուդխալիա III-ի հաջորդը՝ Սուպիլուլիումա I (մ.թ.ա. մոտ 1397-48), Միտաննիի դեմ պատերազմներում թիկունքն ապահովելու նպատակով, պայմանագիր է կնքել Հայասայի թագավոր Հուկկանայի (Խուկկանա) հետ՝ քրոջը կնության տալով նրան։ Խեթական թագավոր Մուրսիլի II-ի օրոք (մ.թ.ա. մոտ 1348-20) վերսկսվել են խեթա-հայասական պատերազմները։ Հայասայի թագավոր Աննիյան (Աննիաս, ենթադրվում է, որ նրա անունով է կոչվել Դարանաղիի Անի քաղաքը) ասպատակել և պաշարել է խեթական մի շարք քաղաքներ ու ամրոցներ։ Միայն պատերազմի չորրորդ տարում, երբ Հայասայի ավագները տեսնում են, որ իրենց ամրացրած քաղաքները չեն կարողանում կատարել իրենց պաշտպանական ֆունկցիան, միայն այդ ժամանակ է, որ Հայասան հնազանդվում է Մուրսիլիին։ Մ.թ.ա. 13-րդ դարի խեթական արձանագրություններին զուգահեռ, նույն ժամանակաշրջանի, ինչպես նաև մ.թ.ա. 12-11-րդ դարերի ասորեստանյան արձանագրություններում, Հայասան հիշատակվում է Նաիրի անունով։ Մ.թ.ա. 13-րդ դարի վերջին Հայասան, հավանաբար, տրոհվել է առանձին ցեղային միությունների։ Հետագայում Հայասայի տարածքի զգալի մասը մտել է Հայկական լեռնաշխարհում առաջացած պետական միավորումների՝ Փոքր Հայքի և Մեծ Հայքի կազմի մեջ։

Հայասայի կարևոր քաղաքներն էին Արխիտան (ժամանակակից Քղիի մոտ), Ուրան (Բաբերդից արևմուտք), Արիպսան, Դուկկաման (Ճորոխի ավազանում), Կումմախան կամ Կամուխան (հետագայի Կամախը), Հայասան և Ազզին (հետագայի Երզնկայի մոտ) ևն։

Տոհմատիրական կարգերի քայքայման շրջանում գտնվող բոլոր ցեղերի նման հայասցիները ևս եղել են խիստ մարտունակ։ Նրանց բանակը կազմված է եղել հետևակազորից ու հեծելազորից։ Նրանք պատրաստել և կռիվներում օգտագործել են նաև ռազմակառքեր։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10 հազարանոց հետևազորից բաղկացած բանակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր։

Էթնիկական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսությունը ենթադրում է, որ Հայասա Ազզիները կազմված են եղել խուռիական ցեղերից[1]։ Սակայն, բացահայտվում են այնպիսի փաստեր, որոնք կարող են մեկնաբանվել հօգուտ հայասացիների լեզվի հնդեվրոպական ծագման[1] Իր ժամանակին իբրև վարկած հայտնված այս տեսակետը հետագայում զարգացվեց Գևորգ Ջահուկյանի կողմից։ Հայասայի լեզվից մեզ հասած սակավաթիվ տվյալների (հայասական անձնանունների ու տեղանունների) վերլուծությունը բերեց նրան այն եզրակացության, որ հայասական լեզուն պատկանում է հնդեվրոպական հին անատոլիական լեզուների խեթական-նեսիական (ավելի ճիշտ՝ խեթա-լոլվիական) խմբին, կամ որ այն թերևս ինքնուրույն հին անատոլիական լեզու է։ Այս տվյալների լույսի տակ փորձ է արվում պարզելու հայասական բաղադրատարրի բնույթը հայոց լեզվի մեջ[2]։ Նա նույնիսկ ենթադրում է «հայասա-իշոլվական բարբառների մնացորդների» առկայությունը ուրարտերենում և հայերենում։

Այնուհանդերձ անհրաժեշտ է նշել, որ եթե Hayasa անունը հիմք է դարձել հայ ժողովրդի ինքնանվան և նրա կողմից զբաղեցրած երկրի անվան, ապա այդ նույնը չի կարելի ասել հայասերեն լեզվի մասին։ Այդ լեզուն կարող է դիտվել թերևս որպես ձևավորվող հայերեն լեզվի հնագույն շերտերից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Г. Копанцян, Хейеса — колыбель армян, passim: В. Бэнэцяну, Некоторые вопросы этногенеза армян, ՊԲՀ, 1961
  2. Г. Б. Джаукян, Хайасский язык н его отношение к индоевропейский языкам.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 134
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայասա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?