For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայկական բարեգործական ընդհանուր միություն.

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։
Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՀապավումՀԲԸՄ
ՀիմնադրվածԱպրիլի 15, 1906 (1906-04-15)
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն
նախագահՊերճ Սեդրակյան
հիմնադիրՊողոս Նուբար Փաշա
Բյուջե$36 միլիոն (տարեկան)
ՀիմնադիրՊողոս Նուբար Փաշա
Կայքagbu.am

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, տարածված հապավումը ՀԲԸՄ (դասական ուղղագրությունով՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւն, անգլերեն՝ Armenian General Benevolent Union, տարածված հապավումը՝ AGBU), 1906 թ հիմնադրված հայկական բարեգործական կազմակերպություն, որն աշխարհի ամենախոշոր հայկական հասարակական կազմակերպությունն է [փա՞ստ]։ Այժմ նրա գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, տարեկան միջազգային բյուջեն կազմում է մոտ 36 միլիոն ԱՄՆ դոլար։ ՀԲԸՄ-ն պահպանում և զարգացնում է Հայկական ազգային գիտակցությունը և ժառանգությունը զանազան կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)՝ հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար։

Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը՝ իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր։

1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն։ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և որբանոցներ։ 1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով՝ 8533 անդամ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար։ 1914 թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ։ Չնայած ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին։ 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա՝ որբանոցը և այրիանոցը։ Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ։ Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։

1921 թ-ին Միության նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Ֆրանսիա։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն է կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը։ 1926 թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոզիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը, Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար, իսկ 1930-ին Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում։

1930 թ-ին Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում ոչ պակաս ականավոր հայ գործիչ, նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը։ Երկու տարի նախագահությունից հետո նրան փոխարինում է իր որդին՝ Զարեհ Բեյ Նուբարը, որը նախագահել է մինչև 1940 թվականը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու-Յորք։ 1942 թ-ին Արշակ Կարագյոզյանը դառնում է ՀԲԸՄ չորրորդ հախագահը։

ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989 թթ )։ Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ՀԲԸՄ-ն ընդլայնվում է և դառնում ամենաազդեցիկ սփյուքահայ կազմակերպությունը։ 1954-ին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», իսկ 1968-ին «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ։

ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում։ Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհով՝ ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա։ ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) և ֆինանսավորում ավելի քան 16 կրթական հաստատություն։ Փարիզում և Նյու Ջերսիում ՀԲԸՄ-ն ունի 2 գրադարան։

1989 թ-ից ՀԲԸՄ-ի նախագահությունը ստանձնել է Լուիզ Մանուկյան Սիմոնը, Ալեք Մանուկյանի դուստրը, որն իր հերթին մի նոր շունչ է հաղորդել Հայաստանի և Սփյուռքի հայության միջև կապի սերտացմանը։ 1988-ին Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի տեղափոխումը աղետյալ շրջաններ։ 1990-ին բացվել է ՀԲԸՄ գրասենյակը Երևանում։ Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեությունը Հայաստանում՝ ՀԲԸՄ-ն նախապատվությունը տալիս է ոչ թե զուտ մարդասիրական օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերին։

1995 թ-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն հիմնադրում է «Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ)» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն են ԱՄՆ-ի, Կանադայի, և Եվրոպայի համալսարանի շրջանավարտները։ Այսօր աշխարհի 11 երկրում գործում են 17 «Երիտասարդ արհեստավարժների» խմբեր, որոնց թվում է նաև նորաստեղծ (2007 թ) ԵԱ Երևան խումբը։

2002 թ-ից ՀԲԸՄ-ն նախագահում է Պերճ Սեթրակյանը, որը դեռ երիտասարդ տարիներից լինելով ՀԲԸՄ երիտասարդական կառույցների անդամ, այսօր շարունակում է մեկ դար առաջ սկսած այս հայրենանվեր գործը։

ՀԲԸՄ-ն Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբի սովի տարիներին ՀԲԸՄ-ն իր բարեգործական առաջին ծրագրերի շրջանակներում 1907 թ.-ին սննդամթերք և սերմացու ներմուծեց Երևան՝ որպես օգնություն սովյալ հայերին։

ՀԲԸՄ-ն Խորհրդային Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թ Աս. Մռավյանի և Ար. Երզնկյանի կողմից ստորագրված հոդվածով ՀԲԸՄ դարձավ միակ ավանդական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել Խորհրդային Հայաստանում հետագա 14 տարիների ընթացքում։ 1920-ական թթ. - Գյուղատնտեսական մեքենաների, սերմացուի և այլ օժանդակություն Խորհրդային Հայաստանին։ 1926 թ. - Օգնություն Շիրակի երկրաշարժի գոտու վերականգման աշխատանքներին։ 1937 թ. - ՀԲԸՄ-ի կողմից կառուցված Մատենադարանի հանրային գրադարանի և տպարանի բացում։ 1930 թ.-ից - Աջակցություն Երևանի Պետական Համալսարանին կարևոր գիտական հրատարակություններում և ապահովում անհրաժեշտ նորագույն սարքավորումներով։ 1936 թ. - Երևանում Հայ մտավորականների տան կառուցում։ 1923-36 թթ. - Մոտ 17,000 հայ գաղթականների վերադարձ մայր հայրենիք Հունաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և այլ երկրներից։ 1924 թ. - ՀԲԸՄ-ի որբանոցների 250 որբերի տեղափոխում Հայաստան։ 1929 թ. - Մարի Նուբար աչքի կլինիկայի հիմնում 1929 թ. - "Դարուհի Հակոբյան Մայրանոց" ծննդատան հիմնում 1925 թ. - Նոր Եդովկիա գյուղի հիմնում՝ գաղթածների վերաբնակեցման համար։ 1937 թ. - Հանգանակություն 1 միլիոն ԱՄՆ դոլար և Նուբարաշեն ավանի կառուցում, որտեղ բնակվեցին 1000 գաղթական։ 1944 թ. - 105,000 ԱՄՆ դոլարի դեղորայք և հագուստեղեն Հայաստանին։ 1946 թ. - Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Հունաստանից և Ռումինիայից 51,060 հայերի ներգաղթ ՀԲԸՄ-ի կողմից այդ նպատակով հանգանակված 1,073,810 ԱՄՆ դոլարի շնորհիվ։ 1944-48 թթ. - Ընդհանուր առմամբ ներգաղթին օժանդակելու և հետպատերազմյան Հայաստանին օգնելու նպատակով ՀԲԸՄ-ն հանգանակել է մոտ 2, 300,000 ԱՄՆ դոլար։ 1950-88 թթ. - ՀԲԸՄ-ի աջակցությունը Հայաստանին եկեղեցու միջոցով։ 1983 թ. - Ալեք Մանուկյան գանձատան բացում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

1988 թ. երկրաշարժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժից արդեն 3 օր անց դեղորայքի, հագուստի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ պարագաների ներմուծում Հայաստան։ Աղետից տուժածների բուժում ԱՄՆ-ում։ Արտերկրի բժիշկ մասնագետների միջոցով տուժածների բուժում տեղում։ 10 միլիոն ԱՄՆ դոլարի հանգանակություն ՀԲԸՄ բարերաների կողմից՝ որպես օգնություն հայ ժողովրդին։ 1989-1992 թթ. - Գյումրիում մթերանոց սառցարանի կառուցում։ 1991 թ. - Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոնի հիմնում Երևանում։

ՀԲԸՄ-ն Հայաստանի Երրորդ Հանրապետությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կրթություն
  • Մշակույթ
  • Եկեղեցի
  • Առողջապահական-սոցիալական
  • Ղարաբաղի վերականգնում
  • Դպրոցներ
  1. Ստեփանակերտի թիվ 7 դպրոց՝ ամբողջական վերանորոգում։ Բացումը տեղի է ունեցել 2006-ի հունվարի 16-ին։ Դպրոցն ունի 808 աշակերտ։
  2. Գյումրիի թիվ 7 դպրոց՝ ամբողջական վերակառուցում և վերականգնում։
  3. Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոց՝ վերանորոգում, մշտական հոգածություն, կաթսայատան և խաղահրապարակի կառուցում։
  4. Գյումրիի թիվ 3 հաշմանդամ երեխաների դպրոց՝ վերանորոգում և շարունակական հոգածություն
  5. Իրինդ գյուղի դպրոց՝ ամբողջական կահավորում

Գյումրիի արվեստների ակադեմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թ.-ին ՀԲԸՄ-ն վերանորոգեց նախկին քաղկոմի շենքը և կառուցեց Գյումրիի Արվեստների ակադեմիան։ Ներառում է Գեղարվեստի ակադեմիայի, Կինոյի և թատրոնի ինստիտուտի և Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղերը։ 1997-ին ակադեմիան ուներ 9 ուսանող, այժմ՝ մոտ 150։ 2005 թ.-ին ՀԲԸՄ-ն շենքի տանիքում կառուցեց նոր արվեստանոցներ նկարիչ ուսանողների համար, և նրանց տեղափոխեցին ավելի լռակյաց վայր։ Ղարաբաղի Կամերային Նվագախումբ

Նավագախումբը հիմնվել է 2004 թ.-ի աշնանը ՀԲԸՄ-ի կողմից։ Ներկայումս ունի 17 երաժիշտ, որոնցից 11-ը Երևանից են, 6-ը՝ Ղարաբաղից։ Բացի համերգներով հանդես գալուց, երաժիշտները երաժշտություն են դասավանդում Շուշիի, Քաշաթաղի և Հադրութի երաժշտական դպրոցներում։

ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ կառուցվել են

  1. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին
  2. Երևանի Սուրբ Երրորդություն
  3. Գյումրիի Սուրբ Հակոբ
  4. Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի
  5. Նոր Նորքի Սուրբ Սարգիս և բազմաթիվ այլ եկեղեցիներ

ՀԲԸՄ-ի ջանքերով վերակառուցվեց Խրիմյան հայրիկ ցուցասրահը, վերակառուցվեց գանձատունը, կառուցվեց Վեհարանի վարչական շենքը, կառուցվեց Բաց խորանը, կառուցվում է Միաբանական շենքը,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարեկան բյուջեի 70 տոկոսը միության հատկացումն է։

  • Օժանդակություն Օպերայի և Բալետի Ազգային Թատրոնի "Գայանե" բալետի, "Անուշ" և "Կարմեն" օպերաների բեմականացմանը
  • Շարունակական օժանդակություն Երևանի Պետական Համալսարանին
  • Շարունակական օժանդակություն Գիտությունների Ազգային Ակադեմիային
  • Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի կառուցում
  • Մատենադարանի գրապահոցում օդորակավորման և օդափոխության համակարգերի տեղադրում
  • Օժանդակություն "Օտար, ամայի ճամփեքի վրա", "Մերոնք", "ՀՀ դեսպաններ" և "Վերադարձ դեպի ապագա" հաղորդաշարերին
  • Գրողների Միության հետ համատեղ ժամանակակից հայ գրողների գործերի անգլերեն թարգմանություն և տպագրություն
  • Օգնություն հայ թատրոնին՝ "Խոր Վիրապ" և "Ջին խաղ" ներկայացումների բեմականացմամբ
  • Շարունակական օժանդակություն Մեղրիի մանկապարտեզին
  • Օգնություն Գյումրիի "Հույս" մանկատանը
  • Վանաձորի մանկատան վերանորոգում
  • Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկայի վերանորոգում
  • Կովերի տրամադրում Ամասիայի շրջանի կարիքավոր ընտանիքներին
  • Ալյուրի տրամադրում Ամասիայի շրջանի կարիքավոր ընտանիքներին

ՀԲԸՄ ծրագրերն Արցախում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղի պատերազմի վետերանների և այրիների համար բնակելի շենքի կառուցում, ուր տեղակայված են 50 ընտանիք և Ստեփանակերտի Շախմատի դպրոցը։ Ստեփանակերտի տարեցների տուն-ինտերնատի վերանորոգում 55 մշտաբնակների և 150 խնամյալների համար։ Վերջերս ՀԲԸՄ-ն վերանորոգեց Ստեփանակերտի Ալեք Մանուկյանի անվան փողոցը և այնտեղ տեղադրեց մեծ բարերարի արձանը։

Արցախի վերաբնակեցման ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նորաշեն
  • Բարեշեն
  • Ջրակն

2004 թ.-ին ՀԲԸՄ-ի ուժերով վերածնվեց Ղարաբաղի Նորաշեն գյուղը, և 22 տուն հանձնվեց շահագործման։ Ներկայումս գյուղն արդեն ունի 150 բնակիչ, որոնցից 30-ը դպրոցահասակ երեխաներ են։ 2006 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ Նորաշենի ՀԲԸՄ-ի կողմից կառուցված 120 հոգանոց դպրոցի բացումը։ Նորաբաց դպրոցն այժմ արդեն ունի 30 աշակերտ։ Բացի 22 տներից և դպրոցից գյուղն ունի բժշկական կենտրոն՝ ապահովված անհրաժեշտ դեղորայքով և մշտական հերթապահ բժիշկով։ ՀԲԸՄ-ի կողմից կառուցված մանկապարտեզը ծառայում է ոչ միայն Նորաշենի, այլ նաև հարևան Այգեստան գյուղի բնակիչների երեխաներին։

Բարեշենը ՀԲԸՄ-ի կողմից Ղարաբաղում կառուցվող երկրորդ գյուղն է։ Շինարարությունը սկսվել է 2005 թ.-ին։ Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 6 տուն։ Գյուղացիներն օգտվելու են հարևան Նորաշեն գյուղի դպրոցից, մանկապարտեզից և բժշկական կենտրոնից։

2006 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի կողմից Ղարաբաղում կառուցվող երրորդ գյուղի՝ Ջրակնի հիմնարկեքի արարողությունը։ Շինարարության առաջին փուլի ընթացքում, որը կավարտվի 2007 թ.-ի երկրորդ կիսամյակում, նախատեսվում է կառուցել 10 տուն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 170
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?