For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն.

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն
պատկեր
Պատկերանիշ
Տեսակպատրիարքություն
Մասն էՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնադրման թվական1461
Երկիր Թուրքիա, Ստամբուլ
ՂեկավարությունԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք
ՂեկավարՍահակ Մաշալյան
ՏաճարՍուրբ Աստվածածին մայր տաճար
ԳլխամասՍուրբ Աստվածածին մայր տաճար, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Կայքturkiyeermenileripatrikligi.org
Քարտեզ
 Armenian Patriarchate of Constantinople Վիքիպահեստում

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն[1], Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը, Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցը։ Աթոռանիստը՝ Ստամբուլ քաղաք, Գումգափուի Ս.Աստվածածին մայր եկեղեցի։ Հիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից քիչ անց՝ 1461 թ. սուլթան Մեհմեթ Բ-ն նախաձեռնությամբ (հայ եկեղեցական համայնքը Կ.Պոլսում կազմակերպվել է 572 թ-ին)։ Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգևոր մարմինը, ունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգևոր ոլորտում՝ Օսմանյան կայսրությունում կատարել է խոշոր դեր հայերի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում, պաշտպանել հայերի շահերը թուրքական կառավարության մոտ։

Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի դերը և նշանակությունը պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860 թ.) ընդունումից հետո։ Նորաստեղծ պատրիարքության առաջին հայրապետը դառնում է Բուրսայից հրավիրված Հովակիմ եպիսկոպոսը։ 1543 թվականին Աստվածատուր Ա-ից սկսած կիրառվում Հայոց պատրիարք տիտղոսը։ Մինչև օրս Պոլսո Հայոց պատրիարքությունն ունեցել է 84 գահակալ։

Արդեն 17-րդ դարի սկզբին Պոլսո պատրիարքությանն է փոխանցվում Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցող բոլոր հայ առաքելական եկեղեցիները։ 1900-ական թվականների սկզբին պատրիարքությունն ունեցել է 1181 եկեղեցի և 132 վանք։ Այսօր Պոլսո պատրիարքության իրավասության տակ են գտնվում ընդհանուր առմամբ 45 եկեղեցի, որոնցից 44-ը՝ Թուրքիայում, իսկ մեկը՝ Կրետե կղզում։ Թուրքիայի 42 հայկական եկեղեցիներից 6-ը գտնվում են Ստամբուլից դուրս՝ Կեսարիայում, Դիարբեքիրում, Դերիքում, Իսկենդերունում, Քըրըքհանում և Վաքըֆլը գյուղում։ Պատրիարքության ուղղակի կամ անուղղակի տնօրինության տակ են նաև բազմաթիվ այլ հաստատություններ։

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, չնայած չափավոր դիրքորոշմանը՝ չգրգռել իսլամական մոլեռանդությունը, այնուամենայնիվ, Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի նախաձեռնությամբ Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ.) մեջ մտավ արևմտահայերի դրության համեմատական բարելավման մասին կետը։ Դրանով սկիզբ դրվեց Հայկական հարցի միջազգայնացմանը։ Քանի որ Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները չբավարարեցին հայկական հասարակական, քաղաքական շրջանակներին, Պատրիարքություն Հայոց Թուրքիոն որոշում ընդունեց պատվիրակություն ուղարկել եվրոպական տերությունների կողմից 1879 թ-ին գումարվող Բեռլինի կոնգրես։ Կոնգրեսի որոշումները չարդարացրին հայերի հույսերը։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն բազմիցս փորձել է ներազդել թուրքական կառավարության վրա և ստիպել կատարել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները Արևմտյան Հայաստանում բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի երբեմն վախվորած, անվճռական դիրքորոշումը վճռաբար դատապարտվեց հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների կողմից (Գում Գափուի ցույց, 1890 թ.). 1894 թ-ի հայկական կոտորածների և Առաջին համաշխարհային պատերազմում հայերի ցեղասպանության ժամանակ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զրկվեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը որևէ օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Կ.Պոլսի, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան զանգվածային կոտորածների և տեղահանութան զոհեր։ Շատ հայ հոգևորականներ զենքը ձեռքին մասնակցեցին հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ շրջաններում ու զոհվեցին։ 1915 թ-ի Մեծ եղեռնից հետո Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զգալիորեն կորցրեց իր նախկին նշանակությունն ու դերը։ Ներկայումս այն Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցչությունն է և ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը (էջմիածին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլսո Պատրիարքության պաշտոնական կայքը Արխիվացված 2013-12-20 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 619
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?