For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դրաստամատ Սիմոնյան.

Դրաստամատ Սիմոնյան

Դրաստամատ Տեր-Սիմոնյան
Ծնվել էհուլիսի 28, 1895(1895-07-28)
ԾննդավայրՀամամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1937(1937-12-23) (42 տարեկան)
Մասնագիտությունկուսակցական և պետական գործիչ
լրագրող
հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Առևտրատնտեսական պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ

Դրաստամատ Տեր-Սիմոնյան (հուլիսի 28, 1895(1895-07-28), Համամլու, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1937(1937-12-23)), հայ կուսակցական և պետական գործիչ, լրագրող, հրապարակախոս, գրականագետ։ Հայաստանի Գրողների միության առաջին նախագահը։ ԽՄԿԿ անդամ 1913 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը, սովորել Կիևի առևտրական ինստիտուտում։ Ուսանողության շրջանում կատարած հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հեղափոխական-կազմակերպչական աշխատանք է տարել Արևմտյան ռազմաճակատի և Սիբիրի պահեստային զորամասերի զինվորների շրջանում։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին Օմսկում մասնակցել է իշխանության գահենկեցության գործընթացին, ընտրվել է բանվորների և զինվորների սովետի դեպուտատ, նշանակվել Օմսկի զինվորական օկրուգի կոմիսար։ Աշխատել է ՌԽՖՍՀ ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատում, մասնակցել հայերեն բոլշևիկյան գրականության հրատարակմանը։ 1918 թվականի սեպտեմբերից Մոսկվայում և Ուկրաինայում աշխատանք է կատարել կարմիր բանակի մատակարարման բնագավառում։ 1919 թվականի վերջից տեղափոխվել է Թիֆլիս, մասնակցել է բոլշևիկյան «Պահակ», «Նոր ուղի» թերթերի հրատարակման և խմբագրման աշխատանքներին (1920)։ Եկել է Հայաստան, մտցվել ՌԿ(բ)կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) կազմ և մասնակցել Մայիսյան ապստամբության նախապատրաստմանն ու իրականացմանը։ 1920 թվականի մայիսի 7-ին Ալեքսանդրապոլում մասնակցել է «Վարդան զորավար» զրահագնացքում կայացած Արմենկոմի և Հայաստանի մի շարք վայրերի բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը, ընտրվել ապստամբությունը ղեկավարող մարմնի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ 1921 թվականի ամռանը եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսարը և ղեկավար դեր է խաղացել դաշնակցական ուժերի ճնշման գործում։ Տարբեր ժամանակներում եղել է ՀԿ(բ) կ Երևանի կոմիտեի քարտուղար, ՀԽՍՀ սոցիալական ապահովագրության ժողկոմ, լուսավորության ժողկոմ, Փարիզի «Երևան» հայկական թերթի խմբագիր (1928), Հայաստանի գրողների միության նախագահ, «Նոր ուղի» հանդեսի խմբագիր, ՀԽՍՀ ժողկոմխորհին կից արվեստի գործերի վարչության պետ, Երքաղսովետի նախագահ։ 1932 թվականին նշանակվել է ՀԿԿ ԿԿ-ի որոշմամբ ստեղծված «Հայկական խորհրդային հանրագիտարանի» գլխավոր խմբագիր։ Ընտրվել է ՀԿ(բ) կ Կենտկոմի, ՀԽՍՀ և ԽՍՖՍՀ կենտգործկոմների անդամ։ Հեղինակ է «Կարլ Մարքս», «Միքայել Նալբանդյան» (1933) և այլ ուսումնասիրությունների, հասարակական-քաղաքացիական կյանքին և գեղարվեստական գրկանությանյան ու արվեստի տարբեր հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածների։

1936 թվականի օգոստոսի 10-ին վտարվել է կոմկուսից՝ կենտկոմի անդամների ճնշող մեծամասնության քվեարկության արդյունքում։ Անհիմն բռնադատվել է և գնդակահարվել։ Արդարացվել է հետմահու։

  • Կարլ Մարքս (կենս. ուրվագիծ), Երևան, Պետհրատ, 1933, 127 էջ։
  • Հայաստանի գրականությունը, Երևան, Պետհրատ, 1934, 80 էջ։
  • Հոդվածներ, Երևան, Հայպետհրատ, 1961, 276 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 686
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դրաստամատ Սիմոնյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?