For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հովհաննես Բաղդասարյան.

Հովհաննես Բաղդասարյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Բաղդասարյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1914(1914-04-21)[1][2]
ԾննդավայրՀայրենյաց, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1997
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[2] (1972)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, համալսարանի դասախոս և պատմաբան
ԱշխատավայրՍովետական Հայաստան[1], ՀԿԿ[1][2] և Երևանի պետական համալսարան[1]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1] և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]

Հովհաննես Մնացականի Բաղդասարյան (հայտնի էր որպես Հովհաննես Մինայիչ[3], ապրիլի 21, 1914(1914-04-21)[1][2], Հայրենյաց, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1997, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, լրագրող, կուսակցական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար (1961-1966), ՀԽՍՀ մշակույթի նախարար (1966-1967)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան, լրագրող, կուսակցական պետական աշխատող Հովհաննես Մնացականի Բաղդասարյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 21-ին Սոնգյուռլու գյուղում (այժմ` Շիրակի մարզի Հայրենյաց գյուղ)։ Նախնական կրթությունը ստացել է հարազատ գյուղում և Լենինականում[4]։ 1939 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[5]։ 1945-1947 թվականներին Մոսկվայում հաճախել է կուսակցության բարձրագույն դասընթացների[4]։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1933 թվականին՝ որպես «Ավանգարդ» թերթի սեփական թղթակիցը Լենինականում։ 1934-1943 թվականներին եղել է «Բանվոր» թերթի հրահանգիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ և խմբագիր։ Այդ տարիներին նա դարձել է փորձառու լրագրող և ժուռնալիստական գործի հմուտ կազմակերպիչ[5]։

1943-1948 թվականներին Հովհաննես Բաղդասարյանը կուսակցական պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Լենինականի քաղկոմում և Ախուրյանի շրջկոմում[5]։

1949-1951 և 1953-1957 թվականներին Բաղդասարյանը եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը։ 1951-1953 թվականներին զբաղեցրել է Նախարարների խորհրդին առընթեր կուլտուր-լուսավորական հիմնարկների վարչության ղեկավարի պաշտոնը[5]։ 1957-1961 թվականներին նա աշխատել է ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում, 1961-1966 թվականներին` ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար։ 1966-1967 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ մշակույթի նախարարի պաշտոնը։ 1967-1985 թվականներին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալն էր։ 1985-1988 թվականներին Բաղդասարյանն աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի նախագահ։

1958-1966 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, իսկ 1955-1959 և 1967 թվականից` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1961-1966 թվականներին` ԽՄԿԿ ԿՎՀ անդամ, 1957-1966 թվականներին` ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ։

Դասախոսել է Լենինականի մանկավարժական ինստիտուտում (1947-1949) և Երևանի պետական համալսարանում (1951-1959)[4][5]։

1972 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում։

Բաղդասարյանի աշխատությունները վերաբերում են ԽՄԿԿ պատմության հարցերին։

Վախճանվել է Երևանում՝ 1995 թվականի սեպտեմբերի 18-ին։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[3]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների պայքարը ՍՄԿԿ միասնության համար, Ե., 1969։
  • Մեր հզոր միությունը, Ե., 1972։
  • Հռետորական խոսքի ուժը, Ե., 1987։
  • Կոմունիստական պարտիայի լենինյան միասնությունը, Երևան, Հայպետհրատ, 1962, 235 էջ։
  • Սովետական մարդը, Երևան, Հայաստան, 1975, 383 էջ։
  • Ժուռնալիստիկան, ժուռնալիստը և ժամանակը, Երևան, Հայաստան, 1981, 460 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 «Հովհաննես Բաղդասարյանի գերեզմանը Երևանի Թոխմախի գերեզմանատանը». Վերցված է 2019 Հունիս 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Մեր խոսքը», Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթ, թիվ 14(84), 1995 թվականի սեպտեմբերի 22։ Հովհաննես Բաղդասարյանի մահախոսական։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 238(1358), 1995 թվականի սեպտեմբերի 20։ Հովհաննես Բաղդասարյանի մահախոսական։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Բաղդասարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 253
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հովհաննես Բաղդասարյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?