For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գյունցբուրգ (քաղաք).

Գյունցբուրգ (քաղաք)

Բնակավայր
Գյունցբուրգ
գերմ.՝ Günzburg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԳյունցբուրգ
Մակերես55,40 կմ²
ԲԾՄ470 մետր
Բնակչություն21 486 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ08221
Փոստային դասիչ89312
Ավտոմոբիլային կոդGZ
Պաշտոնական կայքguenzburg.de
Գյունցբուրգ (քաղաք) (Գերմանիա)##
Գյունցբուրգ (քաղաք) (Գերմանիա)

Գյունցբուրգ (գերմ.՝ Günzburg), քաղաք Գերմանիայում, շրջանի կենտրոնը, գտնվում է Բավարիայում։ Ենթարկվում է Շվաբիա վարչական շրջանին։ Բնակչությունը կազմում է 19 561 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[2]։ Զբաղեցնում է 55,40 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 7 74 135:

Քաղաքը բաժանվում է 7 քաղաքային շրջանի։

Գյունցբուրգ քաղաքը գտնվում է Դանուբ և Գյունց գետերի միախառնման վայրում։ Հիմնադրվել է մ.թ.ա․ մոտավորապես 70 թվականին հռոմեացիների կողմից, որպեսզի պաշտպանեն Հռմեական կայսրության սահմանները Դանուբով։ Բնակավայրը հայտնի է եղել իբրև Գոնտիա, Գունտիա կամ Կոնտիա։ Անունը դրվել է՝ ի պատիվ կելտական դիցաբանության լուսնի աստվածուհի Գոնտիի (անգլ.՝ Gontia)[3]: Վերջինիս անունը ծագել է վալլիական «canda» (փայլուն սպիտակ) և կելտական «condate» (միաձուլում) բառերից։ Նա համարվել է Գյունց գետի աստվածուհին և հանդիսացել հաջողության գրավական։

Քաղաքը բաղկացած է եղել ամրոցից (ավելի ուշ վերակառուցվել է նույն տեղում), բավականին մեծ քաղաքացիական բնակավայրից և այն ժամանակ առավել կարևոր Դանուբի կամրջից։

5-րդ դարում հռոմեացիները դուրս մղվեցին գերմանական ցեղերի կողմից։

Մոտավորապես 700 թվականին քարտեզագրող Ռավեննան հիշատակել է հարևան Ռեյզենս (անգլ.՝ Reisensburg) ամրոցը՝ որպես Գերմանիայի ամենակարևոր ամրոցներից մեկը։ Գյունցբուրգ քաղաքին վերաբերող առաջին վավերագրություններն ի հայտ են եկել 1065 թվականին։

Վաղ միջնադարում տվյալ մարզը ղեկավարվել է Բուրգաու փոքրիկ կոմսության կողմից։ 1213 թվականին կոմսությունը գրավվել է բերգերի կողմից, որոնք այն ժամանակ հայտնի էին Բերգ-Բուրգաու անունով։ 1301 թվականին մահացավ այս դինաստիայի վերջին կառավարիչը, և Բուրգաուն (այն ժամանակ հասել էր մարկկոմսության մակարդակի) դարձավ Ավստրիայի մաս (Հաբսբուրգների տուն)։ 17-րդ դարի սկզբին վարչական կենտրոնը Բուրգաուից տեղափոխվեց Գյունցբուրգ, սակայն մարկկոմսությունը պահպանում էր իր հին անվանումը։ Որոշ ժամանակ էլ քաղաքը եղել է ամբողջ Առաջնային Ավստրիայի մայրաքաղաքը։

1805 թվականին Գյունցբուրգում մեկ օր գիշերել է Նապոլեոնը։ Դրա հետ կապված՝ Գյունցբուրգը արձանագրվեց Նապոլեոնի զորքերի հաղթարշավը փառաբանող Հաղթական կամարի վրա։ Հայտնի է պատմական զավեշտալի դեպք․ քաղաքում գտնվելու ժամանակ Նապոլեոնը չի վճարել իր հաշիվը։ Ի հիշատակ այդ դեպքի՝ 1998 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի ուղեկցությամբ Գյունցբուրգի այդ պատմական հատվածով անցնելիս կատարել է խորհրդանշական վճարում։

Երբ 1806 թվականին գերմանացիների Հռոմեական Սրբազան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ, մարկկոմսությունը լուծարվեց, և շրջանը գրավվեց Բավարիայի կողմից։

Ժամանակակից վարչական շրջան Գյունցբուրգը ստեղծվել է 1972 թվականին՝ Գյունցբուրգ քաղաքի (այն չէր մտնում շրջանի կազմում), Գյունցբուրգ և Կրումբախ շրջանների միացման արդյունքում։ Գյունցբուրգը զրկվեց «անկախ քաղաք»-ի կարգավիճակից և դարձավ նոր շրջանի վարչական կենտրոնը։

Վարչական շրջանի զինանշանը բաղկացած է երկու մասից․ աջ կողմում Բուրգաու մարկկոմսության հին զինանշանն է՝ կարմիր և սպիտակ դաշտ դեղին ճառագայթով։ Ձախ կողմում գտնվող արծիվը Շվաբեգ-Ուրսբերգ ընտանիքի զինանշանից է։ Քաղաքի զինանշանն առաջին անգամ օգտագործվել է 15-րդ դարում։ Ի սկզբանե մի դաշտում պատկերված էին Բուրգաու կոմսության գույները, իսկ մյուսում՝ ամրոցը։ 1717 թվականին դաշտերը փոխեցին տեղերով։ 19-րդ դարում՝ քաղաքը Բավարիայի իրավասության տակ անցնելուց հետո, Բուրգաուի զինանշանը փոխարինվեց կապույտ բավարական ադամանդներով։

Զինանշանի վրա վերջին փոփոխությունը կատարվեց 20-րդ դարի սկզբին, երբ ամրոցը բարձրացվեց բլրի վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի բնությունը բնութագրում է նրանում հոսող Դանուբով և իր վտակներով։ Դանուբը հոսում է շրջանի հյուսիսային մասով՝ անցնելով Գյունցբուրգ և Լեյփհեյմ քաղաքների միջով։ Մի քանի վտակ Դանուբ է թափվում հարավից, օրինակ՝ Բիբերը, Գյունցը և Մինդելը։ Տարածքի մեծ մասը պատված է անտառներով․ արևելյան տարածքի մեկ երրորդը կազմում է Աուգսբուրգյան հարավային անտառային բնական պարկի մասը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյունցբուրգ քաղաքի տեսարժան վայրերից են Տիրամոր տաճարը, որը կառուցվել է Դոմինիկուս Ցիմերմանի կողմից, մարկկոմսական ամրոցը (հաբսբուրգյան միակ ամրոցը Գերմանիայում), Ռեյզենբուրգի ամրոցը (այժմ՝ Ուլմա համալսարանի Կոնգրես կենտրոնը) և գրեթե ամբողջությամբ պահպանված հին քաղաքային կենտրոնը։

Քաղաքից ոչ հեռու 2002 թվականին կառուցվել է «Լեգո» ընկերության «Լեգոլենդ» այգին։

Նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստեֆանո Չելոցցի (ծնված՝ 1988) - ֆուտբոլիստ
  • Դիանա Դամրաու (ծնված՝ 1971) - օպերային երգչուհի, սոպրանո
  • Էկ Յոհան (1494-1554) - ռեֆորմացիայի աստվածաբան
  • Յոհան Էբերլին վոն Գյունցբուրգ (մահացած՝ 1533) - ռեֆորմացիայի քարոզիչ և հեղինակ
  • Էրհարդ Քելլեր (ծնված՝ 1944) - չմշկավազորդ
  • Պետրա Քելլի (1947-1992) - քաղաքական գործիչ, խաղաղության ակտիվիստ
  • Ժոզեֆ Մենգելե (1911-1979), Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ֆիզիկոս[4]
  • Կարլ Մենգելե (1884-1959) - Ժոզեֆ Մենգելեի հայրը
  • Ֆրանց Խավեր Շվարց (1875-1947) - Երրորդ Ռայխի գործիչ

Լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունցբուրգ (քաղաք)» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գյունցբուրգ (քաղաք)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?