For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գաոսյուն.

Գաոսյուն

Քաղաք
Գաոսյուն
(高雄 Gāoxióng)
Դրոշ Զինանշան

ԵրկիրԹայվան Թայվան
Ներքին բաժանումՅանչենգ Շրջան, Ղուշանի Շրջան, Զույինգի շրջան, Նանզիհի շրջան, Սանմինի շրջան, Սինսինի Շրջան, Սիանջինի Շրջան, Լինգյայի շրջան, Չանջենի Շրջան, Սիջինի Շրջան, Սիագոնի շրջան, Ֆանգշան Շրջան, Լինյանի Շրջան, Դալիաոի շրջան, Դաշուի Շրջան, Դաշեի Շրջան, Ռենուի Շրջան, Նիասոնի Շրջան, Գանգշանի Շրջան, Սիատոյի Շրջան, Յանչաոյի Շրջան, Տիանլիաոյի Շրջան, Ալիանի Շրջան, Լուջհուի Շրջան, Հունեիի Շրջան, Քիեդինգի Շրջան, Յոնգանի Շրջան, Միտուոյի Շրջան, Զիգուանի Շրջան, Ցիշանի Շրջան, Մեյնոնգ Շրջան, Լիոուգուեյի Շրջան, Ջիասիանի Շրջան, Շանլինի Շրջան, Նեիմենի Շրջան, Մաոլինի Շրջան, Տայուանի Շրջան և Նամասիայի Շրջան
Հիմնադրված էդեկտեմբերի 25, 2010 թ.
Մակերես2946, 25 կմ²
ԲԾՄ9 մ
Բնակչություն2769072 մարդ
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ7
Պաշտոնական կայքw4.kcg.gov.tw
Գաոսյուն (Թայվան)##
Գաոսյուն (Թայվան)

Գաոսյուն (高雄 Gāoxióng), քաղաք հարավարևմտյան Թայվանում։ Կղզու մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Բնակչությունը մոտ 2.9 միլիոն մարդ[1]։ Խոշոր նավահանգիստ է և արդյունաբերական կենտրոն։ 2010 թվականի դեկտեմբերի 25–ին քաղաքը միացվել է Գաոսյուն վարչաշրջանին և ստեղծվել է մեծ մունիցիպալիտետ[2]։

Մին կայսրության ժամանակներում տեղի նավահանգիստը հաճախ օգտագործվում էր որպես ծովահենների ապաստարան։ 1684 թվականին Ցին կայսրության զորքերի կողմից Թայվանը նվաճելուց հետո ստեղծվեց Ֆենշան գավառը (鳳山縣), և այդ վայրերը մտան դրա կազմի մեջ։ Ափիենի երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո Ցին կայսրությունը ստիպված էր բացել Թայվանի սահմանը օտարերկրացիների հետ առևտուր անելու համար, և 1863 թվականին պաշտոնապես հիմնվեց Դագոու նավահանգիստը (打狗港):

1895 թվականին չին-ճապոնական առաջին պատերազմում Ցին կայսրության պարտությունից հետո Թայվան կղզին զիջվեց Ճապոնիային։ Ճապոնացիները որոշեցին տեղական ծովածոցը (ամենամեծը Թայվանում) վերածել ժամանակակից նավահանգստի, և 20-րդ դարի սկզբին սկսվեց Դագոու նավահանգստի ինտենսիվ զարգացումը (ճապոնական ընթերցմամբ՝ Տակաո)։

1920 թվականին ճապոնացիները փոխեցին Թայվանի վարչական բաժանումը՝ բաժանելով այն պրեֆեկտուրաների։ Նոր պրեֆեկտուրաներից մեկը դարձավ Տակաոյի պրեֆեկտուրան։ Քանի որ հիերոգլիֆների սեփական նշանակությունը, որով նախկինում գրում էին նավահանգստի անվանումը, նշանակում է «շներին ծեծել», ճապոնացիները որոշեցին, որ դրանք ոչ գեղագիտական են, ուստի հիերոգլիֆները փոխարինվեցին 高雄-ով , այսինքն ՝ «բարձրահասակ» և « հերոս » իմաստով; ճապոներեն, այս հիերոգլիֆները կարդում են այնպես, ինչպես «Տակաո»-ն, բայց դրանց չինական հնչողությունը «Գաոսյուն» է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Տակաոն դարձավ ռազմածովային և ռազմաօդային ուժերի կարևոր հենակետ, և 1944-1945 թվականներին բազմիցս ենթարկվեց ամերիկյան օդային հարվածների։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո Թայվան կղզին վերադարձվեց Չինաստանին։ Նախկին ճապոնական Տակաո պրեֆեկտուրան չինական իշխանությունների կողմից վերափոխվեց Գաոսյուն գավառի (高雄 縣), իսկ Տակաո քաղաքը, որի անունն այժմ արտասանվում է նաև չինարեն, 1947 թվականի մայիսին դարձավ գավառական քաղաք։

2010 թվականի դեկտեմբերին Գաոսյուն քաղաքը լուծարվեց, իսկ դրա տարածքները մտան Գաոսյուն քաղաքի կազմի մեջ։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Թայվանի նեղուցի հարևանությամբ։ Կենտրոնական տարածքները կենտրոնացված են Թայվանի ծովածոցի շուրջը, որը ծառայում է որպես բնական ծովապատնեշ։ Քաղաքի կենտրոնական շրջաններով է անցնում Հայ գետը և թափվում Թայվանի ծովածոցը։ Ծովածոցից հյուսիս գտնվում է Գաոսյուն քաղաքի Ջոնգ նավահանգիստը։

Կլիման արևադարձային է, միջին ջերմաստիճանը՝ 18.6 °C մինչև 28, 7 °C և միջին խոնավությունը 60 մինչև 81%։ Տարեկան միջին տեղումները 1785 մմ է, այն հիմանակնում նվազում է մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը կարևոր նավահանգիստ և խոշոր արդյունաբերական կենտրոն է։ Լինհաի արդյունաբերական գոտին զբաղեցնում է 2200 հեկտար տարածք, գտնվում է ծովափին, կառուցվել է 1970-ական թվականներին, ներառում է պողպատե և նավաշինական գործարաններ, նավթաքիմիական արդյունաբերության և այլ արդյունաբերական գործարաններ։ Քաղաքն ունի նաև մշակվում է ալյումին, արտադրվում են ցեմենտ, պարարտանյութեր, շաքար, աղյուս, սալիկներ, թուղթ և այլն։ Գաոսյունի նավահանգստը Թայվանում ունի ամենամեծ բնական ծովածոցը։ Կղզու ամենամեծ նավահանգիստն է և աշխարհում վեցերորդ խոշորագույն է նավահանգիստն է[3] 2007 թվականին նավահանգստի կարողությունը կազմում էր 10.2 միլիոն միավոր[4]։

Գաոսյունի միջազգային օդանավակայանը երրորդ ամենամեծ օդանավակայանն է Թայվանում, օդանավակայանի հաշիվները կազմում է մինջինը 15% բոլոր միջազգային չվերթներում։ Չվերթներ լինում են դեպի Բանգկոկ, Պեկին, Հոնգ Կոնգ, Կուալա Լումպուր, Սինգապուր, Տոկիո, Մակաո և այլն։ Այստեղ է Գաոսյունի մետրոն, որի շինարարությունը սկսվել է 2001 թվականին, և առաջին երկու գծերը սկսել են գործել 2008 թվականից։ Բացի այդ, կա թեթև երկաթուղային համակարգ, զարգացած ավտոբուսային ցանց։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Welcome to Kaohsiung City — Statistics». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. http://taiwanjournal.nat.gov.tw/ct.asp?xitem=53774&ctnode=413&mp=9(չաշխատող հղում)
  3. UNCTAD (2005). Review of Maritime Transport 2004. New York: United Nations. ISBN 92-1-112645-2.
  4. Dale, Jamie (2008-01=17). «Kaohsiung container port hits full capacity». Lloyd's List Daily Commercial News. Informa Australia. էջ 16.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաոսյուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 688
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գաոսյուն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?