For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բրագա (քաղաք).

Բրագա (քաղաք)

Դրոշ Զինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՀամայնքBraga?, Cávado? և Minho?[1]
Ներքին բաժանումCeleirós, Aveleda e Vimieiro?, Lamas?, Adaúfe?, Sobreposta?, São Victor?, Espinho?, Esporões?, Figueiredo?, Priscos?, Tebosa?, Gualtar?, Ruilhe?, Palmeira?, São Vicente?, Mire de Tibães?, Braga (Maximinos, Sé e Cividade)?, Braga (São José de São Lázaro e São João do Souto)?, Crespos e Pousada?, Cabreiros e Passos (São Julião)?, Real, Dume e Semelhe?, Vilaça e Fradelos?, Lomar e Arcos?, Escudeiros e Penso (Santo Estêvão e São Vicente)?, Merelim (São Paio), Panoias e Parada de Tibães?, Este (São Pedro e São Mamede)?, Morreira e Trandeiras?, Ferreiros e Gondizalves?, Nogueira, Fraião e Lamaçães?, Nogueiró e Tenões?, Guisande e Oliveira (São Pedro)?, Santa Lucrécia de Algeriz e Navarra?, Arentim e Cunha?, Merelim (São Pedro) e Frossos?, Padim da Graça?, Pedralva?, Sequeira? և Tadim?
Մակերես183,4 կմ²
ԲԾՄ215 մետր
Բնակչություն137 000 մարդ (2012)
Ժամային գոտիԱրևմտաեվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ253
Փոստային դասիչ470x
Պաշտոնական կայքcm-braga.pt
Բրագա (քաղաք) (Պորտուգալիա)##
Բրագա (քաղաք) (Պորտուգալիա)

Բրագա (պորտ.՝ Braga, [ˈbɾagɐ], լատին․՝ Bracara Augusta), քաղաք Պորտուգալիայում, համանուն շրջանի և մունիցիպալիտետի կենտրոն։ Գտնվում է Մեծ Մինյու խոշոր քաղաքական ագլոմերացիայի կազմում։ 2006 թվականի տվյալներով բնակչության թիվը 173,9 հազար է։ Քաղաքը և մունիցիպալիտետը ներառված են տնտեսական և վիճակագրական Հյուսիսային շրջանի և Կավադու ենթաշրջանի մեջ։ Հին վարչական բաժանմամբ Մինյու նահանգի կազմում էր։

Բրագայի մունիցիպալիտետը

Քաղաքային տոնը Հովհաննես Մկրտիչի օրն է, որը նշվում է հունիսի 24-ին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Էշտա գետի վրա՝ մայրաքաղաք Լիսաբոնից 321 կմ հյուսիս, Պորտու քաղաքից 50 կմ, իսկ Իսպանիայի հետ սահմանից (Տույ քաղաքի շրջանում) 75 կմ հեռավորության վրա։

Մունիցիպալիտետը սահմանակցում է.

  • հյուսիսում՝ Ամարիշի մունիցիպալիտետին
  • հյուսիս-արևելքում՝ Պովուա-դի-Լանյոզուի մունիցիպալիտետին
  • հարավ-արևելքում՝ Գիմարայնշի մունիցիպալիտետին
  • հարավում՝ Վիլա-Նովա-դի-Ֆամալիկանի մունիցիպալիտետին
  • արևմուտքում՝ Բարսելուշի մունիցիպալիտետը
  • հյուսիս-արևմուտքում՝ Վիլա-Վերդիի մունիցիպալիտետին

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Բրագայի շրջանում ամենահին բնակավայրերը թվագրվում են մեգալիթյան կառույցների ժամանակաշրջանին։ Հնագույն գրավոր աղբյուրներում (Մ.թ.ա. 3-րդ դար) նշված է, որ Դուերո և Կավադու գետերի միջև ընկած տարածքում բնակվել է կելտական բրակարի ցեղը։ Մեր թվարկության 14-րդ տարում հին հռոմեացիները կելտական այդ բնակավայրում քաղաք են հիմնել, որը կոչել են Բրակարա Ավգուստա (լատին․՝ Bracara AugustaՕկտավիանոս Օգոստոսի պատվին։ Բրակարա Ավգուստան հանգուցային կետ է դարձել, որտեղ միանում էին հինգ հայտնի հռոմեական ճանապարհներ և Գալեցիա գավառի մայրաքաղաքը (Դուերո գետից հյուսիս)։ Հռոմեական կայսրության փլուզումից հետո Բրագան անցել է սվեվերի տիրապետության տակ՝ 175 տարի շարունակ մնալով նրանց պետության քաղաքական և կրթամշակութային մայրաքաղաքը։

Հետագայում քաղաքը ավելի քան 300 տարի եղել է Վեստգոթական թագավորության տիրապետության տակ, այնուհետև՝ 715 թվականին գրավվել է մավրերի կողմից։ Վերջիններս շուտով ստիպված են եղել հնազանդվել Բուրգունդյան արքայատոհմի պորտուգալացի թագավոր Ալֆոնսո III Մեծին։ Կաստիլացի թագավոր Ալֆոնսո VI Քաջը Բրագան օժիտ է տվել իր աղջիկ Թերեզային՝ կոմս Հենրիխ Բուրգունդսկու հետ ամուսնության ժամանակ։ Նրա որդին՝ Աֆոնսու Iը, դարձել է Պորտուգալիայի առաջին թագավորը։ 2250 տարվա պատմություն ունեցող Բրագան հնագույն քրիստոնեական քաղաքներից մեկն է, Պորտուգալիայի թեոլոգիական հետազոտությունների կենտրոնը և հայտնի է «Արքեպիսկոպոսների քաղաք» տիտղոսով։

Տեղական թեմում լատինական ծիսակատարության հետ անցկացվում է նաև բրագյան արարողություն՝ Արևմտյան երկրների պատարագների ձևով։ Բրագայում է տեղակայված 1973 թվականին հիմնադրված Մինյուի համալսարանի երկու մասնաճյուղերից մեկը (պորտ.՝ Universidade do Minho)[2]: Մյուս մասնաճյուղը Գիմարայնշ քաղաքում է։

1974 թվականի Պորտուգալական հեղափոխությունից հետո Բրագան դարձել է հակակոմունիստական ուժերի գլխավոր կենտրոններից մեկը։ Բրագայի արքեպիսկոպոսարանի կաթոլիկ սեմինարիան վերածվել է պահպանողական դիմադրության, զանգվածային ցույցերի և ընդհատակյա գործունեության օպերատիվ-քաղաքական բազայի[3]։ 1975 թվականի օգոստոսի 10-ին Բրագայի մայր եկեղեցում ելույթ է ունեցել արքեպիսկոպոս Ֆրանսիշկ Մարիա դա Սիլվան, որից հետո հազարավոր ներկաները հարձակվել են կոմունիստական կուսակցության տեղական շտաբի վրա Բրագայում և հարակից շրջաններում բազմաթիվ ընդհարումներ եղան, որոնք պատմության մեջ հայտնի են «Շոգ ամառ» անվամբ։

2009 թվականին Բրագայի մունիցիպալիտետի տեղի գործադիր իշխանության մարմնի ընտրության ժամանակ արդեն իններորդ անգամ նախագահ է ընտրվել Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցության անդամ Մեշկիտա Մաչադոն (պորտ.՝ Mesquita Machado): Նա առաջին անգամ այդ պաշտոնում ընտրվել է 1976 թվականին՝ առաջին ժողովրդավարական ընտրությունների ժամանակ. արդյունքում նա նախագահել է ավելի քան երեսուն տարի։ Սակայն երկրի նոր օրենսդրությամբ նա այլևս չէր կարող դնել իր թեկնածությունը՝ Բրագայի տեղական իշխանության նախագահ դառնալու համար։ 2013 թվականի հոկտեմբերին Բրագայի նոր քաղաքագլխի պաշտոնում ընտրվել է սոցիալ-դեմոկրատական ուժի ներկայացուցիչ Ռիո Ռիկարդոն պորտ.՝ Ricardo Rio, որը վերընտրվել է 2017 թվականին։

2013 թվականին լուրջ քաղաքական վիճաբանության առիթ է դարձել 1970-ական թվականների կեսի աջ թևի ընդդիմության առաջնորդ կանոնիկոս Էդուարդու Մելուի հուշարձանը կանգնեցնելու քաղաքային իշխանությունների որոշումը, քանի որ ձախ թևում Մելուին բազմաթիվ քաղաքական բռնությունների մեղավոր էին համարում։

  • Ադաուֆե
  • Արկուշ
  • Արենտին
  • Ավելեդա
  • Կաբրեյրուշ
  • Սելեյրոշ
  • Սիվիդադե
  • Կրեշպուշ
  • Կունյա
  • Դումե
  • Էշկուդեյրուշ
  • Էշպինյու
  • Էշպորոյնշ
  • Ֆերեյրուշ
  • Ֆիգեյրեդու
  • Ֆրադելուշ
  • Ֆրայան
  • Ֆրոսուշ
  • Գոնդիզալվեշ
  • Գուալտար
  • Գիզանդե
  • Լամասայնշ
  • Լամաշ
  • Լոմար
  • Մակսիմինուշ
  • Միրե-դե-Տիբայնշ
  • Մորեյրա
  • Նավարրա
  • Նոգեյրա
  • Նոգեյրո
  • Պադին-դա-Գրասա
  • Պալմեյրա
  • Պանոյշ
  • Պարադա-դե-Տիբայնշ
  • Պեդրալվա
  • Պոզադա
  • Պրիշկուշ
  • Ռեալ
  • Ռիուլյե
  • Սանտա-Լուկրեսիա-դե-Ալժերիշ
  • Սանտու-Էշտեվան-դու-Պենսու
  • Սան-Ժուան-դու-Սոտու
  • Սան-Ժոզե-դե-Սան-Լազարու
  • Սան-Ժուլիան-դուշ-Պասսուշ
  • Սան-Մամեդե-դե-Էշտե
  • Սան-Պայու-դե-Մերելին
  • Սան-Պեդրու-դե-Էշտե
  • Սան-Պեդրու-դե-Մերելին
  • Սան-Պեդրու-դե-Օլիվեյրա
  • Սան-Վիսենտե
  • Սան-Վիսենտե-դու-Պենսու
  • Սան-Վիտոր
  • Սե
  • Սեմելյե
  • Սեկեյրա
  • Սոբրեպոշտա
  • Տադին
  • Տեբոզա
  • Տենոյնշ
  • Տրանդեյրաշ
  • Վիլասա
  • Վիմիերու
Բրագայի կլիման (1981-2010 թվականներ)
Ցուցանիշ Հունվ. Փետրվ. Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստ. Սեպտ. Հոկտ. Նոյեմ. Դեկտ. Տարի
Լրիվ առավելագույն, °C 24.0 23.5 29.5 31.0 35.5 38.5 38.5 39.5 38.5 33.5 28.5 24.1 39.5
Միջին առավելագույն, °C 13.7 14.8 17.6 18.3 21.1 25.4 27.8 28.0 25.5 20.9 16.8 14.4 20.4
Միջին ջերմաստիճան, °C 9.0 9.9 12.3 13.2 15.8 19.5 21.4 21.4 19.4 15.9 12.3 10.2 15.0
Միջին նվազագույն, °C 4.3 4.9 7.0 7.9 10.4 13.5 14.9 14.7 13.2 10.8 7.7 6.0 9.6
Լրիվ նվազագույն, °C -6.4 -4.5 -5 -1.2 -0.5 3.3 7.5 6.7 3.8 2.5 -1.7 -2.5 -6.4
Տեղումների քանակ, մմ 176.4 114.8 121.6 130.8 112.9 48.6 22.0 34.0 81.7 191.7 193.9 220.2 1448.6
Աղբյուր՝ Instituto de Meteorologia, IP Portugal

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրագայի տաճարի հարավային ճակատը՝ ռոմանական ոճի գլխավոր մուտքով

Քաղաքի տեսարժան վայրերն են Բրագայի ամրոցը, սվեվերի կառուցած Բրագայի տաճարը և թանկարժեք իրերով հարուստ արքեպիսկոպոսական պալատը։ Հռոմեացիների ժամանակաշրջանի մասին հիշեցնում են հռոմեական աշտարակատների և ամֆիթատրոնի ավերակները և այլ օբյեկտներ, որոնք պահպանվել են ժամանակակից կառույցների սահմաններում։ Քաղաքի արևելյան մասում է գտնվում հանրահայտ Բոն-Ժեզուշ դու Մոնտե եկեղեցին։

Քաղաքում գործում է «Բրագա» ֆուտբոլային ակումբը, որը հայտնի է նաև «Սպորտինգ դե Բրագա» անվամբ։ Այն հիմնադրվել է 1921 թվականին և խաղում է պորտուգալական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում՝Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում։ «Բրագան» խաղում է քաղաքի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Բրագա Մունսիպալ խաղադաշտում, որի մոտակայքում Մոնտե Կաշտրու ժայռն է։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Law 1945, of December 21, 1936 (порт.) // Diário do GovernoGoverno da República Portuguesa, 1936.
  2. «Официальный сайт Университета Минью». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  3. «Centro de Documentação 25 de Abril. Maria Manuela Cruzeiro. 25 de Abril de 1974. MFA contra MFA». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Брага, город // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրագա (քաղաք)» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բրագա (քաղաք)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?