For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բյուրեղավան.

Բյուրեղավան

Քաղաք
Բյուրեղավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայք
ՀամայնքԿոտայքի մարզ
ՔաղաքապետՀակոբ Բալասյան
Հիմնադրված է1945 թ.
Այլ անվանումներԱրզնի
Մակերես4 կմ²
ԲԾՄ1300 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն9 500[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբյուրեղավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (222)
Փոստային ինդեքս2214
Փոստային դասիչ2214
Պաշտոնական կայքbyureghavan.am
Բյուրեղավան (Հայաստան)##
Բյուրեղավան (Հայաստան)

Բյուրեղավան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզի հարավարևմտյան հատվածում։ Հեռավորությունը մարզկենտրոն Հրազդան քաղաքից 43 կմ է, մայրաքաղաք Երևանից՝ 20 կմ։ նախկինում կոչվել է Արզնի բանավան։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղավան քաղաքի վարչական տարածքը կազմում է 372.48 հեկտար։ Քաղաքը արևելքից, հարավից և արևմուտքից սահմանակից է Արզնի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից՝ Նուռնուսի գյուղական համայնքին։

Հիմնադրվել է 1945 թվականին, որպես Արզնիի ապակու տարաների գործարանի բանավան և կոչվել է Արզնի բանավան։ 1974 թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ և անվանակոչվել Բյուրեղավան։ 1994 թվականին Բյուրեղավանին տրվել է քաղաքի կարգավիճակ[2]։

Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն։ Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում՝ «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ։

Կլիման մեղմ է, ամառը՝ զով, ձմեռը՝ ոչ ցրտաշունչ։

Հանքային ջրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղավանի «Արզնի» հանքային ջրերի աղբյուրները ունեն 15 լ/վրկ ելք[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները ՀՀ տարբեր բնակավայրերից են, 1988-1992 թվականներին բնակչությունը համալրվել է նաև Ադրբեջանից բռնի տեղահանված հայերով։

Բյուրեղավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1979 1989 1991 2001 2011 2015
Բնակիչ 6000 10373 10800 8152 9513[5] 9500

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղավանում գործում են բյուրեղապակու, Նուռնուսի քարի մշակման և այլ գործարաններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Սամվել Ամիրխանյան (1979 թ.). «Բյուրեղավան». Սովետական Հայաստան. Թիվ 4: էջ 4.
  3. Համբարձում Մուսայելյան (1979 թ.). «Հայաստանի հանքային ջրերը Արզնի». Սովետական Հայաստան. Թիվ 2: էջ 36, 37.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 48» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բյուրեղավան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?