For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ագարակ (Արագածոտնի մարզ).

Ագարակ (Արագածոտնի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ[1]
ԳյուղապետԱրմեն Հարությունյան
Առաջին հիշատակում7-րդ դար
Այլ անվանումներԱգարակ, Ակերակ, Ակերան
Մակերես5,74 կմ²
ԲԾՄ1350 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1564[2] մարդ (2011)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ232
Փոստային դասիչ378420
Ագարակ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Ագարակ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Ագարակ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Ագարակ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Ագարակ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ։ Ագարակը նաև ճանաչված է եղել որպես Ակերակ, Ակերան[4]։

Ագարակ գյուղի միջով է հոսում Ամբերդ գետը. այն սկիզբ է առնում Արագածի լանջերից և հոսելով Տեղեր, Բյուրական, Աղձք բնակավայրերով՝ հասնում է մինչև Ագարակ՝ ոռոգելով շրջակա այգիներն ու դաշտերը[5]։

Գյուղը նախկինում նույն անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։

Հիշատակվում է միջին դարերից որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի բնակավայրերից մեկը։ Պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները՝ կառուցված VII դարում։ Հետաքրքրություն են ներկայացնում գյուղից արևելք գտնվող մինչ օրս նշմարվող մեծ-մեծ քարերով շարված քաղաքային շինվածքների հետքերը։

2021 թվականին ագարակցի բարերար Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ նկարահանվել է «Ագարակ․ հազարամյակների պատմություն» ֆիլմը[6]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա։ Ունի տուֆի և ավազի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Կլիման մերձարևադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 աստիճանի սահմաններում, հունվարյանը՝ -4 C°։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձևափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչությունը 1915-1916 թթ. Վանից, Գավաշից, Բիթլիսից գաղթածներն են։ Գյուղն ունի 667 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թ. մարդահամարի` Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 1564, իսկ առկա բնակչությունը՝ 1490 մարդ[2]։

Ագարակի ազգաբնակչության փոփոխությունը[7].

Տարի 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 603 550 701 897 1150 1399[8] 1655 1564[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակներից վարելահողերը կազմում են 159 հա, պտղատու և խաղողի այգիները՝ մոտ 5 հա։ Արոտավայրերը կազմում են 46 հա, որոնք պահուստային հողերն են։ Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ։ Մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ։

Զարգացած է կաթնամսատու անասնաբուծությունը, թռչնաբուծությունը։ Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Այստեղ է գտնվում «Աշտարակ կաթ» ձեռնարկությունը, որը մասնագիտացել է կաթնամթերքի և պաղպաղակի արտադրությամբ։ Արտադրվում է նաև «Լոռի» տեսակի պանիր։ Արտադրանքը մեծ մասամբ սպառվում է Երևան քաղաքում։

Տեղական ինքնակառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի ղեկավար՝ Արմեն Հարությունյան

Ավագանու անդամների ցուցակ

  1. Հակոբ Վարդգեսի Ավետիսյան
  2. Թովմաս Գրիգորի Զատիկյան
  3. Արմեն Մելիքի Մելքոնյան
  4. Ասքանազ Գուրգենի Մինասյան,
  5. Վազեն Հենրիկի Մուրադյան,
  6. Հայկազ Միսակի Ռշտունյան
  7. Ավետիս Հարությունի Վահանյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  4. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  5. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 45. ISBN 9994101218.
  6. ԱԳԱՐԱԿ․ հազարամյակների պատմություն 04․10․2021, Վերցված է 2022-01-15-ին
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 24-ին.
  8. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 539
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարակ (Արագածոտնի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 50
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ագարակ (Արագածոտնի մարզ)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?