For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հարթավան.

Հարթավան

Գյուղ
Հարթավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ
ԲԾՄ1870 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն930 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հարթավան (Հայաստան)##
Հարթավան (Հայաստան)
Հարթավան (Արագածոտնի մարզ)##
Հարթավան (Արագածոտնի մարզ)

Հարթավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Շենավան գյուղի հարևանությամբ, Գեղարոտ գետի ձախափնյակում։

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթավանի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտից։ Հարթավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1831 178 մարդ [3]
1897 689 մարդ [3]
1926 669 մարդ [3]
1939 483 մարդ [3]
1959 465 մարդ [3]
1970 620 մարդ [3]
1979 600 մարդ [3]
1989 757 մարդ [4]
2001 913 մարդ [3]
2004 928 մարդ [3]
2011 930 մարդ [1]


Նշանավոր հարթավանցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթավանում է ծնվել քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը[5]։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստվածընկալ գյուղատեղիում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին կառուցված հուշակոթողը։

Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին (1861 թ.), XIII դարի «Թուխ Մանուկ» և VII դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին (XIX-XX-րդ դդ.) իր համանուն եկեղեցական համալիրով (V-XIII-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (V-VI-րդ դդ.) և Սուրբ Նշան (Կաթողիկե, 1244 թ.) եկեղեցիներով։ Հարթավանում են գտնվում XIII դարի կիսավեր մատուռ ու գերեզմանատուն։

Գյուղի հարավարևմտյան եզրին, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ՝ բլուրի վրա, 1975 թ. կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարթավանցիներին նվիրված հուշահամալիրը։ Այդ հուշահամալիրի մի դրվագ պատկերված է ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում՛՛, հատոր 3-րդ, էջ 387, Երևան, 1991 թ.[6], ինչպես նաև խորհրդային նշանավոր արվեստաբան Նիկոլայ Վորոնովի ԽՍՀՄ 1960-1980 թթ. հուշակոթողային քանդակագործությանը նվիրված հիմնարար աշխատությունում[7]։ Այսինքն՝ ՝ Հարթավան գյուղի այս հուշահամալիրը մտել է նախկին Խորհրդային Միության 100 լավագույն հուշակոթողային համալիրների շարքի մեջ։ Հուշահամալիրի հեղինակն է հարթավանցի քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանը (Խաչառ), 1937-1993 թթ.[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  4. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 755. — 4696 p.
  5. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994 թթ., Հանրագիտարան, էջ 430, Երևան, 2004 թ.
  6. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ.Խ.Հակոբյան, Ստ.Տ.Մելիք-Բախշյան, Հ.Խ.Բարսեղյան, հատոր 3-րդ, ՛՛Կ-Ն՛՛, էջ 387, Երևան, 1991 թ.
  7. Николай В. Воронов, «Советская монументальная скульптура. 1960-1980», Москва, 1984г., иллюстрация номер 180.
  8. Николай В. Воронов, «Советская монументальная скульптура. 1960-1980», Москва, 1984г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթավան» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հարթավան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?