Ֆարսի նահանգ
- Այս հոդվածը պատմական երկրամասի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆարս (այլ կիրառումներ)։
Ֆարս օսթան պարս.՝ استان فارس | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Շիրազ |
Բնակչություն | ▲4 851 274 մարդ (2016)[1] |
Տարածք | 122 608 կմ² |
Սահմանակցում է | Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Քերմանի նահանգ, Յազդի նահանգ, Սպահանի նահանգ, Բուշեր և Հորմոզգանի նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30 և UTC+4:30 |
ISO 3166-2 կոդ | IR-07 |
Հեռախոսային կոդ | 073262 |
Ֆարս օսթան (պարս.՝ استان فارس` Օսթան-է Ֆարս), օսթան (նահանգ), նաև պատմական երկրամաս Իրանի հարավում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Սպահան, հյուսիս-արևելքից` Յազդ, արևելքից` Քերման, հարավ-արևելքից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Բուշեհր, արևմուտքից` Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 122 608 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲4 851 274 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Շիրազ քաղաքն է։
Ֆարսը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Ֆարսից անջատվել են հարավ-արևմտյան ծովափնյա շրջանները, որտեղ ձևավորվել է Խալիջ-է Ֆարս (1977 թվականից` Բուշեհր) օսթանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։
այս նահանգը հայտնի է նաև որպես Ֆարսիստան[4]
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատինացված «Պերսիա» անվանումը ծագում է այս շրջանի պատմական անունից - Պարսա, կամ Պարսուաշ[5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 4 220 721 մարդ` 1 014 690 տնային տնտեսություններում[6]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 4 596 658 մարդ, որոնք ապրում էին 1 250 135 տնտեսություններում[7]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 4 851 274 մարդ` 1 443 027 տնտեսություններում[8]։
Քսան հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Շիրազը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 565 572 մարդ), Մարվդաշտը (148 858 մարդ), Ջահրոմը (141 634 մարդ), Ֆեսան (110 825 մարդ), Քազերունը (96 683 մարդ), Սադրան (91 863 մարդ), Դարաբը (70 232 մարդ), Ֆիրուզաբադը (65 417 մարդ), Լարը (62 045 մարդ), Աբադեն (59 116 մարդ), Նուռաբադը (57 058 մարդ), Նեյրիզը (49 850 մարդ), Էքլիդը (44 341 մարդ), Էսթաբանը (36 410 մարդ), Գերաշը (34 469 մարդ), Զարքանը (32 261 մարդ), Քավարը (31 711 մարդ), Լամերդը (29 380 մարդ), Սաֆաշահրը (26 933 մարդ), Ղաեմիեն (26 918 մարդ), Հաջիաբադը (21 675 մարդ), Ֆարաշբանդը (20 320 մարդ), Ղիրը (20 010 մարդ)[9]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 3 401 675 մարդ կամ օսթանի բնակչության 70,4%-ը[8]։
Բնակչության մեծամասնությունն օսթանում պարսիկները, բնակվում են նաև թյուրքական ցեղեր (քաշքայներ), լոռեր, արաբներ, քրդեր, վրացիներ և չերքեզներ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարս օսթանը բաժանված է 37 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[6] | Բնակ. 2011[7] | Բնակ. 2016[8] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Աբադե շահրեստան | 87 203 | 98 188 | 100 831 | Աբադե |
Արսանջան շահրեստան | 40 916 | 41 476 | 42 725 | Արսանջան |
Բախտեգան շահրեստան1 | — | — | — | Աբադե Թաշկ |
Բավանաթ շահրեստան | 44 069 | 48 416 | 50 418 | Բավանաթ |
Բեյզա շահրեստան2 | — | — | — | Բեյզա |
Գերաշ շահրեստան3 | — | 47 055 | 53 907 | Գերաշ |
Դարաբ շահրեստան | 172 938 | 189 345 | 201 489 | Դարաբ |
Զարինդաշտ շահրեստան | 60 444 | 69 438 | 73 199 | Հաջիաբադ |
Զարքան շահրեստան4 | — | — | — | Զարքան |
Էսթաբան շահրեստան | 66 391 | 66 172 | 68 850 | Էսթաբան |
Էվազ շահրեստան3 | — | — | — | Էվազ |
Էքլիդ շահրեստան | 99 003 | 93 975 | 93 763 | Էքլիդ |
Լամերդ շահրեստան | 76 971 | 83 916 | 91 782 | Լամերդ |
Լարեստան շահրեստան | 223 235 | 226 879 | 213 920 | Լար |
Խարամե շահրեստան4 | — | 61 580 | 54 864 | Խարամե |
Խաֆր շահրեստան5 | — | — | — | Բաբ-Անար |
Խոնջ շահրեստան | 37 978 | 41 133 | 41 359 | Խոնջ |
Խորամբիդ շահրեստան | 44 669 | 50 252 | 50 522 | Սաֆաշահր |
Ղիր և Քարզին շահրեստան | 61 432 | 65 045 | 71 203 | Ղիր |
Մամասանի շահրեստան | 162 694 | 116 386 | 117 527 | Նուռաբադ |
Մարվդաշտ շահրեստան | 294 621 | 307 492 | 323 434 | Մարվդաշտ |
Մոհր շահրեստան | 54 094 | 59 727 | 64 827 | Մոհր |
Նեյրիզ շահրեստան | 105 241 | 113 750 | 113 291 | Նեյրիզ |
Շիրազ շահրեստան | 1 676 927 | 1 700 687 | 1 869 001 | Շիրազ |
Ջահրոմ շահրեստան | 197 331 | 209 312 | 228 532 | Ջահրոմ |
Ջույոմ շահրեստան3 | — | — | — | Ջույոմ |
Ռոստամ շահրեստան6 | — | 46 851 | 44 386 | Մասիրի |
Սարչեհան շահրեստան7 | — | — | — | Քորեհի |
Սարվեստան շահրեստան4 | — | 40 531 | 38 114 | Սարվեստան |
Սեպիդան շահրեստան | 87 801 | 89 398 | 91 049 | Արդաքան |
Փասարգադ շահրեստան | 29 825 | 31 504 | 30 118 | Սաադաթշահր |
Քազերուն շահրեստան | 258 097 | 254 704 | 266 217 | Քազերուն |
Քավար շահրեստան4 | — | 77 836 | 83 883 | Քավար |
Քուչենար շահրեստան8 | — | — | — | Ղաիմիե |
Ֆարաշբանդ շահրեստան | 38 679 | 42 760 | 45 459 | Ֆարաշբանդ |
Ֆեսա շահրեստան | 188 189 | 203 129 | 205 187 | Ֆեսա |
Ֆիրուզաբադ շահրեստան | 111 973 | 119 721 | 121 417 | Ֆիրուզաբադ |
Ընդհանուր | 4 220 721 | 4 596 658 | 4 851 274 | |
1Առանձնացվել է Նեյրիզ շահրեստանից 2Առանձնացվել է Սեպիդան շահրեստանից 3Առանձնացվել է Լարեստան շահրեստանից 4Առանձնացվել է Շիրազ շահրեստանից 5Առանձնացվել է Ջահրոմ շահրեստանից 6Առանձնացվել է Մամասանի շահրեստանից 7Առանձնացվել է Բավանաթ շահրեստանից 8Առանձնացվել է Քազերուն շահրեստանից |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
- ↑ https://www.britannica.com/place/Fars
- ↑ Sykes, Percy (1921). A History of Persia. London: Macmillan and Company. էջ 43.
- ↑ 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 7,0 7,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փերսեփոլիսի պաշտոնական կայք
- Ֆարսի առևտրի կազմակերպություն Արխիվացված 2012-03-10 Wayback Machine (պարսկերեն)
- Ֆարսի Շրջանային Գիտության և Տեխնոլոգիայի Գրադարան (անգլերեն և պարսկերեն)
- Ֆարսի Հատակագծման և Կառավարման գերտեսչություն Արխիվացված 2009-12-16 Wayback Machine (պարսկերեն)
- Շիրազի առևտրի կազմակերպություն Արխիվացված 2005-09-03 Wayback Machine (պարսկերեն և անգլերեն)
- UNESCO-ի կենսոլորտի ռեզերվ - Արջանի մասին Արխիվացված 2006-10-10 Wayback Machine (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարսի նահանգ» հոդվածին։ |
|
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.