Քոհգիլուե և Բոյեր Ահմադ
Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթան պարս.՝ استان کهگیلویه و بویراحمد | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Յասուջ |
ԲԾՄ | 4000 մետր |
Բնակչություն | ▲713 052 մարդ (2016)[1] |
Տարածք | 15 504 կմ² |
Սահմանակցում է | Խուզեսթան, Բուշեր, Ֆարս, Սպահանի նահանգ և Չհարմահալ և Բախտիարի |
ISO 3166-2 կոդ | IR-17 |
Քոհգիլուե և Բոյեր Ահմադ (պարս.՝ استان کهگیلویه و بویراحمد, Օսթան-է Քոհգիլուե վա Բոյեր Ահմադ), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում, երկրի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Չհարմահալ և Բախտիարի, հյուսիս-արևելքից` Սպահան, հարավ-արևելքից` Ֆարս, հարավից` Բուշեհր, արևմուտքից` Խուզեսթան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 15 504 կմ², բնակչությունը՝ ▲713 052 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Յասուջ քաղաքն է։
Օսթանի առանձնացել է Խուզեսթանից 1963 թվականին[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 621 428 մարդ` 125 779 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 658 629, որոնք ապրում էին 156 176 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 713 052 մարդ` 186 320 տնտեսություններում[6]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Յասուջը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 134 532 մարդ), Դոգոնբադանը (96 728 մարդ), Դեհդաշտը (57 036 մարդ), Լիքաքը (19 857 մարդ), Մադավանը (18 078 մարդ), Չարամը (15 218 մարդ), Լանդեն (12 772 մարդ) և Բաշտը (10 764 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 397 461 մարդ կամ օսթանի բնակչության 55,9%-ը[6]։
Բնակիչները հիմնականում լոռեր են, նաև` պարսիկներ և քաշքայներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Կոhգիլուիը և Բոյերահմեդը եղել են Ֆարսի նահանգի և (մինչև 1963 թվականի հունիսի 23-ը) Խուզեսթան նահանգի կազմի մեջ։ Առանձնացումն եղել է 1963 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած անկարգությունների արդյունքում։ Անկախ նահանգի վերջնական ձևավորումն ավարտվեց 1974 թվականի մարտին։
Մարզն ունի պատմամշակութային արժեք ունեցող 132 գրանցված տարածք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի տարածքը հիմնականում զբաղեցնում են Զագրոսի լեռները։ Ամենաբարձր կետը տեղակայված է Դենայի լեռնաշղթայում (4409 մ)։ Կոhգիլուիը և Բոյերահմեդը նահանգի լեռները ծածկված են կաղնու անտառներով։ Բնական աղբյուրները, երգեցիկ թռչունները և մաքուր օդը գրավում են մեծ թվով բնության սիրահարների։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանը բաժանված է 9 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[4] | Բնակ. 2011[5] | Բնակ. 2016[6] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Բահմաի շահրեստան | 35 067 | 37 048 | 38 136 | Լիքաք |
Բաշտ շահրեստան1 | — | 20 699 | 21 690 | Բաշտ |
Բոյեր Ահմադ շահրեստան | 212 552 | 243 771 | 299 885 | Յասուջ |
Գաչսարան շահրեստան | 131 628 | 119 217 | 124 096 | Դոգոնբադան |
Դանա շահրեստան | 52 242 | 52 040 | 42 539 | Սիսախտ |
Լանդե շահրեստան2 | — | — | 21 812 | Լանդե |
Մարգուն շահրեստան3 | — | — | — | Մարգուն |
Չարամ շահրեստան2 | — | 32 159 | 33 543 | Չարամ |
Քոհգիլուե շահրեստան | 189 939 | 153 695 | 131 351 | Դեհդաշտ |
Ընդհանուր | 621 428 | 658 629 | 713 052 | |
1Առանձնացվել է Գաչսարան շահրեստանից 2Առանձնացվել է Քոհգիլուե շահրեստանից 3Առանձնացվել է Բոյեր Ահմադ շահրեստանից |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմնական ճյուղերն են նավթավերամշակումը, սննդային, մանրագործական, փայտամշակման արդյունաբերությունը, շինանյութերի, առևտրի արտադրությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը։ Յասուջ քաղաքում տեղակայված է «Նեշնլ Իրանին Օյլ Ռեֆայնինգ էնդ Դիստրիբյուշն» ընկերության նավթավերամշակման գործարանը։
Ուսումնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յասուջ քաղաքում է գտնվում հնագույն Պաթավեհ կամուրջը և Պայ-ե Չոլ գերեզմանոցը, Խոսրավի բլուրը՝ Աքեմենյան դարաշրջանի ավերակներով։ Յասուջայի մերձակայքում՝ Ֆարս տանող ճանապարհին, կա Թանգ-էլ Մեյրան («Պարսկաստանի դարպաս») անցուղին, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին հաղթեց Աքեմենյան զորքերին։
Յասուջայի շրջակայքում են գտնվում նաև կաղնու անտառները և Թանգ-ե Թամորադին ջրվեժները։ Սիսախթ քաղաքի մոտակայքում են գտնվում Սասանյան և Սաֆավիդ դարաշրջանների ավերակները ու Դենա լեռան արգելոցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեբերի 22-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). էջ 18. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
- ↑ «:: Yasouj University-صفحه اصلی ::». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «دانشگاه علوم پزشکی یاسوج». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «پورتال دانشگاه آزاد اسلامی واحد گچساران — صفحه اصلي». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոհգիլուե և Բոյեր Ահմադ» հոդվածին։ |
|
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.