For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ֆակունդո Ֆերեյրա.

Ֆակունդո Ֆերեյրա

Ֆակունդո Ֆերեյրա
Facundo Ferreyra
Ֆերեյրան 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Մականուն Chucky
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 1991(1991-03-14)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Լոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 183 սմ
Քաշ 79 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
(վարձավճարով Բենֆիկայից)
Համար 9
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաԲանֆիլդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2012 Արգենտինա Բանֆիլդ 57 (14)
2012-2013 Արգենտինա Վելես Սարսֆիլդ 22 (16)
2013-2018 Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 74 (43)
2014-2015   Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 0 (0)
2018-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 5 (1)
2019-ներկա   Իսպանիա Էսպանյոլ 12 (2)
Ազգային հավաքական
2011 Արգենտինա Արգենտինա Մ20 12 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 17-ի, 2019

Ֆակունդո Ֆերեյրա (իսպ.՝ Facundo Ferreyra, մարտի 14, 1991(1991-03-14)[1][2], Լոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Բենֆիկայից վարձավճարով հանդես է գալիս Էսպանյոլի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերեյրան Բանֆիլդի ակադեմիայի սան է։ 2008-09 մրցաշրջանում տեղափոխվեց թիմի առաջին կազմ։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2008 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Արխենտինոս Խունիորսի դեմ խաղում[4]։

Հաջորդ անգամ Ֆերեյրան Բանֆիլդի առաջին կազմում դաշտ դուրս եկավ 2010-11 մրցաշրջանում։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ և ընդգրկվելով Արգենտինայի առաջնության լավագույն 15 ռմբարկուների ցանկում։ 2011 թվականի հունվարի 3-ին Ֆերեյրան 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[5]։

Վելես Սարսֆիլդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-12 մրցաշրջանում Բանֆիլդը դուրս մնաց Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնից և Ֆերեյրան տեղափոխվեց Վելես Սարսֆիլդ[6]։ Ակումբի հետ նա հաղթեց 2012 թվականի Արգենտինայի առաջնության առաջին շրջանը[7]՝ առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսը 13 գոլով կիսելով Իգնասիո Սկոկոյի հետ[8]։ Նա նաև մասնակցեց 2012-13 մրցաշրջանի Արգենտինայի սուպերեզրափակչին, որում Վելեսը պարտության մատնեց Նյուելս Օլդ Բոյզին[9]։

Շախտյոր Դոնեցկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 9-ին Ֆերեյրան 5 տարվա պայմանագիր կնքեց Շախտյոր Դոնեցկի հետ[10]։ Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն դոլլար[11]։ Իր դեբյուտը նշեց Գովերլայի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Շախտյորի կազմում խփեց 2013 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Վորսկլայի դեմ խաղում[13]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆերեյրան քիչ խաղաժամանակ էր ստանում և անցկացրեց ընդամենը 5 հանդիպում թիմի մեկնարկային կազմում, սակայն դարձավ 6 գոլի հեղինակ, իսկ Շախտյորը հաղթեց իր պատմության մեջ 9-րդ անգամ հաղթեց Ուկրաինայի առաջնությունը։

Իր դեբյուտը եվրոգավաթներում Ֆերեյրան նշեց 2013 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների լիգայի Մանչեսթեր Յունայթեդի եմ խաղում[14]։ Իր առաջին գոլը եվրոգավաթներում խփեց 2016 թվականի փետրվարի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի Շալկե 04-ի դեմ խաղում[15]։

2014 թվականի հուլիսի 20-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ ընկերական խաղից հետո Ֆերեյրան 5 թիմակիցների հետ հրաժարվեց վերադառնալ Ուկրաինա՝ քաղաքացիական պատերազմի պատճառով սեփական անվտանգությունից ելնելով[16][17]։ Շախտյորի մարզաբազան տեղափոխեցին[18] և Ֆերեյրան վերադարձավ Ուկրաինա[19]։

2014 թվականի օգոստոսի 3-ին Ֆերեյրան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Նյուքասլ Յունայթեդ[20][21][22][23]։ Այնուամենայնիվ, նա Նյուքասլի առաջին կազմում այդպես էլ դաշտ դուրս չեկավ[24] և վարձավճարի ավարտից հետո վերադարձավ Շախտյոր[25]։ Ֆերեյրան շարունակեց հանդես գալ ուկրաինական ակումբի կազմում՝ անցկացնելով 115 հանդիպում՝ դառնալով 60 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականի հունիսի 6-ին Ֆերեյրան 4 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[26][27][28]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[29]։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 10-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Բոավիշտայի դեմ խաղում[31]։ 2018-19 մրցաշրջանում Ֆերեյրան անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[32], իսկ Բենֆիկան հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[33][34]։

2019 թվականի հունվարի 31-ին Ֆերեյրան 1.5 տարվա վարձավճարով միացավ Էսպանյոլին[35][36]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինելով Սերխիո Գարսիային Վիլյառեալի դեմ խաղում[37]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 8-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[38][39]։ Հուլիսի 25-ին Ֆերեյրան 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ստյարնանի դեմ խաղում[40][41]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերեյրան ներկայացրել է Արգենտինան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ Մ20 հավաքականի կազմում նա մասնակցեց 2011 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը՝ դառնալով գավաթի միացյալ լավագույն ռմբարկուն և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը[42]։ Նա նաև մասնակցեց 2011 թվականի Մ20 աշխարհի առաջնությանը։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բանֆիլդ 2008–09 Պրիմերա Դիվիզիոն 6 1 0 0 6 1
2009–10 0 0 0 0 0 0
2010–11 19 6 0 0 19 6
2011–12 32 7 0 0 32 7
Ընդհանուր 57 14 0 0 0 0 0 0 57 14
Վելես Սարսֆիլդ 2012–13 Պրիմերա Դիվիզիոն 22 16 0 0 3 1 25 17
Շախտյոր Դոնեցկ 2013–14 Ուկրաինայի Պրեմիեր Լիգա 13 6 2 0 7 0 0 0 22 6
2015–16 11 3 5 2 7 2 0 0 23 7
2016–17 20 14 1 0 7 3 0 0 28 17
2017–18 30 21 3 4 8 3 1 2 42 30
Ընդհանուր 74 44 11 6 29 8 1 2 115 60
Բենֆիկա 2018–19 Պրիմեյրա Լիգա 5 1 1 0 3 0 0 0 9 1
Էսպանյոլ (վարձավճար) 2018–19 Լա Լիգա 9 1 0 0 9 1
2019–20 4 1 0 0 5 6 9 7
Ընդհանուր 13 2 0 0 5 6 0 0 18 8
Կարիերայի ընդհանուր 171 77 12 6 40 15 1 2 224 100

Վելես Սարսֆիլդ

Շախտյոր Դոնեցկ

Բենֆիկա

Արգենտինա Մ20

  • Հարավային Ամերիկայի Մ20 առաջնություն. երրորդ տեղ. 2011

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Argentina - F. Ferreyra - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  4. «Club Atlético Banfield - Argentinos Juniors, Dec 6, 2008 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  5. «Facundo Ferreyra signs on for another three seasons (Spanish)». 2011 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  6. «Why was Shakhtar scoring sensation Facundo Ferreyra such a flop at Newcastle? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  7. «Velez Sarsfield wins Argentina title». The World Game (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  8. «Facundo Ferreyra - Vélez Sarsfield - Initial '12 - ArgentineSoccer.com». www.argentinesoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  9. «Vélez Sarsfield vs. Newell's Old Boys - 29 June 2013 - Soccerway». gh.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  10. «Shakhtar sign Argentine striker Ferreyra from Velez». Eurosport. 2013 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  11. «Shakhtar signs Facundo Ferreyra on 5-year contract». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  12. «Shakhtar Donetsk - Hoverla Uzhhorod, Jul 14, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  13. «Shakhtar Donetsk - Vorskla Poltava, Sep 21, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  14. «Shakhtar Donetsk 1-1 Manchester United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  15. uefa.com (2016 թ․ փետրվարի 25). «UEFA Europa League 2015/16 - History - Schalke-Shakhtar Donetsk – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  16. «Shakhtar players AWOL, agent accused». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  17. «Shakhtar stars 'afraid and won't risk lives'». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  18. «Shakhtar relocate, stars still AWOL». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  19. «AWOL Shakhtar players return to training». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  20. «United Complete Ferreyra Capture». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  21. «Facundo Ferreyra: Newcastle sign Shakhtar striker on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  22. «Ferreyra seals Newcastle loan switch». ESPN.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  23. «Facundo Ferreyra completes Newcastle loan from Shakhtar». Mail Online. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  24. Douglas, Mark (2015 թ․ մարտի 11). «The curious case of Facundo Ferreyra is one that Newcastle United must learn from». nechronicle. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  25. «Newcastle United confirm futures of five players | NUFC The Mag». The Mag (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  26. «WELCOME, FERREYRA!». www.slbenfica.pt. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  27. John. «Facundo "Chucky" FERREYRA signs for Benfica – Mundo Albiceleste» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  28. «Ex-Shakhtar Donetsk's striker Ferreyra signs deal with Benfica». www.unian.info (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  29. «SL Benfica - Fenerbahce SK, Aug 7, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  30. «SL Benfica - Vitória Guimarães SC, Aug 10, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  31. «Boavista Porto FC - SL Benfica, Aug 18, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  32. «Facundo Ferreyra | Football Stats | Espanyol | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  33. 33,0 33,1 «Benfica win Portuguese league title ahead of Porto». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  34. «Benfica wins 5th Portuguese league title in 6 seasons». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  35. Nemer, Roy. «Argentine forward Facundo FERREYRA joins Espanyol on loan – Mundo Albiceleste» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  36. «Facundo Ferreyra, incorporación para el ataque». www.rcdespanyol.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. ((cite web)): |first= missing |last= (օգնություն)
  37. «Villarreal CF - RCD Espanyol Barcelona, Feb 3, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  38. «Athletic Bilbao - RCD Espanyol Barcelona, Mar 8, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  39. «1-1 A worked tie». www.rcdespanyol.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. ((cite web)): |first= missing |last= (օգնություն)
  40. «RCD Espanyol Barcelona - Stjarnan Gardabaer, Jul 25, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  41. «4-0: Triumphant return». www.rcdespanyol.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. ((cite web)): |first= missing |last= (օգնություն)
  42. «Brazil become under-20 champions (Spanish)». web.archive.org (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  43. «Facundo Ferreyra». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  44. «Inicial 2012: ¡Vélez campeón!, and a River Plate win puts Boca Juniors into the 2013 Libertadores (video)». Hasta El Gol Siempre (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  45. pedrocoates (2013 թ․ հունիսի 30). «Velez win the Superfinal and are champions once again». golazo argentino (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  46. «Shakhtar Donetsk Win Ukraine Championship in Empty Stadium». Soccerly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. ((cite web)): |first= missing |last= (օգնություն)
  47. «Shakhtar Donetsk win 10th Ukrainian title | Sports , Football | THE DAILY STAR». www.dailystar.com.lb. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  48. «Shakhtar Donetsk win their 11th domestic title, securing "golden double" this season». www.unian.info (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  49. «Shakhtar Donetsk claim 10th Ukrainian Cup». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  50. «Football: Shakhtar defeats Dynamo and wins Ukrainian Cup». 112.international (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  51. «FC Shakhtar Donetsk win Ukrainian Cup for 12th time, FC Dynamo Kyiv defeated by 2-0 score». www.unian.info (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  52. «Shakhtar Donetsk wins Ukrainian Super Cup - Jul. 23, 2014». KyivPost. 2014 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  53. «Shakhtar wins Super Cup of Ukraine». www.unian.info (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  54. «Argentinos Abroad: Chucky Ferreyra strikes twice to hand Shakhtar Donetsk Super Cup victory». golazo argentino (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  55. «Феррейра — лучший бомбардир сезона УПЛ». SPORTARENA.com (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆակունդո Ֆերեյրա» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ֆակունդո Ֆերեյրա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?