For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիլյառեալ ՖԱ.

Վիլյառեալ ՖԱ

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Վիլյառեալ
Ամբողջական անուն Villarreal Club de Fútbol, S.A.D.
Մականուն(ներ) El Submarino Amarillo (Դեղին սուզանավ)
Հիմնադրում մարտի 10, 1923
Երկիր  Իսպանիա
Մարզադաշտ Էստադիո Էլ Մադրիգալ
Տարողունակություն 24,890
Տեր Ֆեռնանդո Ռոիգ
Նախագահ Ֆեռնանդո Ռոիգ
Մարզիչ Ունայ Էմերի
Կայք
Լիգա Լա Լիգա
2018-19 14-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Վիլյառեալ (իսպաներեն՝ Villarreal Club de Fútbol) իսպանական ֆուտբոլային ակումբ Վիլյառեալից։ Ակումբը ստեղծվել է 1923 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լա Լիգայում։ Տնային խաղերն անցկացնում է Էստադիո Էլ Մադրիգալ մարզադաշտում, որը տեղավորում է 24,890 հանդիսական։

Հիմնադրվել է 1923 թվականի մարտի տասին։ Ակումբի առաջին նախագահն է դարձել է Խոսե Կալդուշ Ալմելան։ Ի սկզբանե ակումբի գույներն էին սևը և սպիտակը(Սպիտակ շապիկներ և սև շորտեր), իսկ 1946 թվականին ընդունվեց որոշում՝ փոխել այդ գույները և դարձնել դեղին և սև, այդպիսին են մինչև այսօր։

Էլ Մադրիգալ ստադիոնը գործի է դրվել 1923 թվականի հունիսի 17-ին, իսկ առաջին (ընկերական) հանդիպումը թիմը խաղաց հոկտեմբերի 21-ին։ Ակումբը մինչև 1955-56 խաղաշրջանը խաղում էր շրջանների լիգաներում, երբ ապահովեց իրեն ելք դեպի երրորդ ազգային լիգա, որտեղ խաղաց մինչև 1961-62, և որտեղ 14-րդ տեղը բերեց դասի ցածրացման և, վերադարձ՝ դեպի առաջին շրջանային լիգա։ Սակայն այնտեղ Վիլյառեալը երկար չմնաց և, զբաղեցնելով այդ խաղաշրջանում առաջին տեղը, ապահովեց տեղափոխում դեպի երրորդ ազգային լիգա։ Երրորդ փորձից ակումբն ապահովեց դասային բարձրացում առաջին տեղով, սակայն երկրորդ ազգային լիգայում մնաց ընդամենը երկու տարի, զբաղեցնելով 17-րդ տեղը 1971-72 խաղաշրջանում։ Երրորդ ազգային լիգայում չորս անհաջող խաղաշրջանից հետո, ակումբը վերջին անգամ վերադարձավ առաջին շրջանային լիգա, մնալով այնտեղ միայն 1976-77 խաղաշրջանում, որի արդյունքներով առաջին տեղով նորից վաստակեց դասային բարձրացում դեպի Տորսեր։ 1986-87 խաղաշրջանում «Սուզանավորդները» վաստակեցին դասային բարձրացում և 1987-88 – 1989-90 մրցաշրջաններն անցկացրեցին Սեգունդա Բ-ում, որտեղից նորից «ընկան» ներքև։ 1990-91 մրցաշրջանը դարձավ երրորդ ազգային լիգայում վերջինն իր հանրագումարով, զբաղեցնելով երկրորդ տեղը, ակումբը 1991-92 մրցաշրջանում գնաց Սեգունդա։ Հինգ մրցաշրջանի ընթացքում ակումբը զբաղեցրել է վերջից մեջտեղում՝ Liga BBVA-ի մրցաշարային աղյուսակում։ Իսկ 1997-98 մրցաշրջանում, «Սուզանավորդները» զբաղեցրին չորրորդ տեղը, ինչն ըստ փլեյ-օֆֆ համակարգի թույլ տվեց վաստակել 65 տարվա ընթացքում առաջին անգամ ուղեգիր դեպի բարձրաշխարհիկ իսպանական լիգա։ Պրիմերայում առաջին հանդիպում տեղի ունեցավ 1988 թվականի օգոստոսի 31-ին՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Վիլյառեալը զիջեց մադրիդի Ռեալին 1։4 հաշվով։ Դեբյուտային մրցաշրջանում Վիլյառեալի կազմում հանդես էին գալիս ֆուտբոլիստներ ինչպիսիք են՝ Դավիթ Ալբելդան, Անդրես Պալոպը, Խեսուս Գարսիա Սանխուանը, Ջերարդո Գարսիան։ Չնայած մրցաշրջանի հաջող կեսին, ընդհանուր հանրագումարով Վիլյառեալը զբաղեցրեց 18-րդ տեղը՝ վերադառնալով Սեգունդա։ 1999-2000 մրցաշրջանն ակումբն ավարտեց երրորդ տեղով, վերադարձնելով իրավունքը հանդես գալ Բարձրագույն Ազգային Լիգայում։ Հաջորդող 11 մրցաշրջան ակումբը զբաղեցրեց 15-ից 2-րդ տեղը Ազգային Առաջնությունում։ 2011-12 մրցաշրջանի հանրագումարով լքեց Իսպանիայի առաջնության Բարձրագույն Լիգան, ավարտելով այն 18-րդ տեղով։

Լա Լիգա

Երկրորդ տեղ (1). 2007–08

Սեգունդա Դիվիզիոն

Երկրորդ տեղ (1). 

Սեգունդա Դիվիզիոն B

Երկրորդ տեղ (2). 1987–88, 1991–92

Տերսերա Դիվիզիոն

Հաղթող (1). 1970

  • ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթ
    • Հաղթող (2). 2003, 2004

2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Իսպանիա ԴՊ Սերխիո Ասենխո
2 Իսպանիա ՊՇ Մարիո Գասպար (2-րդ ավագ)
3 Իսպանիա ՊՇ Ռաուլ Ալբիոլ
4 Իսպանիա ՊՇ Պաու Տոռես
5 Արգենտինա ԿՊ Սանտյագո Կասերես
6 Արգենտինա ՊՇ Ռամիրո Ֆունես Մորի
7 Իսպանիա ՀՐ Ժերար Մորենո
8 Իսպանիա ԿՊ Սանտի Կասոռլա (3-րդ ավագ)
9 Կոլումբիա ՀՐ Կառլոս Բակա
10 Իսպանիա ԿՊ Վիսենտե Իբոռա
11 Նիգերիա ԿՊ Սամուել Չուկվուեզե
13 Իսպանիա ԴՊ Անդրես Ֆերնանդես
Դիրք Խաղացող
14 Իսպանիա ԿՊ Մանու Տրիգերոս
15 Իսպանիա ԿՊ Մանու Մորլանես
16 Իսպանիա ՊՇ Խավի Կինտիլա
17 Կամերուն ՀՐ Կարլ Տոկո-Էկամբի
18 Իսպանիա ՊՇ Ալբերտո Մորենո
19 Կամերուն ԿՊ Անդրե Զամբո Անգիսա (վարձավճարով Ֆուլհեմից)
20 Իսպանիա ՊՇ Ռուբեն Պենյա
21 Իսպանիա ԿՊ Բրունո Սորիանո (Ավագ)
22 Արգենտինա ԿՊ Լեո Սուարես
23 Իսպանիա ԿՊ Մոի Գոմես
24 Իսպանիա ԿՊ Խավիեր Օնտիվերոս
25 Արգենտինա ԴՊ Մարիանո Բարբոսա

Հայտնի ֆուտբոլիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պեպե Ռեյնա (2002—2005)
  • Սանտի Կասորլա (2003—2006, 2007—2011)
  • Կանի (2006—)
  • Բրունո Սորիանո (2006—)
  • Խոան Կապդեվիլյա (2007—2011)
  • Անխել Լոպես (2007—2012)
  • Նիհատ Կահվեջի (2006—2009)
  • Ուլոֆ Մելբերգ (2012—)
  • Յան Կրոմկամպ (2005—2006)
  • Սեբաստիան Վիերա (2005—2009)
  • Մարտին Կասերես (2007—2008)
  • Վալտեր Պանդիանի (2012—2013)
  • Սոննի Անդերսոն (2003—2004)
  • Ժուլիանո Բելլետտի (2002—2004)
  • Նիլմար (2009—2012)
  • Մարկոս Սեննա (2002—2013)
  • Գոնսալո Ռոդրիգես (2004—2012)
  • Մատեո Մուսսակիո (2010—)
  • Գիլերմո Ֆրանկո (2006—2009)
  • Ջուզեպպե Ռոսսի (2007—2013)
  • Ալեսիո Տակինրադի (2005—2007)
  • Ռիո Մավուբա (2007—2008)
  • Ռոբեր Պիրես (2007—2010)
  • Անտոնիո Վալենսիա (2005—2008)
  • Դիեգո Գոդին (2007—2010)
  • Դիեգո Ֆորլան (2004—2007)
  • Խուան Ռոման Ռիկելմե (2003—2007)
  • Խուան Պաբլո Սորին (2004—2006)
  • Մարկո Ռուբեն (2009—2012)
  • Ֆեռնանդո Կավենագի (2012—2013)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյառեալ ՖԱ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիլյառեալ ՖԱ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?