For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Քարադրանմաններ.

Քարադրանմաններ

Քարադրանմաններ
Միջերկրածովյան որոր
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կորիզավոր
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Լատիներեն անվանում
Charadriiformes
Huxley, 1867[1]
Հատուկ պահպանություն
Ընտանիքներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 176445
NCBI 8906
EOL 2917972

Քարադրանմաններ (լատին․՝ Charadriiformes[2]), թռչունների կարգ։ Ծովային և կիսաջրային թռչունների ամենամեծ կարգը։ Տարածված են ողջ աշխարհով և էապես տարբերվում են և՛ իրենց մորֆոլոգիական հատկանիշներով, և՛ վարքագծով։ Այս կարգի թռչնատեսակները կարող են լինել փոքր և խոշոր։ Նրանց քաշը կարող է լինել 19—30 գրամից (օրինակ՝ Calidris minutilla) մինչև 1,3—2 կգ, ինչպես օրինակ՝ Ծովային որոր (Larus marinus)։ Նրանց մեջ կան ինչպես գաղութներով բնակվող, այնպես էլ մենակյացներ (Tringa solitaria))։ Sterna paradisaea տեսակը չվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Անտարկտիդայի ափերից գրեթե 28 հազար կմ-ի վրա ընկած կղզիներում, դրան հակառակ՝ Gallinago solitaria տեսակը նստակյաց կենսակերպ է վարում։

Քարադրանմանների կարգը ներառում է 3 ենթակարգ 17 ընտանիքով՝ կազմված 287-289 տեսակներից և հարակից 87-113 ցեղերով։ ԱՊՀ-ի տարածքում հայտնաբերված են 51-56 ցեղեր, որոնցից 120-121 տեսակ անկասկաս բնադրում է այստեղ[1]։ Վերջին շրջանում քարադրանմանների ներկայացուցիչների թիվը նվազում է[3]։ Ավելի քան 10 տեսակ ներառված են Բնության պահպանության միջազգային միության և Ռուսաստանի Կարմիր գրքերում։

Ընդհանուր նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգի ներկայացուցիչների մորֆոլոգիան էապես տարբերվում է, թեև ունի անատոմիական ընդհանուր հատկանիշներ։ Կենդանիների արտաքին հատկանիշները փոփոխվում են բնական արեալից կախված։ Կլիմայական պայմանները ևս կարող են ազդել փետրածածկի գունափոխման վրա։ Այդպիսի մեխանիզմներից մեկը օսմոկարգավորումն է։

Սոցիալական վարքագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակների մեծամասնությունը ողջ տարին ապրում է երամներով։ Որորները (Laridae) և Alcidae-ները բնադրում են մեծ գաղութներով, որոնցում առանձնյակների թիվը կարող է լինել մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար։ Բազմացման ժամանակ գաղութներում կարող են հայտնվել այլ թռչնատեսակներ, ինչպես օրինակ՝ Cladorhynchus leucocephalus Ավստրալիայից։ Չվող շատ տեսակներ, չվում են երամներով, օրինակ՝ Calidris pusilla։

Ներկայացուցիչների մեջ գերակշռում են մոնոգամ տեսակները և մի քանի սեզոն պահպանում են իրենց զույգին։ Պոլիանդրիա կամ պոլիգինիա ձևերը հանդիպում են Jacanidae-ների, Phalaropus-ների մոտ։ Որպես կանոն, բնադրում են տարվա մեջ մեկ անգամ։ Որպես այդպիսին բույնը բացակայում է կամ պարզագույն ձևով է կառուցված։ Օրինակ՝ շատ ծովափնյա տեսակներ, ինչպես օրինակ՝ Alcae, ձվադրում է ժայռերի ծերպերին։ Brachyramphus-ներն ու որոշ Scolopacidae-ներ իրենց բույնը ծառերի վրա կամ օգտագործում են այլ թռչունների հին և լքված բներ, որը մասամբ է բնորոշ քարադրանմաններին։ Ձվերը բավականին շատ են՝ 1-4 հատ[4]։ Ինկուբացիոն շրջանը տևում է 3 կամ ավելի շաբաթ։

Քարադրանմանների տարբեր ընտանիքների ներկայացուցիչների սնունդը էապես տարբերվում է և կարող է ներառել բուսական, ինչպես նաև կենդանական ծագման սնունդ։ Շատ ծովային թռչուններ սնվում են համարյա միայն ձկնատեսակներով։ Սնվում են ջրային և ցամաքային փափկամորթները։ Որորների ցեղի ներկայացուցիչների մեծ մասը, որոնց հանդիպում են Անտարկտիդայում, սնվում է ջրիմուռներով։ Պտուղների սերմերով սնվում է Pedionomus torquatus-ը, Thinocorus-ներն ու Attagis-ները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարադրանմաններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարադրանմաններ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Քարադրանմաններ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?