For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Որորներ.

Որորներ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որորներ (այլ կիրառումներ)
Որորներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Որորներ
Լատիներեն անվանում
Laridae
Vigors, 1825


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 176802
NCBI 8910
EOL 8001

Որորներ, (լատին․՝ Laridae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 20 սանտիմետրից (փոքր ծովածիծառ) մինչև 76 սանտիմետր է (բևեռային որոր)։ Որոշ տեսակների կտուցը բարակ, ուղիղ և սրածայր է, մյուսներինը՝ ավելի հզոր, կեռ ծայրով, ելուստավոր ներքնակտցով, հաճախ՝ վառ գունավորված։ Թևերը երկար են, սուր, երկարատև թռիչքների հարմարված, որոշ որորներ ընդունակ են սավառնող թռիչքի։ Ոտքերը համեմատաբար կարճ են, ամբողջական կամ կտրտված լողաթաղանթներով։ Լավ լողում են, որոշ տեսակներ (ծովածիծառներ) նաև սուզվում են։ Փետրածածկը խիտ է և չթրջվող։ Արուները և էգերը միագույն են, բայց խիստ գունափոխվում են ըստ սեզոնի և տարիքի։ Գերակշռում են սպիտակ, մոխրագույն, սև գույները։ Մերձափնյա թռչուններ են։ Բնադրում են, գլխավորապես գաղութներով, ծովերի, լճերի, գետերի առափնյա ծանծաղուտներում, ժայռերում, եղեգնուտներում և այլն։ Մոնոգամ են։ Դնում են 1-4 միագույն կամ բծավոր ձու։ Թխսում և ձագերին խնամում են էգը և արուն։ Տարածված են ամենուրեք։ Կան և՝ չվող, և՝ մշտաբնակ տեսակներ։ Սնվում են ձկներով, ջրային անողնաշարավորներով, լեշով, այլ թռչունների ձվերով ու ձագերով, ինչպես նաև միջատներով, մանր կրծողներով և այլն։

Գլխավորապես օգտակար թռչուններ են։

Հայկական որոր, Սևանավանքի մոտ

Հայտնի է որորների 82 տեսակ, ընդգրկված 2 ենթաընտանիքներում՝ բուն որորներ և ծովածիծառներ։ Հայաստանում հանդիպում է որորների 5 տեսակ։ Ամենատարածվածը և բազմաքանակը՝ հայկական արծաթափայլ որորն է (լատին․՝ Larus armenicus)։ Բնադրում են Սևանի ավազանում և Արփա լճում։ Մշտաբնակ են։

Գրանցված են «Կարմիր գրքում»։ Արփա լճում բնադրում են նաև չվող լճային որորներ։ Մնացած տեսակները Հայաստանում հանդիպում են միայն չվելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որորներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որորներ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Որորներ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?