For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վրելո Բոսնե.

Վրելո Բոսնե

Բնակավայր
Վրելո Բոսնե
բոս․՝ Vrelo Bosne[1]
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՀամայնքՍարաևոյի շրջան և Իլիջա (համայնք)
Հիմնադրված է2006[1] թ.
Մակերես631 հեկտար
ԲԾՄ503 մետր
Պաշտոնական կայքzppks.ba(բոսն.)
Վրելո Բոսնե (Բոսնիա և Հերցեգովինա)##
Վրելո Բոսնե (Բոսնիա և Հերցեգովինա)

Վրելո Բոսնե (սերբախորվաթ․՝ Vrelo Bosne, արտասան. [ʋrê.ло bôs.neː]), հանրային զբոսայգի Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի մերձակայքում, Իգման սարի լեռան ստորոտին, Բոսնա գետի ափին

Բոսնա գետի ակունքը Իգման սարի ստորոտում

Իլիջայի համայնքային տարածքում գտնվող Վրելո-Բոսնա զբոսայգին Բոսնիա և Հերցեգովինայի սիրված տեսարժան վայրերից է։ Զբոսայգու մոտակայքում՝ Բոսնա գետի վրա գցված կամուրջը պատմական հուշարձան է. այն կոչվում է «Հռոմեական» և իսկապես կառուցվել է հռոմեական տիրապետության ժամանակներում՝ դեպի Aquae Sulphurae գյուղը անցում ապահովելու նպատակով[2], սակայն հետագայում ավերվել է և վերակառուցվել մոտավորապես 1530 - 1550 թվականներին։ Բացի այդ, Իլիջայում հայտնաբերվել է մ. թ. ա. 2400-2000 թթ. թվագրվող հնավայր[2]։

Գետի ակունքը գտնվում է զբոսայգու տարածքում, և ջուրն այստեղ այնքան մաքուր է, որ կարելի է խմել[3]։ Զբոսայգու տարեկան այցելուների թիվն անցնում է վաթսուն հազարից[4]։

Այցելուները ճեմում են զբոսայգու ծառուղիներում կամ կառքով են զբոսնում։ Ծառուղիները հարմար են նաև հեծանիվ վարելու համար[5]։ Գլխավոր ծառուղու երկու կողմերում կանգուն են Ավստրո-Հունգարիայի տիրապետության ժամանակաշրջանի մի շարք կառույցներ։ Քիչ չեն սրճարաններն ու ռեստորանները, որոնք բազմազան ուտեստներ ու ըմպելիք են առաջարկում զբոսայգու այցելուներին։ Զբոսայգու աշխատանքային ժամերը տարբեր են՝ կախված տարվա եղանակից։ Մարդիկ այստեղ կտրվում են քաղաքային եռուզեռից ու աղմուկից, հիանում ծառ ու ծաղկով, գետի սահանքներով, ոչ շատ բարձր ջրվեժներով, ջրերի մեջ սահող, թևահարող կարապներով ու բադերով[6]։

Բոսնիական պատերազմի ժամանակ զբոսայգին չի պահպանվել, և շատ ծառեր կտրվել են ու օգտագործվել որպես վառելափայտ։ 2000 թվականին միջազգային բնապահպանական կազմակերպության աջակցությամբ և տեղի երիտասարդության ուժերով զբոսայգին վերականգնվել է, ստացել նախկին տեսքը։

Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը հաճախ իր պարապմունքներն անց է կացնում «Վրելո-Բոսնե» զբոսայգում[7]։

Մուտքը զբոսայգի մեծահասակների համար վճարովի է, երեխաների, ծերերի, հաշմանդամների համար՝ անվճար[8]։ Մուտք արված գումարները ծախսվում են զբոսայգու պահպանությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мала енциклопедија Просвета (3 ed.). Београд: Просвета. 1985. ISBN 978-86-07-00001-2.
  • Марковић, Јован Ђ. (1990). Енциклопедијски географски лексикон Југославије. Сарајево: Свјетлост. ISBN 978-86-01-02651-3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Nationally designated areas (CDDA)
  2. 2,0 2,1 «Sarajevo grad bogate historije». hamdocamo.wordpress.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  3. «Voda na Vrelu Bosne je pogodna za piće!». klix.ba. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Vrelo Bosne od početka godine posjetilo 60.000 turista». klix.ba. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  5. «Sutra biciklijada na Vrelu Bosne». klix.ba. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  6. «Snimak iz zraka: Ovako pod snijegom izgledaju Vrelo Bosne i Rimski most». klix.ba. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  7. «Zmajevi trenirali na prelijepom Vrelu Bosne». reprezentacija.ba. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  8. «Naplaćivanje ulaznica na Vrelo Bosne donosi rezultate: Skupljen novac za početno fijakersko stajalište». oslobodjenje.ba. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրելո Բոսնե» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վրելո Բոսնե
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?