Ստշեգոմ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ստշեգոմ | |||
լեհ.՝ Strzegom գերմ.՝ Striegau | |||
| |||
Երկիր | Լեհաստան | ||
Համայնք | Gmina Strzegom? | ||
Մակերես | 20,49 կմ² | ||
ԲԾՄ | 230±1 մետր | ||
Բնակչություն | ▼15 371 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 58-150 | ||
Պաշտոնական կայք | strzegom.pl | ||
| |||
Ստշեգոմ (լեհ.՝ Strzegom, լատին․՝ Stregovia, գերմ.՝ Striegau, չեխերեն՝ Střihom), քաղաք Լեհաստանի Ստորինսիլեզյան վոևոդության Շվիդնիկ պովիատում (գավառում)։ Գյուղաքաղաքային նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Հայտնի է քարհանքերի, հատկապես՝ գրանիտի պաշարների առատությամբ։ Զբաղեցնում է 20,49 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 16 հազար 153, բնակչության խտությունը՝ 788 մարդ/կմ²։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի քաղաքի անվան ստուգաբանության մի քանի վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ Strzegom անվանումն առաջացել է strzec (հսկում, պահպանում) բառից. strzec - Strzegów (բնակավայրի սկզբնական անվանումը) - Strzegom: Այս վարկածը 1896 թվականին առաջ է քաշել լեհ գրող Կոնստանտի Դամրոտը[2]։
Բնակավայրի՝ պատմական փաստաթղթերում հանդիպող անվանումներից են Stregoni (1112 թ.), 1212 թ.՝ Strzegonie, Strigoni, Ztregon, 1155 թ. Հռոմի պապի վրոցլավյան բուլլայում՝ gradice Ztrigom: Վրոցլավյան մեկ այլ փաստաթղթում, որ գրվել է 1266 թվականին և ստորագրվել Հենրիկ Երրորդ Ճերմակամորթի կողմից, գործածված է բնակավայրի Stregom անվանաձևը[3]։ 1295 թվականին լատիներեն գրված մի ժամանակագրության մեջ (Liber fundationis episcopatus Vratislaviensis) բնակավայրը հիշատակված է Strigonia անվանումով[4]։ Լատինացված հին լեհերեն „Stregom” անվանաձևն էլ հանդիպում է շուրջ 1300 թվականին հորինված Vita Sanctae Hedwigis («Սուրբ Յադվիգայի կյանքը») երգում[5]։ 1475 թ. Statuta synodalia episcoporum Wratislaviensium-ում քաղաքն անվանվել է Stregonia ձևով[6]։
Քաղաքի հին շրջանի պատմության հիշարժան իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի ներկա տարածքում առաջին բնակավայրը հիմնվել է բրոնզի դարում՝ մեր օրերից շուրջ 2500 տարի առաջ. բազալտային ապարներով հարուստ սարի կատարին կառուցվել է ամրություն՝ հողե ու գերանակապ պատնեշով։
- V դար մ.թ.ա. - քոչվոր սկյութներն արշավել և ոչնչացրել են ամրությունները։ Որոշ ժամանակ անց առաջին սիլեզցիները մոտակա ձորակում՝ գետի ափին բնակավայր են հիմնել։
- Լեհ-չեխական 1038–1137 թթ. պատերազմի ժամանակ ամրոցը կարևոր ռազմավարական նշանակություն է ձեռք բերել՝ առևտրական ճանապարհների մոտ գտնվելու և պաշտպանական կարողությունների շնորհիվ։
- 1149 - Վրոցլավի եպիսկոպոսն այստեղ կառուցել և օծել է առաջին եկեղեցին։
- 1241 - Թաթարները գրավել ու այրել են բնակավայրը, որի վերակառուցումն արագացնելու նպատակով Հենրի Երկրորդի այրին՝ Աննան, նրան քաղաքի կարգավիճակ է շնորհել։
- 1291 - 1299 թթ. - Բոլկո Առաջինի իշխանության տարիներին կառուցվել է քաղաքը շրջապատղ պաշտպանական պարիսպ։
- 1336 - Քաղաքն ստացել է լրացուցիչ արտոնություններ, այդ թվում՝ ազատ շուկա ունենալու, դրամ հատելու իրավունք։
- 1339 - Բացվել է առաջին դպրոցը։
- 1346 - Գործել է արհեստավորների 9 գիլդիա՝ համքարություն (ջուլհակների, դերձակների, հացթուխների, կոշկակարների, մսագործների, գարեջրագործների...):
- 1358 - Սբ. Հովհաննեսի եկեղեցական օրդենի (ուխտի) ջանքերով բացվել է նոր դպրոց, որտեղ ուսուցումը տարվում էր լատիներենով։ Սկսել է նաև հիվանդանոց գործել։
- 1392 - Քաղաքն ընկել է չեխերի տիրապետության տակ, որոնք նոր պաշտպանական հողապատնեշ են կառուցել 1454 մետր ընդհանուր երկարությամբ։
- 15-րդ դարում հուսյան պատերազմների հետևանքով քաղաքն ավերվել է։ 16-րդ դարի առաջին կեսին էլ իր հետևանքներն է թողել ռեֆորմացիան։ Հաջորդել է երեսնամյա պատերազմը, որի վերջում քաղաքում մնացել են ընդամենը 450 բնակիչ։
- 1520 - Լյուդվիգ Երկրորդ Յագելոնչիկը նոր արտոնություններ է շնորհել քաղաքին, որը կազմավորել է բավականին մեծաթիվ զորաջոկատ, Ելենա Գուրա քաղաքի հետ համագործակցության դաշնագիր կնքել, որը գործել է 1444–1515 թթ.:
- 1526 - Լյուդվիգ Երկրորդի անակնկալ վախճանից հետո քաղաքն ընկել է Հաբսբուրգների իշխանության տակ, որոնք ձեռնամուխ են եղել նրա բնակչության գերմանացմանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշատախտակ քաղաքի հին ամրոցի մասին
-
Պարսպի պահպանված հատվածներից
-
Սբ. Անտոնիոսի եկեղեցին
-
Աշխարհի Սուրբ Փրկչի եկեղեցին
-
Հին ռատուշան
-
Նոր քաղաքապետարանը
-
Բազիլիկ եկեղեցին
-
Սբ. Բարբարայի եկեղեցին
-
Սբ. Յադվիգայի եկեղեցին
-
Սբ Հովհաննեսի ուխտի շինությունը
-
Գարեջրի գործարանը 1896 թ.
-
Dolnośląskie Zakamarki հատուկ գնացքը երկաթուղային էստակադայի վրա
-
Բնակելի շենք
-
Բնակելի շենք
-
Բնակելի շենք
-
Բնակելի շենք
-
Բնակելի շենք
-
Քաղաքի 4-րդ դպրոցը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- „Strzegom” 2001 praca zbiorowa wyd. Promocja Bydgoszcz
- „Strzegom i okolice” 1999 praca zbiorowa wyd. Promocja Bydgoszcz
- Waldemar Brygier; Cyprian Skała; * Potocka, Brygier, Katarzyna |tytuł = Dolny Śląsk na weekend |data = 2005 |isbn = 83-7304-420-5 |miejsce = Bielsko-Biała |wydawca = wyd. Pascal |oclc = 750047510))
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210319064-0984551?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Konstanty Damrot, „Die älteren Ortsnamen Schlesiens, ihre Entstehung und Bedeutung: mit einem Anhange über die schlesisch-polnischen Personennamen: Beiträge zur schlesischen Geschichte und Volkskunde”, Verlag von Felix Kasprzyk, Beuthen 1896.
- ↑ Georg Korn, „Breslauer Urkundenbuch”, Erster Theil, Breslau, Verlag von Wilhelm Gottlieb Korn 1870, s. 34.
- ↑ Liber fundationis episcopatus Vratislaviensis online.
- ↑ „Monumenta Poloniae Historica”, Tom IV, Akademia Umiejętności w Krakowie, Lwów 1884, „Vita Sanctae Hedwigis”, s. 603.
- ↑ «Franz Xaver Seppelt, „Die Breslauer Diözesansynode vom Jahre 1446", Franz Goerlich, Breslau 1912, s. 76–77 – tekst łaciński statutów w wersji zdigitalizowanej». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://dir.icm.edu.pl/pl/Slownik_geograficzny/Tom_XI/482 |titulo=Strzygłów no dicionário geográfico do Reino da Polônia. volume XI: Sochaczew - Szlubowska Wola. Varsóvia 1890. |acessodata=2019-12-27 |lingua=polonês))
- https://polska-org.pl/506132,Strzegom.html |titulo=Strzegom - Trziga, Striegau no site polska-org.pl |acessodata=2019-12-27 |obra=polska-org.pl))
- Ստշեգոմի կայքը
- Քաղաքի տեղեկատուն
- Քաղաքային լրագիրը Արխիվացված 2016-02-01 Wayback Machine
- Biuletyn Informacji Publicznej UMiG Strzegom
- kanał YouTube Gminy Strzegom
- Strzegom – Trziga, Striegau na portalu polska-org.pl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստշեգոմ» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.