For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սուրբ Յոթ Վերք.

Սուրբ Յոթ Վերք

Սուրբ Յոթ Վերք
տաճարի հարավային ճակատը
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1884
Ներկա վիճակկանգուն
Մասն էԱրգելոց «Կումայրի»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1874
Կառուցման ավարտ1886
Հիմնադրված1884
Գմբեթ4
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God Cathedral, Gyumri Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիամ Աստվածածնի յոթ վերքերը

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում[2]։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են[3]՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը
  • Եգիպտոս փախչելը
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
  • խաչը տանելը
  • Հիսուսի մահը խաչին
  • Հիսուսի մարմնի ստանալը
  • Հիսուսի գերեզման դնելը

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։

Սպիտակի երկրաշարժը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են ներքև։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում[4][5]։

Հայաստանի անկախությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։ Նախ վերացվել է եկեղեցու դիմացը գտնվող բնակելի շենքը, որը փլվել էր երկրաշարժի պատճառով։ Դրա հետևանքով եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից և Գյումրվա երկու եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում եմ միմյանց։

Յոթ Վերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Եկեղեցին ունի զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մուտքի դիմաց։ Ունի երեք աղոթասրահ, որոնք կից են հյուսիսային և արևմտյան պատերին։ Եկեղեցին ունի մի գլխավոր և 3 լրացուցիչ գմբեթներ։ Լրացուցիչ գմբեթներն ավելի փոքր չափերի են։

Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից, Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։

Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար)։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Վարդգես Սուրենյանցը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 օգոստոսի 31-ին.
  3. «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 Նոյեմբերի 28-ին.
  4. «Յոթ Վերք Եկեղեցի, Գյումրի, Հայաստան». Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.
  5. «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սուրբ Յոթ Վերք
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?