Սուրբ Հակոբ Մծբնա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ Մծբնա վանք (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ Մծբնա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Անվանված | Հակոբոս առաքյալ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 2002 |
Գմբեթ | 5 |
St Hakob Church, Gyumri Վիքիպահեստում |
Սուրբ Հակոբ Մծբնա, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 2002 թ.-ին Անի թաղամասում։ Եկեղեցու ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է[1]։
Եկեղեցու աշխարհագրական կոորդինատներն են. 40°49'46"N 43°49'44"E[2]:
Եկեղեցին կրում է IV դարի եկեղեցական գործիչ Սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետի անունը։ Հակոբ Մծբնան դասվել է սրբերի շարքը։
Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը։ Եկեղեցին իր շրջակայքով զբաղեցնում 2.5 հեկտար մակերես։ Եկեղեցու ունի 2 մուտք՝ արևմտյան՝գլխավոր, և կողային՝ հարավային դուռ։
Սուրբ Հակոբ եկեղեցին օծվել է 2002 թ. օգոստոսի 29-ին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու ընդարձակ աղոթասրահը անգամ գերազանցում է Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Յոթ Վերք եկեղեցուն։ Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին ուն խաչաձև հորինվածք։ Առաջին հարկում խաչթևերն ու անկյունային չորս ավանդատներն են, իսկ երկրորդ հարկում՝ խաչթևերը միացնող անկյունային սենյակները, որոնք ծառայում են նաև որպես վերնատուն։ Երրորդ հարկում գմբեթածածկ կենտրոնական շրջանաձև աղոթասրահն է։ Եկեղեցու արտաքին չափերն են՝ 33.6x25.85 մ։ Ընդհանուր բարձրությունը գրեթե 30 մ է։ Կենտրոնական շրջանաձև տարածության տրամագիծը 18 մ է, մինչդեռ գմբեթի բացվածքի տրամագիծը ներքուստ 9 մ է։ Թմբուկի բարձրությունը 5.5 մ է։ Վեղարն ու թմբուկը 16 նիստանի են։
Թմբուկի ամեն մի նիստը ունի մեկական լուսամուտ, որոնք համապատասխանում են կենտրոնական շրջանագծի արտաքին ճակտոնավոր նիստերի քանակությանը։ Մկրտարանը գտնվում է հյուսիսային կողմում։
Եկեղեցու խորանը ձգված կողերով կիսաշրջան է, շառավիղը՝ 3 մ, խորությունը՝ 5.5 մ։ Խորանի ներսում կան սիմետրիկ զույգ որմնախորշեր։ Խորանային հաղթակամարի բարձրությունը մոտավորապես 13 մ է։ Եկեղեցին ունի 4 ավանդատուն, որից երկուսը գտնվում են արևմտյան կողմում են՝ գլխավոր մուտքի աջ և ձախ անկյուններում (4.03x4.02; 3.98x4.08), իսկ մյուս երկուսը՝ միասին գտնվում են 7.22x5.8 չափերի փոքրիկ նախասրահում և շրջապատում են ավագ խորանը (3.98x3.90; 3.92x3.93)[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օժանդակ կառույցներ ու քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հարևանությամբ 2010 թվականին դրվել է երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթող, որի քանդակագործն է Զավեն Կոշտոյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գյումրիի հին ու նոր եկեղեցիները». Վերցված է 2015 Օգոստոսի 2-ին.
- ↑ «Սուրբ Հակոբ եկեղեցի (Գյումրի)». Վերցված է 2015 Օգոստոսի 2-ին.
- ↑ «Գյումրու Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցի». Վերցված է 2015 Օգոստոսի 2-ին.
|
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հակոբ Մծբնա կատեգորիայում։ |
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.